Քոչարյանի «Երկիր Մեդիայի» եթերում խոսել է քաղաքականություն վերադառնալու և Սաշիկի 50 տոկոսների մասին

Քոչարյանի «Երկիր Մեդիայի» եթերում խոսել է քաղաքականություն վերադառնալու և Սաշիկի 50 տոկոսների մասին
Քոչարյանի «Երկիր Մեդիայի» եթերում խոսել է քաղաքականություն վերադառնալու և Սաշիկի 50 տոկոսների մասին

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, զրկված լինելով ասուլիս տալու հնարավորությունից, կրկին հարցազրույց է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը:

Հաղորդման ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակվի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում՝ ժամը 20:55-ին: Մինչև այդ ներկայացնում ենք հարցազրույցի անոնսում  Քոչարյանի հնչեցրած մտքերը:

Լրագրողի հարցին՝ արդյոք նա վերադառնում է քաղաքականություն, Քոչարյանը պատասխանում է.

«Համարեք, որ վերադարձել եմ: Ինչի՞ եք իրար խառնվել, ինչի՞ են խանգարում։ Այլ կարծիք չպե՞տք է մենք ունենանք այս երկրում»:

«Մենք դիմում ենք բոլորին, նաեւ ձեզ որպես լրագրող, պնդել, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ»

«Իրենք չեն գնահատում ադեկվատ ձեւով այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս։ Ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ինքն իրեն ադապտացնի Հայաստանի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին»:

«Ամենից վատ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը»:

Միլիարդների կարողության մասին հարցին Քոչարյանը պատասխանում է.

«Իհարկե չունեմ, իշխանությունն էլ լավ գիտի, որ չունեմ»:

«Վերջապես հարցնելու են, չէ՞, ուր են Սաշիկի 50 տոկոսները»:

«Ոգիս տեղն է, վախը չունեմ, չեմ ունեցել և չեմ էլ ունենալու»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Էրեբունի պլազայում» նախատեսված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց, երբ «Պրիվե՛տ, Ռոբ» կարգախոսով բողոքի ակցիայի մասնակիցները «Քոչարյան՝ մարդասպան» կոչերով ներխուժեցին այն սրահ, որտեղ պետք է կայանար ասուլիսը։

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ 2008թ․ Մարտի 1-ի գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը և բեկանեց Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանն ազատ արձակվեց։ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել է, որ դատարանն այդ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը։