Սուրեն Սուրենյանց. «Ռուբեն Հայրապետյանն իր կերպարով շատ ավելի բարոյական է, քան այսօր նրան անվանարկողներից շատերը»

Սուրեն Սուրենյանց. «Ռուբեն Հայրապետյանն իր կերպարով շատ ավելի բարոյական է, քան այսօր նրան անվանարկողներից շատերը»
Սուրեն Սուրենյանց. «Ռուբեն Հայրապետյանն իր կերպարով շատ ավելի բարոյական է, քան այսօր նրան անվանարկողներից շատերը»

Հատված քաղտեխնոլոգ Սուրեն Սուրենյանցի հարցազրույցից:
– Ձեզ չի՞ թվում, որ Հայաստանում հիմա որոշվում է ոչ այնքան 2013 թ. նախագահական ընտրությունների, որքան 2018-ի հարցը։
– Նորմալ երկրներում այդպես էլ պետք է լիներ, օրինակ, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում երբ քաղաքական թիմը մասնակցում է ընտրության, ոչ միայն կաբինետի կազմն է հրապարակում, այլեւ ուրվագծվում են հաջորդ ընտրությունների ծրագրերը։ Մեր քաղաքական համակարգն այնքան անկայուն է, որ իսկապես չգիտենք՝ 2-3 տարի հետո երկրում ի՞նչ է տեղի ունենալու։ Ավելին՝ մեր քաղաքական համակարգը կորցրել է իմունիտետը։ Մենք այլ Հայաստանում էինք ապրում մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ը, հոկտեմբերի 28-ին արթնացանք բոլորովին այլ Հայաստանում։ Այլ Հայաստանում էինք 2008-ի փետրվարի 29-ին եւ այլ՝ մարտի 1-ին։ Մենք այնքան անկայուն քաղաքական համակարգ ունենք, այնքան մեծ է արտաքին միջամտության դաշտը, որ որեւէ մեկը չի կարող կանխատեսել՝ ինչ կկատարվի 4-5 տարի հետո։

 

– Իմունիտետն ուժեղացնելու համար ի՞նչ է պետք։

– Մեզ պետք են Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի պես քաղաքական գործիչներ, նրանց արժեհամակարգը եւ նրանց ոգեղենությունն ունեցող մարդիկ։ Սա ամենեւին անհատապաշտություն չէ, պատմության ընթացքը որոշում են անհատները, մանավանդ Հայաստանի նման երկրներում։ Եթե քաղաքական դաշտում Վազգենի տեսակը հայտնվի, կամ Արամ Սարգսյանին հաջողվի հանրությանը ներկայացնել նրա գաղափարները նոր իրականության համատեքստում, քաղաքական դաշտում մոտ ապագայում կտեսնենք որակական փոփոխություններ։ Մինչեւ քաղաքական դաշտում չլինեն անհատներ հստակ արժեհամակարգով, մինչեւ չհնչի այն կոչը, որ նման էր Վազգենի մահապարտների կոչին, քաղաքական համակարգում էական որակական փոփոխություններ չեն լինի։ Այսօր քաղաքական դաշտում շատերն են փորձում նմանվել Վագգեն Սարգսյանին եւ ձախողվում են, որովհետեւ Վազգեն Սարգսյանը բերում էր հստակ գաղափարախոսություն, որակ, բովանդակություն ու կամային հատկանիշներ։

– Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատը վայր դնելու փաստը ինչ-որ բան փոխո՞ւմ է ստեղծված իրավիճակում։

– Կարծում եմ՝ մանդատը վայր դնելուց հետո Ռուբեն Հայրապետյանը պետք է մասնակցի նոր ընտրություններին եւ ապացուցի, որ վայելում է թիվ 1 ընտրատարածքի ընտրողների մեծամասնության համակրանքը։ Համոզված եմ, որ մանդատը վայր դնելը հասարակական պահանջի հետեւանք չէր։ Խիստ դատապարտելով «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցածը, կարծում եմ, որ դա չպիտի հանգեցներ Հայրապետյանի դեմ ուղղված գործընթացների։

– Դա նմա՞ն չէ մի կենտրոնից ուղղորդվող հաշվեհարդարի։

– Միանշանակ։ Ռուբեն Հայրապետյանն իր կերպարով շատ ավելի բարոյական է, քան այսօր նրան անվանարկողներից շատերը։Կարդալ ավելին