«Մեր համար ուրախություն ա, որ օրվա ուտելիքը ճարում ենք, տղաս կատակով ասում ա՝ էսօր էլ ապրեցինք». Մանասյանները՝ Արցախից

Ստեփանակերտցի 7-ամյա Անգելինան Արցախի շրջափակման օրերից ի վեր տարբեր երազանքներ ունի քաղցրավենիքի եւ մրգերի տեսքով, սակայն, ասում է, որ ամենամեծ երազանքը մեկն է. «Շատ կուզեի, որ թուրքերը ճանապարհը բացեին, էսպես շատ փիս ա»,- ասում է նա: Անգելինան Մանասյանների բազմազավակ ընտանիքի հինգերորդ զավակն է: Վեց երեխա մեծացնող այս ընտանիքում արդեն երկրորդ զավակի մոտ հաստատվել է երևանյան […]

Արցախի չլսվող ձայները. Հերմինեն

Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Հերմինե Զարգարյանն աշխատում է Արցախի հանրապետական հիվանդանոցում, նաև ուղեգրվել է Մարտունու շրջանային բուժմիավորում մասնագետների սղության պատճառով: Եթե մինչև հուլիսի 25-ը հանրային տրանսպորտը գործում էր, ապա հիմա պետք է ապավինել միայն ոտքերին:  – Մի անգամ Մարտունիում ռեանիմատոլոգի կարիք կար: Բուժառուն երիտասարդ տղա էր՝ մոտ 32 տարեկան: Ծանր […]

Բնակչությանը զրկել մշակութային հաճույքներից՝ առաջին հերթին թշնամու ջրաղացին ջուր լցնել է. Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը – Պարո՛ն Բաբայան, երբ օրեր առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ սեպտեմբերին մեգաաստղ է ժամանելու Հայաստան, հանրությունը, ինչպես միշտ, երկու մասի բաժանվեց՝ քննադատների ու պաշտպանների: Հաշվի առնելով իրավիճակը, որում մենք ենք, հատկապես արցախահայությունը, կառավարության նման որոշումն ինչպե՞ս եք գնահատում: – Լավ […]

Արցախի չլսվող ձայները. Նարեն

Տասնմեկերորդ դասարանցի Նարե Առուշանյանն ամեն օր Ստեփանակերտում կամավոր հաց բաժանողների մեջ է:  Արցախում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, վերջին ութ ամիսներին շարունակվող շրջափակման հետևանքով երկիր պարեն, դեղորայք և առաջին անհրաժեշտության առարկաներ չեն մտնում: Երկրում հուլիսի 25-ից չի գործում միջքաղաքային և միջհամայնքային տրանսպորտը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ստեփանակերտում կամավոր հիմունքներով կազմված խումբը գնում է հացի փուռ, վերցնում հացերն […]

Շրջափակված Արցախի չլսվող ձայները. Զինան

Երեկոյան ժամը 18:00-ին Երևանում խցանումների նիշը հատում է սանդղակի կարմիր գիծը, դրան զուգակցող կիզիչ արևն էլ՝ մյուս կողմից: Երևանը չափազանց աղմկոտ է այդ ժամին, ինչպես շատ մայրաքաղաքներ աշխարհում:  Հերթական տեսազանգն եմ անում դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, որի փողոցներում հատուկենտ երևացող մեքենաների սակավությունը փաստում է, որ վառելիք չկա: Իսկ մարդկանց՝ մայթերում կուտակումներն ակնարկ է, որ «Արցախը […]

Շրջափակված Արցախի չլսվող ձայները. Գիտան

Առավոտյան առևտուր անելիս նկատեցի, որ շուկայում ոչ մի տեղ մոշ չկա, ու հո՜ տրամադրությունս չընկավ… Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող Գիտա Խաչատրյանի մեծ ընտանիքի համար օրը սկսվում է իմ առավոտից շատ ավելի վաղ՝ ժամը 6-ին: Նա էլ է գնում ու սկսում ընտրել հատապտուղներ, բայց ոչ շուկայից. Ստեփանակերտում հիմա ո՛չ շուկա կա, ո՛չ էլ խանութ: Եղածների դեպքում […]

«Եթե հարևանի հարսը չհասներ, երևի արդեն գերեզմանում կլինեի». վիճակագրությունը փաստում է շների հարձակման շեշտակի աճի մասին

Այսօր՝ հուլիսի 20-ին, Սպիտակ քաղաքում շան հարձակման թիրախ դարձած 8-ամյա երեխայի կյանքի համար բժիշկները վիրահատական սեղանի շուրջ պայքարել են մոտ երկու ժամ: Հիվանդանոց տեղափոխված երեխայի մոտ առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ դեմքի, գլխի, պարանոցի, ինչպես նաև ստորին վերջույթների շրջանում:  «Հիվանդանոց բերելու պահին երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, այս պահին գնահատվում է կայուն ծանր: Վիրահատությունը […]

Պաշարված քաղաքի «հեռակա» երազները

«Ես էստեղից, միևնույն է, դուրս չեմ գալու, հանգիստ նկարեք, նշեք»,- այսպես է սկսում մեր զրույցը Ստեփանակերտում ապրող Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան մեր՝ իր անունը չհրապարակելու առաջարկին:  Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Դավիթը հստակ է որոշել՝ նույնիսկ բուժումը չշարունակելու գնով, բայց Արցախից դուրս չի գա, ադրբեջանական անցակետով չի անցնի: Մերժել է […]

Սևանա լճի այսօրվա վիճակը եթե ոչ ծայրահեղ կատաստրոֆիկ, ապա բավականին լուրջ վտանգված է. Աշոտ Խոյեցյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը – Պարո՛ն Խոյեցյան, ձեր գնահատականն եմ խնդրում հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքի նախագծի վերաբերյալ, որի համաձայն Սևանա լճից լրացուցիչ բաց կթողնվի մինչև 70 միլիոն խմ ջուր, ընդհանուր ջրառը կկազմի մինչև 240 միլիոն խմ։ Այս […]

Ինչպես ալկոհոլի ու ծխախոտի, այնպես էլ էներգետիկ ըմպելիքների վաճառքը պետք է արգելվի անչափահասներին. Ալխաս Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը – Տիկի՛ն Ղազարյան, ֆեյսբուքյան ձեր էջում գրառում էիք արել, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը ակնհայտ բացասական ազդեցություն է ունենում անչափահասների և՛ վարքագծի, և՛ առողջության վրա, և անհրաժեշտություն եք համարում վերանայել դրանց ազատ վաճառքն անչափահասների շրջանում։ Որո՞նք են եղել հիմքերը, որ այս հարցը հանրային ուշադրության եք […]

Դիմորդներին երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը անարդար է ու անհավասար պայմաններ է ստեղծում. Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը – Պարո՛ն Մխիթարյան, ԿԳՄՍ նախարարի հավաստմամբ՝ դիմորդներին երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել։ Այդ դրական արդյունքը դուք և՞ս նկատում եք, ընդհանուր առմամբ, այս հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում։ – Հիմա արդեն կարելի է ասել, որ սա ուղղակի անհավասարություն է ստեղծում դիմորդների միջև․ կան […]

Այսօր շատ արդիական է «Չարի վերջը» հեքիաթը՝ տրվելով վախերին՝ զոհաբերում ենք մեր ձագերին. Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը – Պարո՛ն Բաբայան, հեքիաթն ի՞նչ դեր ունի հանրության կյանքում, ո՞րն է բանահյուսական այս ժանրի ասելիքը։  – Հետաքրքիր հարց եք տալիս, բայց ես չեմ ուզում մտնել ակունքների մեջ, որովհետև դրա մասնագետը չեմ, կարծում եմ, որ մասնագետները շատ ավելի հետաքրքիր պատասխաններ կարող են տալ և […]

«Մեդիալաբի» լրագրողներ Կուշանե Չոբանյանը և Անի Մարտիրոսյանն արժանացել են մրցանակների

«Մեդիալաբի» լրագրողներ Կուշանե Չոբանյանը և Անի Մարտիրոսյանն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ «Ամենամյա լրագրողական մրցույթում» արժանացել են մրցանակների: Մրցանակակիր են դարձել Կուշանե Չոբանյանի «Ղազարավան՝ Հայաստանի միակ մենաստանը» և «Մեդիալաբում» հրապարակված «Մեր կողքին ապրող մարդիկ․ Արջունը» հոդվածները: Անի Մարտիրոսյանը մրցանակի է արժանացել «Ծնողներս դեմ էին Ջոյին․ ասում էին՝ բարեկամներն ինչ կմտածեն, հիմա շատ են սիրում»․ հայ-կորեական ընտանիքը, տոլման […]

Ազնավուրը արտիստ է, չի կարող ստատիկ, այդպես խեղճացած պատկերվել. խրտվիլակի տպավորություն ստացա այդ էսքիզից. Վիգեն Ավետիս

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քանդակագործ Վիգեն Ավետիսը (Ավետիսյան) – Պարո՛ն Ավետիսյան, հրապարակվել է Շառլ Ազնավուրի արձանի էսքիզը, որը հեղինակել է քանդակագործ Դավիթ Երևանցին։ Հանրության մի հատվածի արձագանքը, մեղմ ասած, այնքան էլ դրական չէ, դուք ի՞նչ կարծիք ունեք: – Ճիշտն ասած, ինձ էլ դուր չի եկել էսքիզը, ես շատ հարգում եմ հեղինակին, Փարիզում Կոմիտասը շատ հաջող […]

Ունենք տոքսիկ նյութերի լայն տարածում Նուբարաշենի աղբավայրից մինչև Փոքր Կենտրոն. Ինգա Զարաֆյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը – Տիկի՛ն Զարաֆյան, մայիսի 18-ից բռնկված հրդեհը Նուբարաշենի աղբավայրում դեռ ամբողջությամբ չի հաջողվում մարել։ Այս հրդեհի ներկա հետևանքների մասին ձեր դիտարկումները խնդրեմ։  – Արդեն վեցերորդ օրն է՝ ինչ այդ հրդեհը կա, ու ամենաահավորն այն է, որ այն ոչ թե շարունակական բնույթ է կրում, այլ ամեն օր […]