Երբ նոր էի Ֆրանսիա եկել, առաջին երկու օրն էր կարծեմ, փողոցում զբոսնում էինք, բարեկամիս ասեցի.
– Վա՜յ, անձեռոցիկը մոռացել եմ, մտնենք խանութից վերցնենք:
Մի բոլ ծիծաղեց.
– Ռոզա՛ ջան, ասա՝ գնենք:
– Ինչի՞, վերցնելը նույն գնե՞լը չի:
– Էստեղ խանութից հանելը կամ վերցնելը նշանակում է… դե՜, ո՞նց ասեմ՝ վերցնել առանց վճարելու:
– Գողանա՞լ,- շշմեցի:
– Դե հա…
Չէ՛, նենց չէր, որ սուրբ էի, չգիտեի, որ հայերը կամ այլազգիները գողանում են: Բայց Հայաստանից մի տեսակ էնքա՛ն վերացական ես նայում էդ ամեն ինչին: Ինչ խոսք, անպատիվ բան է, բայց այլ իրականություն չկա. շատերն են խանութից վերցնում/ հանում:
Շատ հայեր էլ ամաչում ու դատապարտում են: Բայց «սո՛ւս մնացեք, ինչի՞ եք մեզ խայտառակ անում՝ դա ասելով»-ը իմ տարբերակը չէ: Բայց էլ չեմ ասում՝ «խանութից վերցնել», հասկանալով, որ երկակի իմաստ ունի…
Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր
MediaLab Blog