Քաղաքական ծաղրանկարի դասընթացի հրավեր. Յոլկին & Ներսեսյան

Քաղաքական ծաղրանկարի դասընթացի հրավեր. Յոլկին & Ներսեսյան
Քաղաքական ծաղրանկարի դասընթացի հրավեր. Յոլկին & Ներսեսյան

«Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ն և www.MediaLab.am լրատվական-վերլուծական կայքը հրավիրում են ծաղրանկարչության դասընթացի, որը կվարեն հայտնի ծաղրանկարիչներ Սերգեյ Յոլկինը և Վահե Ներսեսյանը:

Ընտրված մասնակիցները ծրագրի 6 ամիսների ընթացքում կմասնակցեն մեկ եռօրյա դասընթացի (2016 թ. փետրվարի 28 – մարտի 1) և ամենամսյա կարճատև բրիֆինգների: 

Ծրագրի նպատակը Հայաստանում քաղաքական ծաղրանկարի մշակույթը ակտիվացնելն է: Ծրագրի ավարտին նախատեսվում է ցուցահանդես:

Լավագույն ծաղրանկարները կհրապարակվեն www.MediaLab.am կայքում: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2016 թվականի փետրվարի 1-ը: Դիմումին կից ներկայացնել աշխատանքային ինքնակենսագրական (CV/resume):

Դասընթացն անվճար է, մարզերից մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի: Ծրագիրը ֆինանսավորվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից (European Endowment for Democracy):

Դասընթացի մասնակցության հայտը պետք է լրացնել առցանց: Տեղերը խիստ սահմանափակ են: Մասնակիցները կընտրվեն մրցութային սկզբունքով: 

Դասընթացավարների մասին

Սերգեյ Յոլկին – Սերգեյ Յոլկինը ներկայումս ամենահայտնի ծաղրանկարիչներից մեկն է, որի ստեղծագործությունների թեման հիմնականում քաղաքական գործիչներն են: Սերգեյ Յոլկինը մեծ մասամբ նկարում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայության համար (Радио Свобода) և հայտնի է հատկապես ՌԴ նախագահ Պուտինի իր ստեղծած կերպարով:   

Վահե Ներսեսյան – Ֆրանսիայում բնակվող Վահե Ներսեսյանը ներկա ժամանակաշրջանի հայ լավագույն ծաղրանկարիչներից մեկն է: Նրա ծաղրանկարները մասնակցել են միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների եւ ցուցահանդեսների՝ընդգրկվելով լավագույների շարքում: Վերջին տարիներին Վահե Ներսեսյանի ծաղրանկարները հիմնականում հրապարակվել են «Մեդիալաբում»: