Գեղամյանը չի բավարարվել Սերժ Սարգսյանի դավաճանական տեսակետներն արտահայտելով. Նախախորհրդարան

Գեղամյանը չի բավարարվել Սերժ Սարգսյանի դավաճանական տեսակետներն արտահայտելով. Նախախորհրդարան
Գեղամյանը չի բավարարվել Սերժ Սարգսյանի դավաճանական տեսակետներն արտահայտելով. Նախախորհրդարան

Գործակալական և շահադիտական տևական քաղաքականությամբ երկիրը թե’ ներքին և թե’ արտաքին ոլորտներում սնանկության եզրին հասցրած վարչախումբն իր պարագլուխ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամբողջովին վերածվել է ռուս-թյուրքական շահերն սպասարկող դավաճանական կազմակերպության

Այս ազգուրաց բանդան ջանք չի խնայում օր առաջ ռուս-թյուրքական շահերին զոհաբերելու Հայաստանի ինքնիշխանությունը և թշնամուն հանձնելու Արցախը, որի նպատակով Սերժ Սարգսյանի բերանով նախապես հրաժարվում է նրանից՝ որպես Հայաստանի մասից:

Այս օրերին Բաքվում տեղի ունեցող ԵԱՀԿ վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու նպատակով այնտեղ գործուղված վարչախմբի էմիսար Արտաշես Գեղամյանը ադրբեջանական զլմ-ներին տված իր հարցազրույցում չի բավարարվել Սերժ Սարգսյանի մինչ օրս արտահայտած դավաճանական տեսակետներն արտահայտելով:

Ըստ երևույթին գործելով ըստ նախապես ստացած հրահանգի, նա շատ ավելի առաջ է գնացել և փաստորեն բացահայտել է վարչակազմի՝ ռուս-թյուրքական թելադրանքով կազմված հանցավոր պլանը, որի համաձայն հանուն Եվրասիական Տնտեսական Միության կազմում Ադրբեջանի մասնակցության, Արցախը պետք է Ադրբեջանին հանձնվի խորհրդային շրջանից շատ ավելի վատ պայմաններով՝ առանց սահմանների:

Ռուս-թյուրքական տանդեմի գործակալ վարչախմբի էմիսարը, մասնավորապես, ասել է, թե «իրենք» (հասկանալ վարչախումբը) «շատ են ցանկանում, որ Ադրբեջանը նույնպես անդամակցի այդ միությանը», այնուհետև փառաբանել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վերստին բարեկամական հարաբերությունների հաստատումը և խաղաղ գոյակցությունը, որից հետո նշել հետևյալը. «այսօր ո՞վ է հիշում, թե  ում է պատկանում Էլզասը: Արդեն որևէ նշանակություն չունի թե Էլզասը ֆրանսիական է կամ գերմանական: Այն Միացյալ Եվրոպայի կենտրոններից է: Եւ այլևս չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին որ սահմանն է:»:

Եվ այս ամենը տեղի է ունենում ռուսական զենքով սպառազինվող Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի ու բնակավայրերի օրըստօրե ուժգնացող գնդակոծությունների և դրանց հետևանքով գրեթե ամեն օր մեր հայենակիցների զոհվելու պայմաններում:

Նախախորհրդարանն իր խորը վրդովմունքն է հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հայտարարում, որ բոլոր առողջ ազգային ուժերի հետ միասին ամեն ինչ անելու է այս դավադրությունը խափանելու, հայրենադավ վարչախմբին օր առաջ հեռացնելու ու պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի ինքիշխանությունը վերականգնելու և Արցախը դե յուրե Հայաստանին միավորելու համար:

Նախախորհրդարան