Միկա Բաղդասարովի թիկնապահը Բերձորյան ծեծի հրամանատար

Միկա Բաղդասարովի թիկնապահը Բերձորյան ծեծի հրամանատար
Միկա Բաղդասարովի թիկնապահը Բերձորյան ծեծի հրամանատար

Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն այսօր ավարտվել է: Լրատվամիջոցներին չի հաջողվում որևիցե մեկնաբանություն ստանալ Արցախի իշխանություններից: Հիմնադիր Խորհրդարանը արդեն տեղեկացրել էր, որ պետական մակարդակով կազմակերպած ծեծինմասնակցում էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ: Նկարում պատկերված անձը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից է, ով Բերձորյան ծեծի ժամանակ ուղորդում էր թևկապներով երիտասարդներին և ոչ միայն: Մեքենայի […]

Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն այսօր ավարտվել է: Լրատվամիջոցներին չի հաջողվում որևիցե մեկնաբանություն ստանալ Արցախի իշխանություններից:

Հիմնադիր Խորհրդարանը արդեն տեղեկացրել էր, որ պետական մակարդակով կազմակերպած ծեծինմասնակցում էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ: Նկարում պատկերված անձը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից է, ով Բերձորյան ծեծի ժամանակ ուղորդում էր թևկապներով երիտասարդներին և ոչ միայն:

Մեքենայի համարանիշը բավարար կարող է լինել ոստիկանության համար պարզելու, թե ով է այս անձը և ինչպես և ինչու է նա հայտնվել Բերձորյան ծեծի օրը այդ վայրում: Եթե Արցախի ոստիկանությունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է գործարարների թիկնազորի անդամների հետ և վերջիններիս ծեծուջարդը խաղաղ քաղաքացիների հանդեպ բխում է ԼՂՀ օրենքներից, ապա մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ, հարգելի ընթերցող: