Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջան անունով պետություն չկար. Փաշինյանը՝ Ալիեւին

Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև դեբատը Լեռնային Ղարաբաղի խնդրով:

Ադրբեջանի նախագահ Ալիևը փորձեց պատմական էքսկուրս անել, ապացուցելու համար, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է եղել միշտ: Ավելին, նա հայտարարեց․

«Երևանում բնակչության 70 տոկոսը 19-րդ դարի սկզբին եղել են ադրբեջանցիներ, բայց ես դրա մասին չեմ խոսի հիմա»։

Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում հետևյալ դիտարկումն արեց․

«Տիգրան Մեծի ժամանակներում մեր ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու ազգ կար՝ հայեր և վրացիներ։ Եվ ոչ միայն Տիգրան Մեծի ժամանակներում, այլ նաև Բագրատունիների ժամանակներում, Արշակունիների դարաշրջանում։

Դա կարելի է գտնել պատմության ցանկացած գրքում։ Որպեսզի Ալիևն այդքան հեռու չգնար պատմության մեջ, նշեմ՝ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական առաջնորդ Պոմպեյի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում, որը կկոչվեր Ադրբեջան»։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ կարող է ավելի հետ գնալ պատմության խորքերը, սակայն իմաստ չկա: