Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետված նռնակը փնթի «օպերացիա» էր, որի ամբողջ նպատակն էր ցույց տալ, որ Քոչարյանը Մոսկվայում է և հանդիպումներ է ունենում: Այս կարծիքին է քաղաքական Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ հասարակությունն այլևս նման թատրոնների չի հավատում:
Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման վերբերյալ տեղեկատվությունը տարածվեց ապրիլի 15-ի երեկոյան: Տեղեկություն եղավ, որ անհայտ անձինք ավտոմեքենայից նռնակ են նետել Քոչարյանի՝ Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան ուղղությամբ: Նռնակը, սակայն, չէր պայթել, իսկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողներին ասել էր, թե Քոչարյանը տանը չի եղել, քանի որ Մոսկվայում է:
«Քանի որ Ռուսաստանը մեծացրել է իր, այսպես ասած, ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ըստ էության ի նկատի ունենալով, որ հասարակության ներսում օբյեկտիվ առումով վերջին պատերազմի հետ կապված կան դժգոհություններ, բարձրացված սուր հարցադրումներ, Քոչարյանը փորձում է իրեն բնորոշ ոճով պղտոր ջրում ձուկ որսալ: Եվ քանի<span id="E785" class="qowt-font7-Sylfaen" data-mce-mark