«Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որեւէ պատճառ չկա». Տիգրան Սարգսյան

«Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որեւէ պատճառ չկա». Տիգրան Սարգսյան
«Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որեւէ պատճառ չկա». Տիգրան Սարգսյան

Չնայած համատարած ահազանգերին` ճնշումների, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, ընտրակաշառքների, քաշքշուկների եւ այլնի վերաբերյալ, վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկելով մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում հայտարարել է, որ «ընտրություններն ընթանում են խաղաղ»:

Վարչապետը Երեւանի ավագանու ընտրություններին քվեարկելու էր եկել տիկնոջ, դստեր և թոռնուհու հետ:  Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա  նշել է.

«Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա: Բոլոր ահազանգերն արձանագրվում են և իրավապահ մարմիններն անհապաղ մեկնում են դրանց հետքերով: Որևէ օրինազանցություն, օրինախախտում անպատիժ չի մնալու, եթե այդպիսիք լինեն»:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը, «վարչապետի խոսքով՝ իր ընտանիքը քվեարկության է եկել տոնական տրամադրությամբ»:

«Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ ընտրությունները տոնական տրամադրության համար լավ միջոց են, որովհետև դրանց արդար և թափանցիկ անցկացումը ստեղծելու են այն հիմքերը, որոնց արդյունքում Երևանը կշարունակի կայուն կերպով զարգանալ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

 © Medialab.am