«Օմիկրոնով վարակված մեկ անձը կարող է վարակել 30-35 մարդու, այս շտամը ինտենսիվ տարածվելու հակում ունի». Մերի Տեր-Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը – Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է օմիկրոն շտամը։ Ի՞նչ առանձնահատկություններով է տարբերվում այս շտամը նախորդ շտամներից։ – Տարբերվում է նրանով, որ ունի մուտացիաներ այն հատվածում, որը պատասխանատու է վիրուսի ախտածնության համար, այսինքն՝ սպայկ (S) սպիտակուցի հատվածում 37 մուտացիա է […]

Ինչու է Հայաստանում շարունակում բարձր մնալ կորոնավիրուսից մահացության ցուցանիշը. Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ պատճառների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը – Պարո՛ն Մելիք-Նուբարյան, կորոնավիրուսային իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում այսօր Հայաստանում՝ հաշվի առնելով օրվա ցուցանիշները: – Այսօր համավարակային վիճակը կայուն է, այսինքն՝ չորրորդ ալիքը մեզ մոտ, կարող ենք ասել, ավարտվել է, վիճակը կայունացել է, և մենք մի քանի շաբաթ կունենանք համեմատաբար հանգիստ […]

«Անցած ամիսներին մահվան դեպքերի բարձր ցուցանիշը պայմանավորված էր բացառապես դելտա շտամով». Նաիրա Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը –Տիկի՛ն Ստեփանյան, Հայաստանում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին քովիդի հետեւանքով արձանագրվող մահերի ամենօրյա բարձր ցուցանիշն ինչո՞վ եք բացատրում: -Քանի որ Հայաստանում արդեն ապացուցված շրջանառվում է կորոնավիրուսի դելտա շտամը, որի մասին տեղեկություններն ի սկզբանե մենք ստանում էինք տարբեր երկրներից, որ այս շտամը, ի տարբերություն նախորդների, […]

Առողջապահության նախարարության նոր սահմանափակումն ուշացած է, կարելի էր ավելի շուտ ընդունել այդ որոշումը. Մերի Տեր-Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը – Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, առողջապահության նախարարության նոր որոշումը, որն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, սահմանում է, որ քաղաքացիները հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումների կարող են մասնակցել, եթե ունենան ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող թուղթ կամ պատվաստման հավաստագիր: Ըստ ձեզ՝ ժամանակի՞ն է արվում այս […]

«Ասում են՝ խնդրում եմ, բուժքույր ջան, մենակ օդ տուր, օդը չի հերիքում, շունչս չի հերիքում»․ բուժքույրը՝ քովիդ բաժանմունքից

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի քովիդի բաժանմունքում ամեն օր պայքարելով մարդկանց կյանքի համար, 43-ամյա բուժքույր Կարինե Դանիելյանն ասում է, որ ամենացավալին մահվան ականատես լինելն է։ «Ասում են՝ խնդրում եմ, բուժքույր ջան, մենակ օդ տուր, շունչս չի հերիքում, օդը չի հերիքում, օդ եմ ուզում, միշտ իրանց խոսքը էդ ա։  Ինչքան էլ թվվածնի հոսքը բարձրացնում ենք, ավելացնում ենք, չի […]

Սգո սրահները աշխատում են գերծանրաբեռնված, համավարակի կանոնների պահպանման վերահսկողություն չկա․ «Չկա որոշում, վերահսկում չենք իրականացնում»

Երևանի արվարձաններից մեկում ապրող Մարինե Համբարձումյանն մեկ ամիս առաջ վարակվել է կորոնավիրուսով, ասում է, որ հիվանդությանը նախորդող օրերին հոգեհանգստի է մասնակցել։ «Շատ հարազատ մարդու էինք հրաժեշտ տալիս, կորոնավիրուսից էր մահացել, ընտանիքի անդամներն էլ ասեցին, որ արդեն առողջ են, մտածեցինք, որ անհարմար է հոգեհանգստի չգնալ, վերջին հրաժեշտն է, մեր ընտանիքին շատ մոտ մարդիկ են»,- «Մեդիալաբին» ասում […]

Ինչո՞ւ են երեխաները սկսել ծանր տանել քովիդը. մասնագետի բացատրությունը

Հայաստանում կորոնավիրուսն արդեն սկսել է ծանր ընթանալ նաև երեխաների մոտ: Եթե նախորդ տարի կամ վարակի ակտիվ փուլերի ընթացքում երեխաների շրջանում հիվանդությունը թեթև էր ընթանում, ապա այժմ այդպես չէ: Օրեր առաջ Երևանի պետական բժշկական կամալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ միայն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ […]

««Մոդեռնան» ապացուցել է իր անվտանգությունն ու արդյունավետությունը 12-ից բարձր տարիքի անձանց շրջանում»․ մանկաբույժ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիտա Սիմոնյանը – Տիկի՛ն Սիմոնյան, Հայաստանում արդեն ցուցում կա, որ 1-ից բարձր տարիքի երեխաները ևս, կամավորության սկզբունքով, կարող են պատվաստվել քովիդի դեմ։ Կխնդրեմ՝ մի փոքր մանրամասնեք պատվաստանյութի կլինիկայի մասին, որը ցուցված է երեխաներին։ – Ամերիկյան մայրցամաքում ու Եվրոպայում երկու պատվաստանյութ՝ «Ֆայզեր» […]

«Եթե մարդիկ տեսնում են, որ ինչ-որ մեկը պատվաստված չէ, հորդորում են պատվաստվել». Էլինան՝ Ավստրիայից՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում բնակվող Էլինա Կարապետյանն ասում է, որ քաղաքում հազվադեպ կարելի է հանդիպել COVID-19 դեմ չպատվաստված մարդկանց։ Ասում է՝ բոլորն են պատվաստվում և իրար խրախուսում են պատվաստվել։ Հայաստանում Էլինան սովորում է Հայ-ռուսական համալսարանի Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն ֆակուլտետում, սեպտեմբերին տեղափոխվել է Ավստրիա՝ համալսարաններից մեկում կես կիսամյակ ուսումնառություն անցնելու։  «Այստեղ ես ապրում եմ ուսանողական հանրակացարանում։ […]

Մասիսի քովիդ-կենտրոնում բուժվողների վիճակը ծանր է, 300 մահճակալներից ոչ մեկն ազատ չէ. ընդունարանի պատասխանատու

«Ազատ մահճակալ եթե լինում է՝ մի քանի ժամում արագ համալրվում են նոր հիվանդներով, օրվա վերջին ազատ մահճակալ չենք ունենում։ Քանի որ մեր քովիդ-կենտրոնը մարզային չէ, այլ պատկանում է առողջապահության նախարարությանը, մահճակալային ֆոնդը կոնկրետ վերահսկվում է նախարարության տրիաժ կենտրոնի միջոցով»,- «Մեդիալաբին» ասում է Մասիսի քովիդ-կենտրոնի ընդունարանի պատասխանատու Անդրանիկ Դանիելյանը։  Չնայած հիվանդների հիմնական մասն Արարատի մարզից է, […]

«Մի՛ հավատացեք պատվաստումների մասին միֆեր տարածողներին, ստուգեք՝ արդյոք նրանք ոլորտի՞ մասնագետ են». Վարդուհի Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը – Տիկի՛ն Պետրոսյան, վարակը տարածվում է, զուգահեռ պատվաստումներ են իրականացվում, ավելին՝ մեկնարկել է նաև անչափահասների պատվաստման գործընթացը: Հետևո՞ւմ եք, արդյոք գոհացուցի՞չ են արդյունքները: – Պատվաստումները նրա համար են, որ առողջապահական համակարգի վրա ընկած բեռը թեթևացնեն: Շատ կազմակերպություններ, առողջապահության նախարարության հետ մեկտեղ, մեծ […]

Կորոնավիրուսային բաժանմունքը 120 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում. հիվանդների 99 տոկոսը պատվաստված չէ. «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն

«120 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում բաժանմունքը, շատ հիվանդներ ունենք՝ հիմնականում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Միջին ծանրության հիվանդներ, որպես կանոն, չենք էլ ունենում»,- «Մեդիալաբին» ասում է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, կորոնավիրուսային բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Բաժանմունքում, որտեղ բուժում են ստանում միայն թթվածնի կարիք ունեցող հիվանդները, Խաչատրյանի խոսքով, այս պահին ազատ մահճակալ չկա, իսկ մահճակալների ընդհանուր […]

«Ո՞ւր է, մարդու անուն ասեք, որ պատվաստումից մահացել է». պատվաստումների մասին «մուտիտները» ցրող գյուղական բժիշկը

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի փոքրիկ ամբուլտորայի ղեկավար Արա Ալեքսանյանը, որը շուրջ 30 տարի է՝ բժշկական գործունեության մեջ է ու այժմ ընտանեկան բժիշկ է, ասում է՝ օրեցօր կամավոր պատվաստվել ցանկացողների թիվն ավելանում է: «Մեր ամբուլատորիայում արդեն պատվաստվել է 625 մարդ: Բայց պատվաստվածների թվում միայն մեր գյուղի բնակիչները չեն, նաև հարակից տարածքներից են մեզ մոտ պատվաստվում»,- […]

«Պետք է իրական վերահսկողություն լինի, որ մարդիկ բուհում շփվելու փոխարեն, չգնան մոլերում, զվարճանքի վայրերում շփվեն». Դավիթ Մելիք-Նուբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը – Պարո՛ն Մելիք-Նուբարյան, քովիդի թվերը Հայաստանում շարունակում են աճել: Այս պահին լոքդաունի մասին դեռևս խոսք չկա: Ձեր կարծիքով՝ այս անվերահսկելի իրավիճակն ինչպե՞ս կարող ենք որոշակիորեն բալանսի բերել, երբ մոլերում համատարած բազմություն է հավաքված, միջոցառումների արգելք չկա, և միայն դպրոցների ու բուհերի […]

«Առաջնահերթության հարց կա. երեխաների պատվաստումները պետք է սկսել ռիսկի խմբին պատվաստելուց հետո». մանկաբույժ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ Մարի Դարակչյանը ճիշտ է համարում դպրոցական արձակուրդը երկարաձգելը, բուհերում կրթությունը հեռավար կազմակերպելը: Սակայն, նրա պնդմամբ՝ կանխարգելումը պետք է համալիր լինի:  «Հիվանդացության աճի տեմպերը ցույց են տալիս, որ կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են, հետևաբար նման որոշումը արդարացված է»,- «Մեդիալաբին» ասում է Դարակչյանը: Սակայն դրան զուգահեռ, ըստ մասնագետի, պետք […]