Կարեն Քոչարյան. «Այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով»

Կարեն Քոչարյան. «Այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով»
Կարեն Քոչարյան. «Այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով»

«Պրոցեդուրալ առումով ընտրությունները գրեթե մոտ էին իդեալականին, ինչը ֆիքսեցին նաեւ դիտորդները: Բայց ինչպես հայտնի ասացվածքում է՝ այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով, այս ընտրություններն այսպես է բնութագրվում», – այս կարծիքին է քաղաքագետ Կարեն Քոչարյանը, ըստ որի՝ նոր խորհրդարանում կոալիցիան կմնա նույնը, կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, եւ ՕԵԿ-ը: «Ես չեմ պատկերացնում, որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությումբ կարող է դառնալ ընդդիմություն»,- ասում է Քոչարյանն ու շեշտում, որ առաջիկայում պորտֆելների շուրջ իշխանական «բազար» է գալու:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքում, օրինակ՝ ՕԵԿ-ի հավաքած ձայներին, քաղաքագետը գտնում է, որ ՕԵԿ-ը պետք է ուրախությունից չիմանա, թե ինչ անել, քանի որ նրանց խորհրդարանում հայտնվելը անակնկալ էր:

Րաֆֆի Հովհաննիսյանի վարած ռազմավարության հետ կապված էլ Քոչարյանն ասաց. «Ժառանգությունը» դեռեւս 5 տարի առաջ անցել էր Րաֆֆի Հովհաննիսյանի խարիզմայով, կուսակցության անդամներից Լարիսա Ալավերդյանից բացի, մնացածին ոչ մեկը չէր ճանաչում: Համոզված եմ, որ «Ազատ դեմոկրատները» կազմակերպչական լուրջ բազա ստեղծեցին «Ժառանգության» համար, ու չպետք է մոռանալ, որ «Ազատ դեմոկրատներում» են 2008 թվականի Լեւոն Տեր- Պետրոսյանի 10 շտաբի պետերից 8-ը: Կարդալ ավելին