«Մտահոգված եմ ամուսնուս և մեր ընտանիքի անդամների անվտանգությամբ». «Էյր Արմենիայի» ծեծի ենթարկված տնօրենի կնոջ նամակը` Սերժ Սարգսյանին

«Էյր Արմենիայի» ծեծի ենթարկված տնօրենի կնոջ`Իզաբելա Մելքումյանի նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, պատճենը՝ ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆ պարոն Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ , ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ պարոն Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ պարոն Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ, ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ պարոն Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

Ելնելով ամուսնուս՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից, և հաշվի առնելով, որ որոշ անձինք ի դեմս Ռուբեն Հայրապետյանի՝ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ այնուհետև առևանգել և զրկել ազատությունից իր կամքին հակառակ մոտ երկու ժամ, որի ընթացքում շուրջ քառասուն զինված անձանց ներկայությամբ Ռ. Հայրապետյանը ճնշում է գործադրել՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր ամուսինս Ռ. Հայրապետյանին գումար է պարտք:

Սպառնացել են, որ առանց այդ թուղթը ստորագրելու ազատ չեն արձակի: Միայն որոշ լրատվամիջոցների զանգից հետո ազատ են արձակել:

Դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն մտահոգված եմ ամուսնուս, ով այժմ գտնվում է Հերացու թիվ 1 հիվանդանոցում և մեր ընտանիքի անդամների անվտանգությամբ:

Հաշվի առնելով Ձեր անձը, Ձեր խստապահանջությունը նմանատիպ դեպքերի նկատմամբ՝ խնդրում եմ Ձեզ ապահովել ամուսնուս և մեր ընտանիքի անդամների անվտանգությունը:

Կանխավ շնորհակալ եմ՝ Իզաբելա Մելքումյան