Մհեր Արշակյան

Նիկոլ Փաշինյան. կերպարանափոխվածը

Սոնա Մնացականյանի մահվան դեպքը իրականում ցույց է տալիս նաև 4 տարի առաջ ձևավորված իշխանության մետամորֆոզը։ Մոռանանք, թե կանաչ լույսի տակով պետության առաջին դեմքի ավտոշարասյան անցնելու մասին ինչ էր ասում Փաշինյանը։ Բայց հիշենք, որ հեղափոխությունն առաջնորդելիս նա բոլորին սիրում էր հատ առ հատ, բոլորով հպարտանում էր հատ առ հատ։ Այդ մարդը 4 տարի առաջ նկատում էր […]

Մհեր Արշակյան

Նիկոլ Փաշինյան. գնդակահարության պատի տակ կանգնածը

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը բացառիկ հայտարարություն արեց խորհրդարանի ամբիոնից, թե ինքը մեղավոր է ոչ թե հողերը հանձնելու համար, այլ՝ չհանձնելու, պատերազմը հենց հողերը չհանձնելու հետևանք էր։ Այսինքն՝ ես չեմ հանձնել, հանձնել են կռվողները կամ չկռվողները: Իսկ ես ասել եմ, որ չեմ հանձնի, ես ոչմիթիզական էի։ Ու ինքը ճիշտ է, որովհետև եթե հանձնել է, բա էդ […]

Մհեր Արշակյան

Աննա Հակոբյան. միայն առաջին տիկինը

Զոհվածների ծնողների հետ Աննա Հակոբյանի հանդիպումը շատ քննարկվեց: Ու իրականում՝ ոչ ըստ էության: Թեպետ ինչ-որ ճիշտ բան կար: Աննան մաքուր ինքնագովազդ է անում ու այդպես էլ պետք է լիներ: Բոլորը կանեին նրա փոխարեն ապրիլի 7-ին: Բայց Աննայի արածը հարգանքի տարրական բացակայության բոլոր նշաններն ուներ, ասես ոչ թե զոհվածների ծնողների էր կանչել, այլ անձամբ իրենից դժգոհություն […]

Մհեր Արշակյան

Երկու պատերազմ. տարբերություն և անտարբերություն

Հայաստանի և Ուկրաինայի մղած պատերազմներում, այնուամենայնիվ, տարբերություն կա։ Եվրոպան մեզ չքցեց։ Մեզ ոչ մեկը, Փաշինյանից բացի, չէր ոգևորում թշնամու դեմ կռվում։ Փաշինյանն այսօր էլ հաճույքով կարող է կանգնել Եվրոպայի առաջ ու խոսել առաջնորդների հետ։ Զելենսկու համար դա դժվար է լինելու։  Փաշինյանը խոսում է մեր դեպքում ՀԱՊԿ-ի անարդյունավետության մասին։ Ու ՀԱՊԿ-ի հետ նստում է նույն սեղանի […]

Մհեր Արշակյան

Ռոբերտ Քոչարյանն արդեն «Հայր մերը» գիտի

Ռոբերտ Քոչարյանի պատկերացմամբ՝ ՀՀ նախագահի թեկնածուի «լավագույն տարբերակն այս պահին Հայ Առաքելական Եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազանը կլիներ»։ Հիշո՞ւմ եք Լևոն Տեր-Պետրոսյանի հարցը Ռոբերտ Քոչարյանին՝ ա՛յ տղա, «Հայր մերը» գիտե՞ս։ Փաստորեն արդեն գիտի։ Բայց հոգևորականն ի՞նչ գործ ունի նախագահի աթոռին։ Ու թող պարոն Քոչարյանը հլը «հարգանք վայելող որևէ սրբազանի» անուն ասի։ Կամ թող ասի, թե […]

Մհեր Արշակյան

Գագիկ Ծառուկյան. «Հայրապետը»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Խոսքը 33-մետրանոց արձանի մասին է: Առաջին հարցը՝ որտե՞ղ է «Հայաստան աշխարհի բարձունքը»: Կարծես թե դա Արագածի ամենաբարձր գագաթն է: Քառագագաթ Արագածի ամենաբարձր կետը ծովի մակերևույթից 4090 մետր է: Էդ բարձրության վրա Քրիստոսի արձան կանգնեցնելու իմաստը ո՞րն է: Մեզ […]

Մհեր Արշակյան

Հայկ Մարության. Կարգին սևը

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Այն էլ ինչպիսի զավակների: Հայկ Մարությանից սկսվեց մարդկանց սևերի ու սպիտակների բաժանելը: Հեղափոխության հաղթանակի օրերին Հայկը կարգին սպիտակ էր: Այսօր նա քյոմուր սև է՝ ըստ իր հեղափոխական եղբայրների: Քաղաքապետի աթոռը նա կկորցնի: Հայկի քաղաքական թիմը բարեհաջող անցկացրեց ՏԻՄ ընտրությունները, չկեղծեց ոչ մի տեղամասում, ոմանց գերադասեց ձերբակալել հաղթելուց հետո, բայց հաղթանակին […]

Մհեր Արշակյան

Ալեն Սիմոնյան. իր երազանքների տղան

Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք կբերի։  Նախորդ BMW-ն շահագործվում էր 2010 թվականից։ Կառավարությունն ասում է, որ նախորդ BMW-ի «ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար, և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ ու նպատակահարմար չեն»։ Հասկացա՞ք: Մի՛ շտապեք […]

Մհեր Արշակյան

Նիկոլ Փաշինյան. մի ուրիշ ձևի աննախադեպը

Հայաստանի վարչապետը լրիվ չափն անցավ: Երեկ նա ակնարկեց, որ մեր զինվորներից ոմանց գերի ընկնելը դավաճանական ակտ է: Ահա ինչու դրանից հետո Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ մեր տղաներից մեկն իրեն պայթեցրել է՝ գերադասելով գերի չընկնել:  Գիտե՞ք ինչով է վատ գերի ընկնելը: Լրիվ գլխացավանք է, դե արի ու սկսիր բանակցել նրանց հետ յուրաքանչյուր գերու համար, իբր եղածներին […]

Մհեր Արշակյան

Ինչու՞ Պապիկյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին նշանակել է պաշտպանության նախարար ու չի բացատրում, թե ինչու։ Իսկ ինչո՞ւ չի բացատրում։ Որովհետև հո չի ասի՝ մեր բանակում բարդակ է։ Կամ՝ չեմ հասկանում՝ ի՛նչ է կատարվում մեր բանակում։ Չի բացատրում, որովհետև չպետք է բացատրի։ Պատճառը հպարտ քաղաքացուն ասելու բան չէ։ Ասենք, պետք չէ, չէ՞, մտածել, որ պատճառը Ջերմուկի […]

Մհեր Արշակյան

Երկու պատերազմների տարբերությունն ու անտարբերությունը

1991-ի կռիվը անկախության կռիվ էր, իսկ այս կռվում ոչ ոք իր առջև նման նպատակ չդրեց: 1991-ի կռվից առաջ հայկական բանակ գոյություն չուներ, իսկ այս կռվից առաջ հայկական բանակը միայն բառեր էր: 1991-ին իշխանությունը հանուն ամբողջը պահելու մասից հրաժարվելու խնդիր չուներ, իսկ այս կռվում ո՛չ ամբողջի ընկալումը կար, ո՛չ մասի: 1991-ին ոչ ոք ժողովրդին չէր հարցնում՝ […]

Մհեր Արշակյան

Վահան Քերոբյան․ Մահապաշտը

Անդրադառնալով ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում ապրանքների գնաճին՝ երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն հայտարարել է, թե «այնպես ենք արել, որ տոներին մարդիկ շատ չսպառեն»:  Նախարարը նկատի ունի, որ հունվարի 2-5-ը կառավարությունը դարձրել է աշխատանքային օրեր, որպեսզի մարդիկ տոների վրա շատ փող չծախսեն։  Մարդ նույնիսկ չի հասկանում՝ էս մարդը հումո՞ր է անում։ […]

Մհեր Արշակյան

Վանո Սիրադեղյան. Կծուլեզու լռողը

Վանո Սիրադեղյանը մահացավ: Մարդ, որն ըստ էության անցավ Կոմիտասի ուղին, լռեցվեց առանց սպանվելու:  Մարդ, որին առաջադրվեց մի մեղադրանք, որն ավելորդ դարձրեց լինելու որևէ իրավունք:  Մարդ, որը կարծես թե վերջին երեք տարում գոնե խնդիր չուներ վերադառնալու: Բայց ոչ մի մեղադրանք նրա վրայից չհանվեց:  Ըստ էության ինչու՞մ էր մեղադրվում նա: Սա ասելը հեշտ չէ, բայց նա մեղադրվում […]

Մհեր Արշակյան

Կարեն Անդրեասյան․ Պատկերամարտիկը

Արդարադատության նախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ասել է, որ աշխատանքի մեջ «նայում եմ վարչապետի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»։ Նիկոլը նրա Լենինն է։ Իսկական կոմեդիա։  Այսինքն՝ հիմա մեր բոլոր հաղթանակներն էդ լուսանկարի՞ց են կախված։ Լավ է, դեռ չեք ասում, որ եթե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլի լուսանկարը լիներ բոլոր […]

Մհեր Արշակյան

Ինքդ քեզ գժի տեղ դնելու գինը

Սեպտեմբերի 27-ը սեփական սիրո հետ մենակ մնալու «ոչ պաշտոնական» օր է որդեկորույս բոլոր ծնողների համար։ Այս օրը դժվար է ասել՝ ինչո՞ւ հենց ի՛մ որդին։ Որովհետև սգավորներն այդքան հատուկենտ չեն։  Երբ սեպտեմբերի 27-ին Հայրենիքի համար դողն ուժեղացավ, արդեն ուշ էր, կռվողներին մնաց սեփական մահվան հետ ապարդյուն պահմտոցին, չկռվողներին՝ տեղի ու անտեղի պաթոսը։  Այս օրը քույր և […]

Մհեր Արշակյան

Գարիկ Սարգսյան․ Եռագույն կոկորդիլոսը

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ Երասխում բարձրացվելու է Հայաստանի ամենամեծ եռագույն դրոշը։ Դեռ լավ է, որ չի հայտարարել, թե այն ոչ մեկի դեմ ուղղված չէ։ Օրինակ՝ Էրդողանը 6 օր առաջ հայտարարել էր, որ «Թուրքիան կդառնա աշխարհում ԱԹՍ արտադրող առաջատար երկիր»։ Նկատեցի՞ք՝ ինչ իդենտիկ հայտարարություններ են։ Ինչքան մեր դրոշը բարձր լինի, այնքան Թուրքիան […]

Մհեր Արշակյան

Հանրային լակոտների վակխանալիան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը հրաժարվում է մեկնաբանել Հունաստանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական կյանքի իրավունքի շրջանակներում իրականացված քեֆերը:  Շատ հետաքրքիր զուգադիպությամբ այդ քեֆերի մասին տեսանյութը ի հայտ եկավ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը զուգահեռ, թե Անկախության տոնի միջոցառումները կլինեն մասշտաբային և գունագեղ: Էլ ավելի հետաքրքիր զուգադիպությամբ այդ տեսանյութը հաջորդեց խորհրդարանում […]

Մհեր Արշակյան

Հունաստանում կայֆերով խոշտանգվողները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայր Հրաչ Հակոբյանն օրերս մասշտաբային ու գունագեղ տժժացել են Հունաստանում։ Իսկ օրեր հետո ՄԻՊ-ը սահմռկեցուցիչ մանրամասներ է ներկայացնում, թե ինչ է կատարվում մեր գերիների հետ Ադրբեջանում։  Իսկ այսօր վարչապետը խոստացել է, որ մեր Անկախության օրը կնշեն «մասշտաբային ու գունագեղ»։ Այլ խոսքով, որպեսզի Անկախության […]

Մհեր Արշակյան

Ինչի՞ չեք ուզում ասել, որ ղալաթ եք արել

ԿԳՄՍ նախարարությունում հաստատ անուղեղներ են նստած։ Գառնի հեթանոսական տաճարը երեկ փակել են հարսանիքի համար, իսկ ԿԳՄՍՆ-ն շտապում է ասել, որ էնտեղ ռաբիս չի հնչել։ Այսինքն՝ երեկ այնտեղ տուրիստներ տարել են, ամբողջ օրը չէ, որ փակվել է հեթանոսական տաճարը, բայց տուրիստները տեսել են հարսանեկան պատրաստություն։ Հետո նրանց մուտքն իսպառ արգելվել է։ Իսկ հարսանիքը, ինչպես սոցցանցերից է […]

Մհեր Արշակյան

Կապկազ թամաշա՝ շշերով

Հավանաբար շատերին է հետաքրքիր՝ էս ի՞նչ բեսպրեդել է ԱԺ-ում: Ի՞նչ հարց է լուծում այս ԱԺ-ն, որ իրավունք չունի իրեն պահել այնպես, ինչպես պահում է:  Ամբողջ խնդիրն այն է, որ պառլամենտական երկրի գլխավոր քաղաքական մարմինը այսպիսի պահվածքով ոչ մի հարց էլ չի լուծում: Եվ եթե իշխանությունն ու ընդդիմությունը շշերն իրար վրա շպրտելու փոխարեն ամբողջ օրը սեր […]