ԵՏՄ պայմանագրի կիրառման առավել շոշափելի հետևանքները. Տեղեկանք` ԵՏՄ պայմանագրի մասին

ԵՏՄ պայմանագրի կիրառման առավել շոշափելի հետևանքները. Տեղեկանք` ԵՏՄ պայմանագրի մասին
ԵՏՄ պայմանագրի կիրառման առավել շոշափելի հետևանքները. Տեղեկանք` ԵՏՄ պայմանագրի մասին

Ինչպես հայտնի է, ԱԺ օրակարգում է գտնվում ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու հարցը, որն, ըստ ամենայնի, առաջիկա օրերին կքննարկվի օրենսդիրում:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» Ազգային Ժողովի առավել ակտիվ, ծանրակշիռ և հարցով հետաքրքրված 32 պատգամավորներին է ուղղարկել տեղեկանք, ուր զետեղված են ԵՏՄ պայմանագրի կիրառման առավել շոշափելի հետևանքները:
Ստորև ներկայացնում ենք այն:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Եվրասիական Տնտեսական Միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի գործարկման որոշ հետևանքների և փաստերի մասին

Տնտեսական

  • ԵՏՄ մաքսային դրույքաչափերի 76 տոկոսը հակասում են Հայաստանի շահերից բխող այն դրույքաչափերին, որոնք սահմանել է այս օրենսդիրը Մաքսային Օրենսգրքի 102-րդ հոդվածով:
  • Անդամակցության արդյունքում նվազելու են 1700 ապրանքատեսակների մաքսային դրույքաչափեր և ավելանալու են 7000-ինը: Այդ 7000-ից միայն մոտ 700-ն է, որ ավելանալու է մի-քանի տարուց: Մնացայալ 6300-ը` ամինջապես (Տես աղյուսյակ 1-ը): Եվ այդ ապրանքներից շատերը ԵՏՄ-ում չունեն մրցունակ և որակյալ նմանակներ, ուստի սպառողների համար դրանց թանկացումը անխուսափելի է:
  • Ըստ պայմանագրի մենք սինխրոնիզացնելու ենք դրամավարկային քաղաքականությունը… Սակայն Հայկական դրամը ավելի կայուն է, քան ռուսական ռուբլին, ուստի դա կբերի բացասական հետևանքների:
  • ԵՏՄ անդամ երկրների հետ մենք իրականացնում ենք մեր արտաքին առևտրի ընդհամենը 25 տոկոսը: Այդ մասով բան չի փոխվի, քանի որ մենք արդեն ԱՊՀ ազատ առևտրի պայմանագիր ունենք  այդ երկրների հետ և միմյանց հետ 0-ական մաքսատուրքերով ենք աշխատում: Սակայն արտաքին առևտրի մյուս 75 տոկոսը կարող է տուժել, քանի որ, ըստ քննարկվող պայմանագրի, փոխվելու են ԱՀԿ-ում մեր անդամակցության պայմանները և սկսելու են գործել ներմուծման առավել բարձր մաքսային դրույքաչափեր:
  • Արտաքին առջտրի պրո-Ռուսական վեկտորը նաև նշանակելու է, որ մեր երկիրը էլ ավելի է կախման մեջ հայտնվելու Լարսի ճանապարհից, որը տարեկան մի քանի ամիս փակ է  և մեր ու ԵՏՄ-ի միակ ցամաքային կապն է:
  • Հայաստանը կարող է զրկվել ԵՄ-ից ստացված GSP+ մաքսային արտոնությունների համակարգից, քանի որ ԵՏՄ անդամ երկներիը չունեն ոչ GSP+, ոչ էլ, անգամ GSP արտոնություններ:
  • Անդամակցելով ԵՏՄ-ին չենք կարողանալու զարգացնել տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ: Իսկ ԵՄ-ը 40 անգամ ավելի մեծ տնտեսություն ունի և 7,5 անգամ ավելի մեծ ապրանքաշրջանառություն, քան ԵՏՄ-ն:
  • Եթե ԵՄ ասոցացման դեպքում գործադիրը համարում էր, որ լինելու էր ՀՆԱ-ի 2,3 տոկոս հավելյան աճ, արտահանման 15 տոկոս հավելյան աճ և գնաճի կոմպենսացիա, ապա ԵՏՄ-ի դեպքում որևէ հստակ թիվ հայտնի չէ:

Ռազմական

  • Մենք հաճախ զենք և որպես զենք ծառայող տեխնիկա ենք գնում ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից` Սլովակիա, Չինաստան, Ճապոնիա, Սերբիա և այլն: Սակայն, ԵՏՄ-ում այլ երկրներից ներմուծվող զենքերը մաքսազերծվելու են 18-20 տոկոսով… Եվ այդ մաքսը ՊՆ-ն վճարելու է ԵՏՄ անդամ երկրներին:
  • Այդ հարցը, ըստ էության, լուծված չէ քննարկվող պայմանագրի 3-րդ հավելվածի 44-րդ հոդվածով, քանի որ այդ ժամանակավոր արտոնությունը միայն ԵՏՄ-ում նմանակը չունեցող զենքերի մասով է:

Գյուղատնտեսություն

  • Տրակտորների, բեռնատարների, պահեստամասերի, սերմացուի և պարարտանյութի մեծ մասը բերվում է ոչ ԵՏՄ-ից և դրանք բոլորը թանկանալու են (մանրամասն` աղյուսյակ 1-ում):

Լեռնային Ղարաբաղ

  • Համաձայն քաննարկվող պայմանագրի 2-րդ հավելվածի 7-րդ հոդվածի, ինչպես նաև ՄՄ Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին, 95-րդ հոդվածի 2-րդ և 97-րդ հոդվածի 1-ին մասերի հստակ է, որ Արցախի հետ սահմանին, դե-յուրե, պետք է լինի մաքսակետ:

Ժողովրդավարություն

  • «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ Ռուսաստանի Դաշնությունը 7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը դրականն է, իսկ 7-ը բացասականը, 2014 թվականին գրանցել է 6,29 միավոր, Ղազախստանը՝ 6,61, իսկ Բելառուսը 6,71: Մինչդեռ Հայաստանի 2014 թվականի ցուցանիշը 5.36 է:
  • «Էկոնոմիստ Ինտելիջենս Յունիոն»-ի կողմից համաձայն՝ 2013 թվականին աշխարհի 167 երկրներում ժողովրդավարության իրավիճակի ցանկում ՌԴ-ն զբաղեցնում 125-րդ, Բելառուսը 142-րդ, Ղազախստանը 140-րդ, իսկ Հայաստանը 116-րդ հորիզոնականը (որտեղ 1-ին հորիզանակնում ամենաժողովրդավար երկիրն է):
  • Ընդ որում, ըստ նույն «Էկոնոմիստ Ինտելիջենս Յունիոն»-ի՝ ՀՀ քաղաքական ռեժիմը կիսով չափ ավտոկրատ է, իսկ ԵՏՄ մյուս երեք երկրներում՝ բացարձակ ավտոկրատ: Բավական է միայն նշել, որ ՌԴ-ում 1999 թ.-ից, Ղազախստանում 1990 թ.-ից իսկ Բելառուսում՝ 1994 թ.-ից հետո երկրի ղեկավար, փաստացի, չի փոխվել:
  • Արդեն իսկ հնչում են կոչեր Հայաստանում մամուլի և քաղաքացիական հասարակության ոլորտներում որոշակի փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: Այսպես օրինակ, այս տարվա մայիսին ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ ներկայանա Հայաստանի ինֆորմացիոն դաշտում, ինչպես նաև «ՀՀ-ՌԴ բարեկամության մեջ սեպ խրող» հասարակական կազմակերպությունները վերացնելու կոչ էր արել: 2014 թ. փետրվարին ռուսական «ԻԱ Ռեգնում» լրատվամիջոցը խորհուրդ էր տվել հայկական օրինապահ մարմիններին վերահսկել Ռուսաստանի վերաբերյալ քննադատական հոդվածներ տպող հայկական լրագրողներին ու լրատվամիջոցներին:

Անկախություն

  • ՀՀ Անկախության հռչակագրի 6-րդ կետն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների հետ»: Սակայն, ԵՏՄ պայմանագրով ստացվում է, որ մենք այլևս չենք կարող ունենալ անկախ արտաքին տնտեսական քաղաքականություն… Օրինակ, չենք կարող որևէ մի երկրի հետ, օրինակ, ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել:
  • Հենց ԵՏՄ ինտեգրացիայի արդյունքում մենք չկարողացանք ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը, քանի որ ԵՏՄ-ում արտաքին տնտեսական քաղաքականության սուվերենությունը հանձնվում է վերպետական մարմնին:
  • ՀՀ միացումը ԵՏՄ-ին միանշանակ կտրուկ փոխելու է ՀՀ արտաքին (ոչ միայն տնտեսական) քաղաքականությունը: Այսպես, օրինակ, այս տարվա մարտին Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քվեարկության ժամանակ Հայաստանը այդ հանրաքվեի ճանաչմանը կողմ քվեարկեց, թեև քվեարկության նախորդ օրը ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռնպահ կքվեարկի:  
  • Միության քաղաքական լինելու մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո ՌԴ նապագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԵՏՄ անդամ երկրները պետք է միասնական դիրքորոշում արտահայտեն Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ:

Սահմանադրականությունը

  • ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածն ասում է, որ «Հայաստանը ինքնիշխան պետություն է», սակայն, ԵՏՄ մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելվածի 13-րդ հոդվածում կարդում ենք «ԵՏՄ հանձնաժողովն իր իրավասությունների սահմաններում կայացնում է որոշումներ, որոնք պարտադիր են անդամ-պետությունների համար… Հանձնաժողովի որոշումները ենթակա են անդամ-պետությունների տարածքում անմիջական կիրառման» … Այստեղ հարկ է նշել, որ այդ որոշումներն կայացվելու են ոչ թե կոնսենսուսով, այլ ձայների մեծամասնությամբ, իսկ Հայաստանը, առաջին տարում, ունենալու է մեկ ձայնի իրավունք (մյուս երկրները` երեքական ձայն ունեն):
  • ԵՏՄ մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներով ասվում է, որ ԵՏՄ Հանձնաժողովը սահմանում է ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքները: … Բայց մեր Սահմանադրության 45-րդ և 83.5 հոդվածներում գրված է, որ բացառապես ՀՀ օրենքով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը:

 

Աղյուսյակ 1

Մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսային դրույքաչափերի փոփոխությունը

ԱՏԳ ԱԱ կոդը

Ապրանք անվանումը

Այժմ ՀՀ-ում և ՄՄ-ում գործող ներմուծման մաքսային դրույքաչափերի տարբերությունը

ԵՏՄ մաքսային դրույքաչափի ուժի մեջ մտնելու ժամկետը

0203

Խոզի միս                                                                                                                                                                                                                                                      

մինչև 55%

սկսած 2021թ-ից

0207

Ընտանի թռչնի միս եւ մսամթերք                                                                                                                                                                                                                                  

15%

սկսած 2017թ-ից

0402

Կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած, կաթի փոշի                                                                                                                                                                                                            

8.3-12.3%

սկսած 2018թ-ից

0405

Կարագ; կաթնային մածուկ                                                                                                                                                                                                                                       

5-12.5%

սկսած 2018թ-ից

0713

Լոբազգի բանջարեղեն չորացրած                                                                                                                                                                                                                                   

13.3-14%

սկսած 2019թ-ից

0902

Թեյ

7.5-8.1%

սկսած 2018թ-ից

1006

Բրինձ

13.3%

սկսած 2019թ-ից

1103

Ձավարեղեն                                                                                                                                                                                                                                                     

0-3.3%

2015

1107

Ածիկ                                                                                                                                                                                                                                                          

7%

սկսաժ 2018թ-ից

1512

Արեւածաղկի, քրքումի կամ բամբակի ձեթ                                                                                                                                                                                                                           

5%

սկսած 2018թ-ից

1517

Մարգարին; խառնուրդ կամ պատրաստի մթերք  կենդանական կամ բուսական ճարպից կամ յուղից                                                                                                                                                                              

5-8.3%

սկսած 2020թ-ից

1902

Մակարոնեղեն                                                                                                                                                                                                                                                   

3-5%

2015

2309

Կենդանիների կեր                                                                                                                                                                                                                                               

0-7.5%

2020

3004

Դեղամիջոցներ` կշռածրարած                                                                                                                                                                                                                                      

7.7-12.3%

սկսած 2019թ-ից

31

Պարարտանյութեր

8-9%

սկսած 2018թ-ից

3005

Բամբակ, թանզիֆ, վիրակապ եւ նման միջոցներ

8.3%

սկսած 2019թ-ից

3209

Ներկեր եւ լաքեր` լուծած ջրային միջավայրում

12.9%

սկսած 2018թ-ից

3402

Լվացող  եւ մաքրող միջոցներ

12.3-13.3%

սկսած 2019թ-ից

4803

Անձեռոցիկ, սփռոց եւ թղթի այլ տեսակ տնտեսական-կենցաղային կամ սան-հիգիենիկ նշանակության, թաղանթանյութից բամբակ, պաստառ                                                                                                                                          

12.5-13.8%

սկսած 2019թ-ից

4818

Զուգարանի թուղթ եւ  թղթե այլ տնտեսական-կենցաղային կամ սան-հիգիենիկ նշանակության իրեր, հագուստի պարագաներ                                                                                                                                                     

2.5-8.5%

2015

6116

Ձեռնոց, թաթման եւ միտենկա, տրիկոտաժե                                                                                                                                                                                                                          

0-4%

2015

6302

Սպիտակեղեն անկողնու, ճաշի, զուգարանային եւ խոհանոցի                                                                                                                                                                                                           

5.7-8.3%

2020

6908

Սալիկներ երեսպատման խեցեգործ` ջնարակած                                                                                                                                                                                                                        

2.5-3%

2015

6912

Ամանեղեն ճաշի, խոհանոցի եւ այլ տնտեսական արտադրանք` ոչ ճենապակե                                                                                                                                                                                              

7.3-8.3%

2020

7106

Արծաթ

18.10%

սկսած 2019թ-ից

7108

Ոսկի

18.1-19%

սկսած 2019թ-ից

8528

Ընդունիչ սարքավորում հեռուստատեսային կապի  

6.7%

2015

8701

Տրակտորներ

13-14%

2015

8702

Ավտոբուսներ

8.8-24%

2020

8703

Ավտոմեքենաներ

կախված տարիքից և շարժիչի ծավալից մինչև 200 %

2020

8704

Բեռնատարներ

կախված տարիքից և շարժիչի ծավալից մինչև 150 %

2020

9101

Ժամացույց` իր վրա կամ հետ` կրելու, թանկարժեք մետաղից կամ մետաղից` երեսապատ թանկարժեք մետաղով

5.7-7.3%

2015

9401

Կահույք նստելու, ոչ 9402 դիրքի եւ դրանց մասեր

5%

2015

9503

Եռանիվ հեծանիվ եւ նման անվավոր խաղալիք; սայլակ` տիկնիկի; տիկնիկ; այլ խաղալիքներ   

մինչև 3,8 %

2015

9613

Վառիչներ եւ դրանց մասեր, ոչ կայծքար եւ պատրույգ

5%

2015

9615

Սանրեր` մազերի; բռնիչներ, սեղմակ գանգրացման, բիգուդի եւ նման իրեր, դրանց մասեր

5%

2015

9619

Մանկական խանձարուրներ եւ նման արտադրանք տարբեր նյութերից

0-6.2%

2015

տարբեր

Սերմնացու

մոտ 5%` կախված տեսակից

Ժամկետը կախված է տեսակից