Արթուր Սաքունցի դիտարկումները՝ իրավիճակի շուրջ

Արթուր Սաքունցի դիտարկումները՝ իրավիճակի շուրջ
Արթուր Սաքունցի դիտարկումները՝ իրավիճակի շուրջ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկումները փակուղային իրավիճակի շուրջ ներկայացնում ենք ստորեւ:

1. «Սասնա ծռերը»  պետք է հստակ հանդես գան արյունահեղությունը կամ առճակատումը բացառելու դիրքորոշմամբ, և հստակ արտահայտվեն բանակցությունների օգտին…

2.իշխանությունները անհապաղ պետք է քրեական գործեր հարուցեն 2017թ. հուլիսի 17-21-ին խաղաղ ցուցարարների, քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառած, առանց որևէ հիմնավորման անազատության մեջ 18-30 ժամ պահած ոստիկանների և նման հրաման կամ հրահանգ տված ոստիկանական պաշտոնյաների նկատմամբ..

3.անհապաղ վերանայեն քաղբանտարկյալների նկատմամբ անհիմն հարուցված քրեական գոծերով կայացված դատական ակտերը և ազատ արձակեն:

4. Գնդապետ Արթուր Ավոյանի մահվան փաստով քրեական գործի քննության իրականացման հետ միաժամանակ և զուգահեռ պետք է իրականացվի 2008թ.Մարտի 1-ի պետական հանցագործության քննությունը. պաշտոնը հանցագործությունից խուսափելու երաշխիք չպետք է հանդիսանա:

Սրանք նվազագույն քայլերն են, որոնք պետք է արվեն, հակառակ պարագայում անհնար կլինի կանխել արյունահեղությունը և դուրս գալ ճգնաժամից:

Ճգնաժամը հաղթահարելուց, ճգնաժամից դուրս գալու որևէ ուժային մեթոդն ի չիք կդարձնի պետությունը ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան լինելու ակնկալիքները…

Դեռ որ իշխանությունը չի կատարել որևէ քայլ, որ կվկայեր թե պատրաստ է իրական բարեփոխումներ իրականացնել, որը և’ հանրային պահանջ է, և’ հանրային ձգտում, և որը կարող է լինել իրական և բովանդակային, միմիայն քաղաքական ու իրավական մոտեցումներով:

Ականատես ենք իշխանության միայն ապօրինի գործելակերպի..

«Սասնա ծռերի» զինված մեթոդի քննադատությունը դառնում է հստակ իշխանության շահերի սպասարկում, եթե միաժամանակ չի քննադատվում հենց իշխանության ապօրինի ու ուժային մեթոդների կիրառումը քաղաքացիների նկատմամբ` այս օրերին հատկապես:

Հանրության համար որ մեթոդը` զինված, թե քաղաքակիրթ, կընկալվի լեգիտիմ, մեծապես կախված է և’ իշխանության, և’ «Սասնա ծռերի»  վարքագծից: Իհարկե մեծապես, իշխանության փոփոխությունների պատրաստակամության աստիճանից/ Մարտի 1-ի պետական հանցագործության քննության իրականացում/:

Այս համատեքստում գտնվելով կարելի է ակնկալել, և կառաջանա վստահություն, որ կխուսափենք արյունահեղությունից և չենք հայտնվի «կոտրած» , այս դեպքում արդեն «այրված» տաշտակի առջև..