Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին, նրա նկատմամբ կկիրառվի գրավ։ Դատավոր Արսեն Նիկողոսյանն ասաց, որ դատարանը որոշում է բավարարել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ 2 մլրդ դրամի չափով։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի մեկի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։