44 Օր

«Իմ տղեն չի կոտրվել, կռվել ա հանուն հայրենիքի ու զոհվել մարտի դաշտում՝ հաղթանակի բերկրանքը հոգում»․ Խաչիկը՝ կյանքը սիրող զինվորը

Պողոսյանների ընտանիքում 19-ամյա Խաչիկի զոհվելուց հետո պատերազմի բերած տխրության մասին խոսում են շշուկով և արտասվում՝ թաքուն: Իրենց որդու և նրա կատարած սխրանքների մասին ծնողները հպարտությամբ են հիշում, ապա նաև հուզվում․ շատ կուզեին, որ Խաչիկն ապրեր, որովհետև կյանքը սիրող էր։ «Բարև, Խա՛չս․․․,- Խաչիկ Պողոսյանի զոհվելուց հետո գրում է հայրը՝ Մարտիրոս Պողոսյանը, որդուն ուղղված իր նամակում,- հաճախ […]
Մանրամասն

«Ասում են՝ կյանքը շարունակվում ա, ես էդ արտահայտությունը տանել չեմ կարողանում». վիրավորումից 27 օր անց Հայկ Խաչատրյանի սիրտը չի դիմացել

Կարինե Հովհաննիսյանը հուզմունքով է հիշում այն 27 օրը, երբ պատերազմում վիրավորված որդին հիվանդանոցում կյանքի ու մահու կռիվ է տվել։ Հայկ Խաչատրյանի ծնողները հույսով ապրում էին, որ որդին կապաքինվի, թեև գիտեին՝ վիրավորումը լուրջ է, ապաքինումը հրաշք կլինի։ «ԱԹՍ-ից հարվածից էր վիրավորվել, իրա ողնուղեղը, համ ուսը, համ թոքը վիրավորվել էին։ Մի քանի օր երեխու գիտակցությունը տեղն եկավ, […]

«Մոմեր առա կռվի դաշտում գտնվող եղբորս ու ամուսնուս համար, վառեցի, մոմերից մեկը հանգեց…». Անուշը միակ եղբոր զոհվելուց հետո՝ մեծ ցավ է

Սիսիանում բնակվող Ամարյանների կյանքը միակ տղայի զոհվելուց հետո դարձել է մռայլ ու մութ։ Անուշ Ամարյանն ասում է՝ եղբորը կորցնելուց հետո տան օդը կարծես կանգնած լինի, կյանքը այլ է դարձել, հիշողություններն էլ՝ ցավոտ։ «Սեպտեմբերի 27-ը փոխեց բոլորիս կյանքը անխտիր։ Ցավը բոլորի վրա ա, բայց իմ մայրը մի այլ ձև ա տանում, չի ընդունում, շատ սթրեսային ա, […]

«Ասեց՝ մամա, Գուչոն էլ չկա»․ հարազատները Արտակի մասին՝ «ասում էր՝ կծաղկացնեմ Վարդենիսը, գինեգործական զավոդ կբացեմ»

Գուչո անունով էին բոլորը ճանաչում Արտակ Սարգսյանին։ Նա փոքր հասակում գանգրահեր էր, դրա համար էլ նրան Գուչո էին ասում՝ պատմում է մայրը։ Գուչոյին Վարդենիսում բոլորն էին սիրում, նա ուրիշ էր, տարբերվում էր իր բարեհամբույր վերաբերմունքով, բոլորին օգնելու պատրաստակամությամբ, անընդհատ դեմքին հայտնվող ժպիտով ու ծիծաղով՝ ասում է որդեկորույս մայրը: «Ամբողջ Վարդենիսը դա կվկայի, եթե մտնեք Վարդենիս, […]

«Գեներալ չդարձար, հերոս դարձար, տղե՛ս․․․». պատերազմը Մանուկյաններից խլել է միակ որդուն, «հույսն ու լույսը»

Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում բնակվող Մանուկյանների տունը երկու տարի է՝ տխուր է ու մռայլ․ «Մեր տունը դատարկվել է, ոչնչով չի լցվում, մեր տունը մեր տան նման չի, մեր հույսն ու լույսը չկա»,- ասում է 44-ամյա Հրանուշ Մանուկյանը։ Մանուկյանները 44-օրյա պատերազմում կորցրել են միակ որդուն՝ 21-ամյա Արման Մանուկյանին։ Արմանը դեռ փոքր հասակից որոշել էր զինվորական դառնալ։ […]

«Արմանը մեր առաջնեկն էր, միակ տղան, մեր հույսն էր ու լույսը»․ 18-ամյա Արմանը զոհվել է պատերազմի առաջին օրը

Երկու տարի է անցել այն օրից, երբ 18-ամյա Արմանը պատերազմի դաշտում զոհվել է, սակայն հարազատների համար ժամանակը սպեղանի չի եղել, որ փոքր-ինչ մեղմի կորստյան ցավն ու մորմոքը: «Օրեցօր ավելի վատ ա դառնում, կարոտն ահավոր խեղդում ա։ Արմանը մեր առաջնեկն ու միակ տղան էր, մեր հույսն էր ու լույսը։ Շատ ծանր ա»,- ասում է մայրը՝ 44-ամյա […]

«Աստված շատ համարեց, խլեց, իմ արևն էլ տարավ»․ որդեկորույս մայր՝ «գժված, խելագարված ապրում ենք»

Պատերազմում որդուն կորցրած 45-ամյա Նաիրա Գաբոյանը հուզմունքով պատմում է՝ որդուն կորցնելու կանխազգացում քանիցս ունեցել է մինչև ողբերգական դեպքը։  Ասում է՝ 2020-ի հունվարին, երբ ընտանիքով մեկնել էին Մատաղիս մասնակցելու որդու զինվորական երդման արարողությանը, տուն վերադառնալիս ամբողջ ճանապարհին արտասվել է: «Հենց էդ օրը ես զգացի, գիտեի՝ թողնում եմ ու տուն գնում»,- ասում է 45-ամյա կինը։ Մայրը պատմում […]

Գևորգյանները հուղարկավորություն են արել, գերեզման կառուցել, բայց փնտրում են որդուն գերիների մեջ. «Ապրում ենք, որ մի լուր ստանանք»

44-օրյա պատերազմի ավարտից 3 ամիս անց թեև Գևորգյանները ստացել են որդու մարմինը և տղայի համար գերեզման կառուցել, սակայն մինչև օրս էլ վստահություն չունեն, որ իրենց որդուն են հուղարկավորել։  «Իրա անունով գերեզման, խաչքար ունեմ, Գյումրիում ամենամեծ խաչքարն ա, ամեն ինչ արել եմ, բայց էդ իմս չէ»,- հուզմունքով ասում է Արայիկ Գևորգյանի մայրը՝ 40-ամյա Լուսինե Գևորգյանը։ Լուսինեն […]

«Երազում եմ՝ մի վայրկյան իրա ժպիտը տեսնեմ, ձենը ընկնի ականջս, չեմ կարում հավատամ, որ երեխես չկա»․ որդեկորույս ծնողներ

2 տարի է անցել այն օրից, որ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում բնակվող Բաղդասարյաններն իմացել են՝ պատերազմում իրենց ավագ որդին՝ Պողոսը, զոհվել է։ Որդեկորույս ծնողները սակայն ասում են, որ ժամանակը չի կարող ամոքել կորստյան ցավը, այն ավելի է խորացել, ամրացել իրենց սրտերում:  «Մեր ապրելը հավասար է չապրելուն, ապրում ենք՝ հանուն մեր մյուս երեխաների: […]

«Բացարձակ մտքներովս չէր անցնի, որ զոհված կգտնենք Արթուրին, լավ տիրապետում էր տարածքին, զինվորական էր». կինը՝ ամուսնու մասին

Արուսիկ Արմենակյանը հուզմունքով է հիշում ամուսնության 13-ամյակը, երբ ամուսինը՝ Արթուր Վարդանյանը, երկու ծաղկեփնջով ներս է մտել և ծաղիկները նվիրել՝ մեկը՝ իրեն, մյուսը՝ մորը՝ ծննդյան օրվա առթիվ։  Այսօր, երբ երկրորդ տարին է՝ ամուսինը կողքին չէ, կինն ասում է՝ «ոչ մի տոն աչքիս չի գալիս»։ Մարտի դաշտում թշնամու դեմ պայքարում ամուսնուն կորցնելուց հետո կինը դառնորեն նշում է՝ […]

«Ամուսինս անընդհատ մեղադրում է իրեն, որ չի հասել տղուն»․ պատերազմում Գոռը զոհվել է, հայրը՝ վիրավորվել

Պատերազմը սկսվելուն պես 52-ամյա Արմենակ Գաբրիելյանը շտապել է առաջնագիծ՝ թշնամու դեմ մարտնչելու և մարտի դաշտում գտնվող որդուն մոտ լինելու համար, սակայն հայր ու որդի այդպես էլ չեն հանդիպել։  «Ամուսինս, որը ռազվեդկա էր, վետերանների միության անդամ է եղել 90-ականներին, պատերազմի առաջին օրից մարտի դաշտում էր։ Հոկտեմբերի 5-ին, երբ որդուս հետո վերջին անգամ խոսեցինք, ասեցի՝ պապան էլ […]

«Զանգեց հորը, ասեց՝ ես վիրավոր եմ, ինձ չսպասեք»․ որդեկորույս մայրն ասում է՝ երեխեքը դավաճանության զոհ են դարձել

Որդեկորույս մայրը համոզված է՝ որդին այսօր իր կողքին կլիներ, եթե մարտի դաշտում հրամանատարները զինվորներին մենակ չթողնեին հատուկջոկատայինների դեմ պայքարում։ «Հադրութում երեխեքը հայտնվել են շրջափակման մեջ, մեն-մենակ հատուկջոկատայինների հետ են կռիվ տվել։ Էս երեխեքը դավաճանության զոհ են դարձել։ Եթե երեխեքի գլխին հրամանատար լիներ, փախած չլինեին, երեխես կփրկվեր ու էլի շատ տղաներ»,- ասում է ժամկետային զինծառայող Դավիթ […]

«Ասեց՝ շատ տղաների անուններ ցուցակներում սխալ են գրել, մի օր էլ կարող ա իմը գրեն, բայց չհավատաք»․ Արմանը զոհվել է պատերազմի 43-րդ օրը

Կրտսեր եղբոր մասին պատմելիս քույրը ժպտում է, ասում է՝ Արմանը շատ դրական էր, կյանքով լեցուն, ու միշտ էդպիսին է իրեն հիշում։ Ալինան նաև եղբոր մասին մշտապես ներկա ժամանակով է խոսում։ Ասում է՝ եթե մի վայրկյան գիտակցի, որ եղբայրը ողջ չէ, անկարելի կլինի դիմանալ․ «Ես միշտ մտքով խոսում եմ իր հետ, ինձ համար ինքը միշտ կա։ Եթե […]

«19 տարի միասին ենք ապրել, ասում էին՝ ոնց որ նոր սիրահարված զույգ լինեք»․ փոխգնդապետի այրին՝ «մեծ հարստություն կորցրեցի»

Էլմիրա Հայրապետյանը վերջին երկու տարին ապրում է ամուսնու հետ անցկացրած 19 տարիների հիշողություններով։ Պատերազմի թողած ցավի ու տառապանքի մեջ Էլմիրան ընտանեկան կյանքի երջանիկ դրվագները վերապրելով է կարողանում ուժ գտնել նորից ոտքի կանգնելու և երեք երեխաներին մեծացնելու համար։ «Շատ մեծ հարստություն կորցրեցի։ Կարենի հետ 19 տարի միասին ենք ապրել, հարևաններս ասում էին՝ ոնց որ նոր սիրահարված […]

«Անգելինա դրեցինք անունը, որ լինի Արշամիս հրեշտակը»․ որդու զոհվելուց հետո Մանուկյանների տանը 3 ամիս է՝ հույս ու լույս է բերել Անգելինան

Մանուկյանների տանը 3 ամիս է՝ հույս ու լույս է բերել Անգելինան։ Արմինե Մանուկյանն ասում է՝ եթե երեխան տղա լիներ, անունն Արշամ կդնեին՝ 44-օրյա պատերազմում զոհված որդու անունով, բայց քանի որ աղջիկ է, Անգելինա են կոչել: «Որ լինի իմ բալի՝ Արշամի հրեշտակը»,- հուզմունքով ասում է մայրը։ 44-օրյա պատերազմում կրտսեր որդուն կորցնելուց հետո Մանուկյանների համար կյանքը վերջացած […]

«Սպասում ենք, որ բոլոր մեղավորներն անպայման պատիժ կրեն». Որդեկորույս մայրը պայքարում է հանուն ճշմարտության՝ արդարության հույսով

Որդու զոհվելուց հետո Մարինե Մուշեղյանն այժմ դատարաններում է անցկացնում՝ հուսալով, որ որդու և նրա զինակից ընկերների զոհվելու համար մեղավոր բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն։ «Մենք միշտ մասնակցում ենք դատերին, հետևում ենք ու սպասում, որ բոլոր մեղավորներն անպայման պատիժ կրեն»,- հուզմունքով ասում է 50-ամյա Մարինեն։ Մարինեի որդին՝ 18-ամյա Հայկ Անտոնյանը, ծառայել է Ստեփանակերտի Ցորի զորամասում, հրետանավոր է […]