«Մարտի 8-ը մեզ համար նաև խոստումի օր է, որ ինքներս շարունակելու ենք այս պայքարը՝ հանուն բոլոր կանանց բարօրության և իրավունքների հաստատման». Լենա Նազարյանի ելույթը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ելույթը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի՛ կանայք,
Շնորհավոր մեր բոլորիս մարտի 8-ը՝ կանանց իրավունքների միջազգային պայքարի օրը։
Մարտի 8-ը նախևառաջ մեր շնորհակալության օրն է աշխարհի բոլոր այն կանանց, որոնք մեզնից առաջ եռանդ, ջանք և կյանք են դրել կանանց ազատագրման և խնդիրների լուծման պայքարում։ 
Եվ քանի որ կանանց խնդիրները շարունակում են գոյություն ունենալ, Մարտի 8-ը մեզ համար նաև խոստումի օր է, որ ինքներս շարունակելու ենք այս պայքարը՝ հանուն բոլոր կանանց բարօրության և իրավունքների հաստատման՝ մեր երկրում և աշխարհում։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն նվիրյալ կանանց, որոնց աշխատանքը, ջանքը, գիտելիքն ու փորձը հիմք են դարձել իմ այս ելույթում տեղ գտած մտքերի համար: Հիացմունքս եմ հայտնում աջակցող ու փոխօգնող կանանց, առանձնահատուկ՝ Աննա Ժամկոչյանին»,-իր ելույթում ասել է Նազարյանը։