Նախընտրական աննախադեպ բարիություն. Ջեմը, դդումի մուրաբան ու օծանելիքը

Նախընտրական աննախադեպ բարիություն. Ջեմը, դդումի մուրաբան ու օծանելիքը
Նախընտրական աննախադեպ բարիություն. Ջեմը, դդումի մուրաբան ու օծանելիքը

Թեեւ Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, այնուամենայնիվ ընտրապայքարի մեջ մտած կուսակցություններն նախորդ տարվանից ի վեր սկսել են աննախադեպ առատաձեռն բարիությամբ զարմացնել:

Եթե անցյալ տարի, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից մարզերում սկսված տարբեր սոցիալական ակցիաններն էին՝ անվճար բուժօգնության եւ նման միջոցառումների տեսքով, ապա ընտրություններին մոտ առաջարկներն էլ ավելի շոշափելի են դառնում:

Ջեմ, ակնոցներ, դդումի եւ մոշի մուրաբա, օծանելիք եւ այլն:

Հիշեցնենք, որ առատաձեռնության այս տեսակների մասին բարձրաձայնեցին ՀԱԿ ներկայացուցիչները մարտի 30-ի հանրահավաքի ժամանակ՝ ներկաներին ցույց տալով «քաղցր փաստերը»:

Սակայն, մուրաբաներ բաժանող, իշխանական կուալիցիայի անդամ ՕԵԿ անդամները ի պատասխան հայտարարեցին, որ դա «ընտրակաշառք չեն համարում»:

«Մենք համատարած օգնություն չենք բաժանում, քաղաքացիներին փողով չենք առնում, չենք ցուցակագրում, չենք էլ անելու»,-ի պատասխան հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ նշելով, որ մարտի 8-ին մարզերում ՕԵԿ-ական կանանց ջեմ, մուրաբա են բաժանել գրասենյակների ղեկավարներն՝ իրենց նախաձեռնությամբ:

«Միշտ, մշտապես, երբ ինչ ունեցել ենք, այն էլ բաժանել ենք»,-ասաց Հեղինե Բիշարյանը՝բարի ախորժակ մաղթելով մուրաբա ու ջեմ ստացածներին:

Սակայն, ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ սկսել են մտահոգություններ հնչեցնել:

Մասնավորապես, տարիներ շարունակ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կուսակցությունները արդեն իսկ սկսել են խախտել Ընտրական օրենսգիրքը՝ տնետուն ընկնելով եւ ընտրողներին տարբեր առաջարկներ անելով:

Հարություն Համբարձումյանը, որի կազմակերպությունը մայիսի 6-ի ընտրությունների դիտարկմանը ըստ ԿԸՀ տվյալների ներկայանալու է 3334 դիտորդներով, հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսացությունները ընտրակաշառքներ են բաժանում` բարեգործական ակցիաների քողի ներքո: Նա նշել է, որ սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով է, որ մարդը ստիպված է լինում 5 հազար դրամի համար վաճառել իր ձայնը:

«Եթե փոքր քաղաքներում ընտրակաշառքների տոկոսը քիչ է, ապա հեռավոր գյուղերում դա համատարած է՝ բարեգործություն, նվերներ, օգնություն»,- ասել է «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի նախագահը:

ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը ի պատասխան համատարած բարեգործական ակցիաների «Մեդիալաբի» հարցմանը պատասխանել է, որ հաշվի առնոլով այն, որ պաշտոնապես նախընտրական քարոզարշավի մեկնարկը ապրիլի 8-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածն է, իրենց չեն կարող «կուսակցություններին արգելել այս փուլում որեւէ գործառույթ իրականացնել»:

«Միայն քարոզարշավի ընթացքում ենք մենք իրավասու հետեւել, որ ընտրակաշառքներ չլինեն, մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- «Մեդիալաբին» ասել է Հարությունյանը:

© Medialab.am