Օլանդ․ Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի. «Ազատության»

Օլանդ․ Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի. «Ազատության»
Օլանդ․ Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի. «Ազատության»

«Ազատության» -Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում, այս մասին «Ազատության» հետ բացառիկ զրույցում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նշենք, որ պետական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահը հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումում հայտարարել էր, թե Հայաստանի համար կարելի է գտնել խելամիտ մոդել Եվրամիության հետ ասոցացվելու համար:
 
Ի՞նչ մոդելի մասին է խոսքը, կեսգիշերին մոտ «Մարիոթ» հյուրանոցում հարցրեցինք Ֆրանսուա Օլանդին:
 
«Հատուկ մոդել Հայաստանի համար: Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»,- պատասխանեց Օլանդը, ընդգծելով, որ հնարավոր է համագործակցել Եվրամիության հետ՝ չհրաժարվելով Մաքսային միությունից: – «Մենք պետք է աշխատենք դրա շուրջ»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:Կարդալ ավելին