Ինչ է խոստանում կապույտ այծի տարին Հայաստանի քաղաքական գործիչներին. Սթրեսներ, տատանումներ, ու ներդաշնակություն

Ինչ է խոստանում կապույտ այծի տարին Հայաստանի քաղաքական գործիչներին. Սթրեսներ, տատանումներ, ու ներդաշնակություն
Ինչ է խոստանում կապույտ այծի տարին Հայաստանի քաղաքական գործիչներին. Սթրեսներ, տատանումներ, ու ներդաշնակություն

Արևելյան հորոսկոպի համաձայն՝ 2015 թվականը կապույտ այծի տարի է: Այծին համապատասխանում է Ին էներգիան, որը խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: 2015 թվականին ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին, այդ պատճառով ագրեսիան և բռնության ստրատեգիան կլինի պարտվող: Այծը չինական օրացույցում 8-րդ տարրն է, իսկ 8-ը հանդիսանում է երջանիկ թիվ չինական համոզմունքների տեսակետից: Այդ թիվը համարվում […]

Արևելյան հորոսկոպի համաձայն՝ 2015 թվականը կապույտ այծի տարի է: Այծին համապատասխանում է Ին էներգիան, որը խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: 2015 թվականին ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին, այդ պատճառով ագրեսիան և բռնության ստրատեգիան կլինի պարտվող:

Այծը չինական օրացույցում 8-րդ տարրն է, իսկ 8-ը հանդիսանում է երջանիկ թիվ չինական համոզմունքների տեսակետից: Այդ թիվը համարվում է բարեկեցության և խաղաղության թիվ: Ըստ հորոսկոպի, այծի տարին լինելու է խաղաղ, պտղաբեր և ուրախ տարի կենդանակերպի բոլոր նշանների համար:

Այծը բարի, օգտակար, հոգատար, մեծահոգի, միաժամանակ պաշտպանության կարիք ունեցող կենդանի է:

Այծը նաև պասիվ և անվճռական կենդանի է ու երկար է մտածում մի բան անելուց առաջ: Հետևաբար խորհուրդ չի տրվում տարվա ընթացքում անվճռականություն ցուցաբերել:

Կապույտ այծի տարին կանացի էներգիա ունի և բարենպաստ է կենդանակերպի գերթե շատ նշանների համար: Աստղաբանների կանխատեսումների համաձայն՝ 2015 թվականն ընդհանուր առմամբ բարդ կլինի Մարսի անմիջական ազդեցության տակ գտնվող բոլոր նշանների՝ կարիճների և խոյերի համար։

Այդ նշանի տակ ծնվածները ստիպված կլինեն շատ էներգիա և ուժ ծախսել, որպեսզի հասնեն իրենց նպատակներին:

Տարին հաջող կլինի մյուս նշանների, հատկապես կշեռքի համաստեղության տակ ծնվածների համար։ 

«Մեդիալաբը» փորձեց պարզել, թե ինչ տարի է սպասվում Հայաստանի քաղաքական գործիչներին:

Սերժ Սարգսյանի համար, ով ծնվել է խեցգետնի համաստեղության տակ, արտահայտման տարի է լինելու, ինչպես հուշում է հորոսկոպը`հիանալի բոլոր առումներով:

Տարին մեծ էներգիա է խոստանում խեցգետիններին: Կարիերայի և բոլոր լավ մտահղացումների համար տարին բարենպաստ է լինելու: Այն դեպրեսիոն իրավիճակը, որ նրանք ունեին վերջին տարիներին, ինչպես նաև սթրեսային վիճակը, այծի տարում կկոտրվեն:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծնվել է խոյի համաստեղության տակ:

Խոյերի համար 2015 թվականը մի փոքր բարդ տարի կլինի: Հնարավոր է նրանք մեծ էներգիա կորցնեն, ինչի պատճառով առողջական խնդիրներ կարող են առաջանալ: Բայց միաժամանակ աստղերը հուշում են, որ երջանկությանը նպաստող իրադարձությունները այնքան շատ կլինեն, որ կորցրած էներգիայի կկոմպենսացվի:

Հովիկ Աբրահամյանի համար 2015 թվականը բավականին հաջող տարի կլինի: Նա ծնվել է ջրհոսի համաստեղության տակ: Կապույտ Այծի տարում ջրհոսները ձեռք կբերեն ներքին բալանս, տատանողականությունը, կասկածներն ու սթրեսային իրավիճակները, որոնք կային վերջին տարիներին, 2015-ին կնվազեն:

Տարվա ընթացքում ջրհոսների համար լավ հնարավորություններ կլինեն բոլոր սխալները շտկելու համար: Խորհուրդ է տրվում տարվա ընթացքում շատ ճանապարհորդել:

Առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն-Տեր Պետրոսյանի համար 2015 թվականը ընտանիքի բարեկեցության, ամրացման, նոր հիմքերի ստեղծման տարի է լինելու: Նա ծնվել է այծեղջյուրի համաստեղության տակ: Այծեղջյուրի համար հաջորդ տարի ամեն նոր միտք, նոր մտահղացում լինելու է արագ իրականացվող: Կապույտ Այծի տարում այծեղջյուրները լինելու են աստղերի վերահսկողության և պաշտպանության ներքո: Այս համաստեղության տակ ծնվածների համար տարին յուրահատուկ բարեհաջող է լինելու:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար, ով ծնվել է աղեղնավորի համաստեղության տակ, բացառիկ լավ տարի է սպասվում: Տղամարդ աղեղնավորների համար կարևորվելու է հոգևորը, հնարավոր է նրանք սկսեն զբաղվել փիլիսոփայությամբ: Կանանց համար բացառիկ տարի է լավ ընտանիք ստեղծելու համար: Աղեղնավորները վերջին 5-6 տարիներին մեծ աշխատանք են տարել, որպեսզի կարողանան իրենց երջանկությունը կառուցել: Տարին բարենպաստ է լինելու ամուր ընտանիքներ ու նոր կապեր ստեղծելու համար:

Կարիճի համաստեսության տակ ծնված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար 2015 թվականը մի փոքր բարդ է լինելու: Կապույտ Այծի տարին այս նշանի համար էներգիայի կորուստի տարի է լինելու: Էներգիայի կորուստը լինելու է ճանապարհորդությունների ընթացքում, հետևաբար աստղերը բոլոր կարիճներին խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ ճամփորդել, միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Հոգեբանական առումով կարիճների համար ծանր իրավիճակներ կարող են առաջանալ, որոնցից դուրս գալը դժվար կլինի:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար 2015 թվականը խոստանում է լինել առանձնահատուկ և շատ բարեհաջող տարի: Նա ծնվել է երկվորյակի համաստեղության տակ, իսկ այծի տարում երկվորյակները կարող են շատ հեշտ հաջողությունների հասնել: Երկվորյակներին խորհուրդ է տրվում 2015 թվականին զրագացնել խոսքի կարողությունն ու հեռտորական արվեստը, քանի որ խոսքի միջոցով կարող են ավելին անել, քան գործով: Հաջորդ տարի այս նշանի տակ ծնվածները խոսքի ուժով կարող են հասնել բաղձալի երազանքների:

Կույսի համաստեղության տակ ծնված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար 2015 թվականը հետաքրքիր ձեռքբերումների տարի է լինելու: Կույսերին տարվա ըթնացքում հետաքրքիր ձեռքբերումներ են սպասվում հենց ճանապարհների ընթացքում:

Յուրաքանչյուր ճանապարհորդություն շատ խոստումնալից է լինելու: 2015-ին կույսերը կարող են վերջնական որոշում կայացնել և կտրուկ փոխել իրենց կյանքը, քանի որ նրանք արդեն կուտակել են այն բոլոր կարողությունները, որոնք 2015-ին հնարավորինս լավ և վառ ձևով կարտահայտվեն:

Ըստ արևելյան օրացույցի՝ այծի տարին սկսվում է 2015 թվականի փետրվարի 19-ին և ավարտվելու է 2016 թվականի փետրվարի 7-ին: