Ընտրություններ 2026. մասնակցությունը՝ 2021-ից բարձր․ քվեարկել է գրեթե 1.5 միլիոն ընտրող

2026 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցել է 1,476,597 մարդ՝ ընտրողների 58.97 տոկոսը։

2021-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ մասնակցությունն էապես աճել է․ այն ժամանակ քվեարկել էր 1,281,997 քաղաքացի կամ ընտրողների 49.4 տոկոսը։

Այսինքն՝ այս անգամ ընտրատեղամասեր է գնացել 194,600-ով ավելի ընտրող, իսկ մասնակցության ցուցանիշը բարձրացել է շուրջ 9.6 տոկով։

ԿԸՀ-ի համաձայն՝ քվեարկելու իրավունք ուներ 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացի։