Ընտրակաշառք ու կոռուպցիա, ապտակ ու խայտառակություն. Ֆրանսիական հասարակության արձագանքը. «Ալամեզոն» Բլոգ

Ընտրակաշառք ու կոռուպցիա, ապտակ ու խայտառակություն. Ֆրանսիական հասարակության արձագանքը. «Ալամեզոն» Բլոգ
Ընտրակաշառք ու կոռուպցիա, ապտակ ու խայտառակություն. Ֆրանսիական հասարակության արձագանքը. «Ալամեզոն» Բլոգ

Երևի թե այս համեմատական հոդվածը ամենադժվարն է, որովհետև չկա երկիր, որտեղ այս կամ այն մակարդակին կոռուպցիա չլինի, բայց այլ հարց է, ինչքանով է այն ազդում երկրի վրա ընդհանուր, և ինչպիսի արձագանք է տալիս դրան ժողովուրդը, ինչ հետևանք կունենա այն կոռումպացված չինովնիկի ապագայի վրա…

Ուզում էի անդրադառնալ առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու, նախկին նախարար Ֆրանսուա Ֆիլլոնին, որը կոռուպցիոն սկանդալի կիզակետում է հայտնվել. նա մեղադրվում է կնոջը կեղծ աշխատավարձ տալու մեջ:

Ի՞նչ է կատարվում հիմա նրա հետ:

Թիմակիցներից շատերը լքել են նրան, լուրերով անդադար խոսում են դրա մասին, դատական գործ է հարուցված, դե, իսկ ժողովուրդը, ժողովուրդը խաչ է քաշել նրա վրա, ինչը նշանակում է ոչ մեկ իրեն չի ընտրի, իսկ Ֆրանսիայում ընտրողը ժողովուրդն է:

Ընդհանրապես որքան էլ հակաեվրոպական տրամադրություն ունեցողները ծաղրեն և փնովեն, դրանից իրականությունը չի փոխվի, ընտրում է ժողովուրդը, իսկ ժողովուրդը արդեն վաղուց իր մեջ է վերացրել թե կաշառքը թե կաշառք բառը մեղմացնող` մաղարիչը: Չեմ կարող պատկերացնել օրինակ համալսարանում քննության գնահատականի դիմաց ծրարով գումար տանել դասախոսին, կամ ճիշտ դիագնոզի համար`գլխավոր բժշկին, կամ ուսուցչի աշխատանքի ընդունման համար դպրոցի տնօրենին:

Կոռուպցիոն սկանդալները եթե լինում են, ապա բարձր մակարդակով, և իհարկե դրանք լուսաբանվում են ամենուր, ոչ միայն ընդդիմադիր համարվող թերթերում:

Սարկոզին 2010 կոռուպցիոն սկանդալից հետո օր-օրի իջնում էր ներքև, անգամ սեփական թիմակիցները չընտրեցին նրան, ժողովուրդը սկսեց լուրջ չվերաբերվել:

Օլանդը սիրային սկանդալից հետո անգամ փորձ չարեց քաղաքական կարիերան շարունակելու: Եվ ընդհանրապես անգամ պետական ալիքները բացահայտ քննադատության ենթարկեցին նրա ամբողջ նախագահական, քաղաքական գործունեությունը:

Նախկին վարչապետ Մ.Վալսը ոչ հաճելի մեկ օրենքի ստիպողական ընդունումից հետո նախընտրական քարորզարշավի ժամանակ բառացիորեն ստացավ ապտակ, գլխին ալյուր, իսկ քարոզարշավին մասնակցում էին 100 հոգի. Ինչպես հասկացաք, բռնի ուժով էլ ֆրանսիացի ուսուցիչներին չեն կարող ավտոբուսներով բերել նախըտրական միտինգներին:

Իդեալական է արդյոք Ֆրասնսիայի քաղաքական դաշտը, բնականաբար ոչ, բայց իդեալական է ժողովուրդի մտածելակերպը, հատկապես ընտրությունների վերաբերյալ. Չկա կաշառք, չես կարող 5000 դրամով գնել ժողովրդի ձայնը, չես կարող վախեցնել, ստիպել, կամ լցոնել գեթ մեկ քվեաթերթիկ:

Չկա տեղամասում ջիպերով կանգնող թաղի նայող-ախպերներ, հատուկ ոստիկանություն կամ որևէ խառնաշփոթ:

Այս ամենը վայրի կթվա ցանկացած եվրոպացու համար: Կասեք լավ կյանքից է, միգուցե, դեմ չեմ, բայց բան կարող եմ հիշեցնել. 18 րդ դարում կիսասոված Ֆրանսիան պարզապես դուրս հանեց գիլիոտինը և սկսեց կախաղան հանել իր հաշվին հարստացած արիստոկրատներին, և իրենք դա երբեք չեն մոռանում:

Վերջապես, կոռումպացված և կաշառք տվող/ կաշառակեր չինովնիկը երբեք ձեր կյանքը չի բարելավի, 5000 դրամով դուք ձեզ և ձեր երկրին դատապարտում եք ձեր իսկ ձեռքով աղքատության:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog