«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է այսօր հրապարակված Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին` խոսելով եզրահանգումների մասին:
Ֆեյսբուքյան էջում Ստյոպա Սաֆարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցը երկու եզրահանգման բերեց.
-նա կորցրել է խաղի վրա ազդեցությունը /եթե իհարկե երբեւէ ունեցել է/, որովհետեւ խաղի կանոններն ուրիշն է սահմանել/սահմանում, որի արդյունքում նրա կամքից անկախ գործընթացն ուրիշ տեղ է գնում՝ նոր կոալիցիայի կազմավորում,
-փորձում է կանխել նոր կոալիցիայի կազմավորումը, քանի որ ՀՅԴ-ը չի բացառել դա, իսկ ԲՀԿ-ը ազդանշաններ է թողել, որ իր համար ցանկալի կառավարության ու վարչապետի դեպքում բավարարված կլինի համակարգային փոփոխությունների, երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության փոփոխության նախադրյալներով:
Մնացածը երկրորդական է»:
© Medialab.am