Գոյության տարածք. Սրբուհին՝ «Մին թաքուն տեղ» 

Սրբուհի Վանյանն իր ընտանիքի անդամների հետ Ստեփանակերտից Երևան է հասել սեպտեմբերի 25-ին, իսկ Սրբուհու «աշխատանքային գործիքը»՝ մի քանի օր անց։ «Ավտոբուս եկավ, չեմոդանն ու էս պրեսի սարքն էլ, որ մոտ 60 կգ ա, փորձեցինք դնել ավտոբուսի մեջ, ասացին՝ տեղ չկա, մարդկանց պիտի տանենք։ Ստիպված թողեցի բակում։ Մի քանի օր հետո ընկերներիցս մեկը բակում տեսել էր […]

Համերի հիշողություն. Իրան

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ Իրա Համբարձումյանը, որ Արցախում խոհարար է աշխատել, 2023 թվականի տեղահանության հետևանքով հայտնվել է Հայաստանում աղջկա ընտանիքի հետ: Երևանում գտնվող բնակարանում դիմավորեցին երկու կանայք՝ Իրան և Կարինան, որ […]

Գոյության տարածք. Նարինեն և «Արցախի թագուհին»

Ուշ գիշերվա մթության ու համատարած լռության մեջ, ցածրահարկ տների արանքում փոքրիկ հացի փռի լույսերն են միայն վառ։ Ներսում միայնակ մի կին է աշխատում։ Արցախցի Նարինեն է։ Ձեռքերը խմորի վրայով արագ հետ ու առաջ է անում ու, մտքերով ընկած, հացերը մեկը մյուսի հետևից արագ-արագ վառարան ուղարկում։ «Արցախի թագուհի» հացն այսպես է «վերածնվել» Արարատի մարզի Լուսառատ գյուղում։ […]

Համերի հիշողություն. Ալինը

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: Համը մարդու հիշողության հյուսվածքի կարևոր մասնիկներից է, իսկ սննդային հիշողության շերտերը վերականգնելը յուրատեսակ խթան է մեր ինքնաճանաչման տեսանկյունից: Անապատային չոր տեղանքներից մինչև լեռնային գոտիներ, տաք ծովափերից մինչև սաստիկ ցուրտ տարածքներ՝ մարդիկ ստեղծում […]

Գոյության տարածք. Լենան

Օգտակար վեգան կոնֆետներ ստեղծելու գաղափարը երկար ժամանակ է` ինչ 26-ամյա Լենայի մտքում պտտվում էր, բայց միտքը կյանքի կոչվեց միայն վերջերս` Հայաստանում, երբ Լենան Արցախից տեղահանվելուց հետո ստիպված էր օգնել ամուսնուն՝ սոցիալական խնդիրները լուծելու հարցում։ Լենայի ամուսինը պատերազմի օրերին վիրավորում է ստացել, 2-րդ խմբի հաշմանդամություն ունի։ Նոր իրականության մեջ, նոր միջավայրում մինչև ամուսինը կկարողանար աշխատանք գտնել, […]

Գոյության տարածք. Հարութը և բույրերը

Գարնան ծաղիկների երանգը, հացի և սալորի ծառի ծաղիկների բույրը ու անտառների՝ եղևնու կանաչը, 15-ամյա Հարութ Տոնյանի համար ոչ միայն հիշողություններ են, այլև ստեղծագործելու, աշխատելու «հումք»։ Հարութը փորձում է բույրերը վերածել օծանելիքի, շշալցնել ու պահել հիշողությունը։ Ասում է՝ հավերժ։ «Հոտը մարդու հետ առնչվում ա, բույրի զգայարանն ամեն ինչ ա մարդու համար, հոտերը մարդու վարքագծի բացահայտման տարրերից […]

Գոյության տարածք. Ասյան և համեղ փնջերը

«Ես ձեզ վստահում եմ, սարքե՛ք ձեր ճաշակով»․ այս նախադասությունն էր, որ 27-ամյա Ասյա Բաբայանին կարծես նոր թևեր տվեց Արցախում կիսատ թողածը Հայաստանում շարունակելու համար։ Արդեն 5 տարի է՝ մթերքներն ու տնտեսական ապրանքները Ասյայի ձեռքերում յուրօրինակ փնջերի են վերածվում։ «Նորույթ Արցախում» մակագրում էր իր աշխատանքներն ու համացանցում տեղադրում։ Արձագանքները լավն էին, պատվերները՝ շատ, բայց Հայաստան տեղափոխվելուց […]

Գոյության տարածք. Մարինեն

Արցախի Ասկերան քաղաքի բնակիչ Մարինե Գաբրիելյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստան է եկել՝ իր հետ բերելով ժենգյալով հաց թխելու վառարանը և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված եղբոր լուսանկարը: Ծնողների գերեզմանն այնտեղ է, բայց այնքան չի նեղվում, որքան եղբոր համար, որովհետև երբ ուզում է այցելել նրան, չգիտի ուր գնա. Եռաբլուրում է հայտնվում: Մարինեն այժմ ամուսնու […]

Գոյության տարածք. էլինան և հավերը

Ամեն օր՝ առավոտյան 7-ն անց կեսին, ինքնաշեն հավաբնի դռան ճռռոցն է լսվում։ Էլինան արթնանում է ու հավաբուն շտապում՝ հավերին կերակրելու ու վառարանը վառելու։ Էլինայի հետևից նաև 2,5 տարեկան դուստրն է վազելով հավաբուն գալիս՝ Լուսեն։ Գեղեցկադեմ ու նուրբ կազմվածքով Էլինան ընդամենը 23 տարեկան է, բայց արդեն կարող է սեփական հաջողություններից խոսել։  47 հավ ու 4 աքլոր […]

Համերի հիշողություն. Սեդան և Յուրին

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: 1991 թվականի գարնանը միջին տարիքի մի տղամարդ իր սպիտակ «05» մեքենայի վրա երկու գորգ ու մի քանի վերմակ-ներքնակ բարձած՝ դուրս էր գալիս Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից, որը պարբերաբար հարձակման էր ենթարկվում: Նա […]

Գոյության տարածք. Մեղուները

Հայաստանում արդեն երկու տարի է՝ անիվների վրա շրջում է Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» ներկայացումը։  «Թատրոնը դնում ենք անիվների վրա ու ման գալիս Հայաստանով ու Երևանով մեկ։ 44-օրյա պատերազմից հետո միայն տասը անգամ հասցրել ենք խաղալ Արցախում՝ Ստեփանակերտում ու մյուս շրջանների գյուղերում»,- պատմում է Հայկ Պապյանը՝ «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» ՀԿ հիմնադիրը։  Դերասանները, որոնք խաղում […]

Գոյության տարածք. Անահիտը

Զեյթունում՝ բնակելի շենքերի միջնամասում, գեղեցկության փոքրիկ սրահում մազերը գեղեցիկ հարդարված, ձեռքերը խնամված, ձիգ կեցվածքով նստել է Անահիտը: Շարժուձևը, խոսքը, կեցվածքը մատնում են նրա ուսուցչուհի լինելը, դպրոցի հետ ունեցած կապը:  Անահիտը հազարավոր արցախցիներից մեկն է, որ տեղահանության, ճակատագրի և հանգամանքների բերումով ուրիշ միջավայրում հայտնվեց և ստիպված էր կյանքը նոր էջից սկսել: Այս անգամ՝ 53 տարեկանում։ Ու […]

Գոյության տարածք. Ռուզաննան

Նեղ-բարակ խոհանոցով բնակարանում Ռուզաննան հաց է թխում՝ խմորին ձև տալով, տեղավորելով կաղապարների մեջ: Արցախից տեղահանվելուց հետո Ռուզաննա Խասապետյանի ընտանիքը՝ մայրը, չորս երեխաները և թոռները, տասներկու հոգով ապրում են Երևանում:  Ռուզաննան թեև մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն Արցախում սկիզբ առած իր սերը դեպի թթխմորով հաց թխելը Հայաստան տեղափոխվելուց հետո դարձել է կնոջ զբաղմունքն ու արդեն նաև աշխատանքը:  […]

Մայա-հայկական ընտանիքը և Ռուբինան, որ երազում է Հայաստանի և ձյան մասին. «Բելիզում միակ ընկերուհիս սկեսուրս է»

Ծնունդով Հոկտեմբերյան քաղաքից Ռուբինա Բաղդասարյանը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կհայտնվեր մայաների ընտանիքում, կունենար մայա ամուսին և կապրեր Կարիբյան ծովի ափին՝ Հայաստանից հարյուրավոր մղոններ հեռու։ Այսօր Ռուբինան կառուցում է իր երջանկությունը հեռավոր Բելիզում և ամուսնու՝ Ֆիլիպ Էդվարդ Չունի հետ մեծացնում դստերը՝ Ալարային, որ մայա-հայկական առաջին ընտանիքի զավակն է։ «Հայաստանում մայաների մասին շատ միֆեր […]

Գոյության տարածք. Գիտան և մազերի արդուկը

2020 թվականի սեպտեմբերի 28-ն էր՝ 44-օրյա պատերազմի սկսվելու երկրորդ օրը: Արցախի Հադրութ քաղաքի շենքերից մեկում հրետակոծության ձայներն այնքան պարզ էին լսվում, որ քաղաքի բնակիչներից Գիտա Ղուկասյանն իր երկու մանկահասակ երեխաների և ամուսնու տատիկի հետ պատսպարվել էր շենքի նկուղում:  Հարևաններն այլ ապաստարաններ էին գնացել ու ողջ շենքում մենակ էին, իսկ այն գտնվում էր բավական խոցելի վայրում՝ […]