Էպոսից` ԱԱԾ. Նախագահի նախկին թեկնածուն «անհասանելի է», ԱԱԾ-ն հրաժարվում է մեկնաբանություններից

Էպոսից` ԱԱԾ. Նախագահի նախկին թեկնածուն «անհասանելի է», ԱԱԾ-ն հրաժարվում է մեկնաբանություններից
Էպոսից` ԱԱԾ. Նախագահի նախկին թեկնածուն «անհասանելի է», ԱԱԾ-ն հրաժարվում է մեկնաբանություններից

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ներկայումս գտնվում է ԱԱԾ քննչական վարչությունում, եւ ըստ ամենայնի նրան առաջադրվում է մեղադրանք ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ աղբյուրի, նշված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածին՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։

«Մեղադրանքի առաջադրումը ենթադրում է, որ էպոսագետը միանգամից կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում եւ կներկայացվի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար»,-գրում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ` հունվարի 31-ին, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետեւանքով վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Աղմկահարույց դեպքը մեծ արձագանք էր գտել ինչպես տեղական այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում: Աջ ուսի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ իր վրա կրակողը եղել էր ոչ հայկական դիմագծերով մեկը` իր դեմ կատարված մահափորձում տեսնելով ռուսական հատուկ ծառայությունների ձեռագիրը:

Փետրվարի 1-ին, դեպքի կապակցութմայամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի հարուցելուց մեկ շաբաթ անց` ձետրվարի 7-ին, «քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում» ձերբակալվել էին նախկինում երկու անգամ դատապարված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, որոնք ի տարբերություն Հայրիկյանի բնութագրմանը, տիպիկ կովկասյան արտաքին ունեին, որոնց համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի մեղադրանքներ էին առաջադրվել, առգրավվել էր զենքը:

Պարզվել էր, որ վերջիններս կապ ունեն իրեն էպոսագետ հռչակած Վարդան Սեդրակյանի հետ: Վարդան Սեդրակյանը հաստատել է այն տեղեկությունը, որ Հայրիկյանի գործով ձերբակալվածները մասնակցել են իր տան վերանորոգմանը: Փետրվարի 7-ի ձերբակալությունից հետո Վարդան Սեդրակյանը բազմիցս հայտարարել էր, որ իրեն «կձերբակալեն»:

«Մեդիալաբը» փորձեց ԱԱԾ-ից պարզաբանումներ ստանալ, սակայն ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անելուց:

Վարդան Սեդրակյանի հետ կապ հաստատվել չհաջողվեց: Էպոսագետն այս պահին «անհասանելի է»:

© Medialab.am