Մինչ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ շարունակում են լռություն պահպանել, «Ազատ դեմոկրատներ»-ը կրկին անգամ հանդես են եկել հայտարարությամբ` դատապարտելով Ռուսաստանի գործողությունները:
Հայտարարության մեջ «Ազատ դեմոկրատներ»-ը «խստորեն դատապարտում են զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք»:
«Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ազատ ինքնորոշման և ազատ կամարտահայտման իրավունք ունի, քանզի դա է պետությունների և ազգերի խաղաղ գոյակցության և բեղմնավոր համագործակցության հիմնական նախապայմանը և միևնույն ժամանակ՝ ամենահզոր երաշխիքը:
Միջազգային իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնց կիզակետում կհայտնվեն ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան, այլև բազմաթիվ այլ ազգեր և պետություններ,-մասնավորապես նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Ազատ դեմոկրատները համարում են, որ ցանկացած ժողովրդավարական կառույց պարտավոր է իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանել Ուկրաինայի ազատ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը»:
© Medialab.am