Ինչ ճաշ էր եփում Սերժ Սարգսյանը

Ինչ ճաշ էր եփում Սերժ Սարգսյանը
Ինչ ճաշ էր եփում Սերժ Սարգսյանը

Դժվար է ասել, թե ինչու էր Սերժ Սարգսյանը ներիշխանական իրողություններին, մասնավորապես Վերահսկիչ պալատի բացահայտումներին անդրադառնալու, դատախազին ցուցումներ տալու, ՎՊ նախագահին նախատելու համար ընտրել հունիսի 29-ը՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի օրը: – See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/84960#sthash.ReY7PrrD.dpuf

Առաջին հայացքից, այդ երկու իրողությունների մեջ չի կարող լինել ոչ մի պատճառահետեւանքային կապ: Բայց, նախ, Հարսնաքարի դեպքը բավական խորհրդանշական է իշխող համակարգի հենց ներկայիս իրավիճակի առումով, ու դրանից բացի՝ հունիսի 29-ին Վահե Ավետյան հասարակական շարժումը ակցիա էր նախատեսել սպանության վայրում: Հավանաբար Սերժ Սարգսյանն ընտրել էր հունիսի 29-ը, որպես հայտարարված ակցիայի իրադարձային մրցակցություն, որը կարող էր առնվազն կիսել հանրային ուշադրությունը:

Հաջողվեց դա Սերժ Սարգսյանին, թե ոչ, դժվար է ասել: Հանրային ուշադրության սոցիոլոգիական պատկերը հայտնի չէ, առավել եւս, որ այդ հարցում Սերժ Սարգսյանի դաշնակիցն են գրեթե բոլոր հեռուստաալիքները, որոնց եթերում Սարգսյանի խորհրդակցությունն անկասկած ավելի մեծ տեղ էր զբաղեցնում, քան մեկ տարի առաջ տեղի ունեցած, թեկուզ դաժան սպանության տարելիցի հետ կապված ակցիաները:

Բայց, դա իհարկե կարող է լինել խորհրդակցության օրվա ընտրության շարժառիթներից մեկը, եւ անկասկած ոչ գլխավորը, որովհետեւ այդուհանդերձ հազիվ թե մոմավառությունը իշխանության համար ունենար ծանր հետեւանքներ:

Ավելին, գլխավոր շարժառիթը անկասկած առավել լայն ընդգրկում ունեցող խնդիր էր: Սերժ Սարգսյանը նախօրեին այց էր կատարել Լեհաստան, որը հանգուցային այց էր Հայաստանի Եվրաինտեգրացիայի քաղաքականության գործընթացում կամ Եվրաինտեգրացիայի իմիտացիայի գործընթացում: Ավելի շուտ, Լեհաստան կատարած այցն ըստ ամենայնի պետք է քիչ թե շատ որոշակի ցույց տար, թե ինչի հետ գործ ունենք՝ քաղաքականության, թե իմիտացիայի:

Լեհաստանում այդ պատկերը չհստակեցվեց, սակայն այդ երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու մի հայտարարություն հստակ ցույց տվեց, որ Եվրոպայում առնվազն լուրջ կասկածներ ունեն, թե Սերժ Սարգսյանը քաղաքականությամբ է զբաղված: Կոմարովսկին հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող եւ-եւ խոսել Եվրաինտեգրման մասին, որովհետեւ կա Ասոցացման համաձայնագրի կոնկրետ կամ-կամ-ի խնդիր՝ կամ Ասոցացվում ես Եվրամիության հետ, կամ անդամակցում Մաքսային միությանը: Ընդհանրապես, վերջին շրջանում Հայաստանում հավատարմագրված արեւմտյան դիվանագետներն ու տարբեր կառույցների ներկայացուցիչները Հայաստանի իշխանությանը ոչ միայն չեն գուրգուրում իրենց հայտարարություններով, այլ ավելի ու ավելի հստակ են մատնացույց անում այդ իշխանության անելիք խնդիրները:

Այդ ֆոնին, հետաքրքրական է Հայաստանի ներիշխանական վիճակը, որտեղ բավական լայն գրոհ կազմակերպվեց Տիգրան Սարգսյանի դեմ, օգտագործելով թե օֆշորային սկանդալի վերաբերյալ մամուլի հրապարակումները, թե Վերահսկիչ պալատի բացահայտումները: Իսկ Տիգրան Սարգսյանի պարագան Հայաստանի իշխանության մեջ վերածվել է առանցքային կետի, քանի որ վարչապետը Սերժ Սարգսյանի եվրաինտեգրացիայի քաղաքականություն-իմիտացիայի ծիրում թերեւս միակ գործնական քայլն է: Կարդալ ավելին