Սփյուռքահայ գործարարի աղմկահարույց գործով. բնակարանների յուրացման պատմություններից մեկը մոտ է բացահայտմանը

Սփյուռքահայ գործարարի աղմկահարույց գործով. բնակարանների յուրացման պատմություններից մեկը մոտ է բացահայտմանը
Սփյուռքահայ գործարարի աղմկահարույց գործով. բնակարանների յուրացման պատմություններից մեկը մոտ է բացահայտմանը

Երևանի կենտրոնում մի շարք անմեղ քաղաքացիների բնակարանների յուրացման պատմություններից մեկը մոտ է բացահայտման, իսկ անունները, որոնց բարձրաձայնվում են այս գործով, հնչել են ոչ միայն այս, այլ մի շարք այլ ոչ հաճելի պատմություններում:

Մասնավորապես դեռ սփյուռաքայ գործարար Նարեկ Հարթունյանի ընկերությունից ոչ այնքան բարի համբավով հայտնի Սևակ Արզարունու անունն է հնչում ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի անձնական պարտքերի մարման համար քաղաքացի Լուսինե Գյուլխասյանից թալանված Մաշտոցի 33/1 շենքի բնակարանի պատմության ետևում: Դատական հաջորդ` հունիսի 19-ի նիստում դատարանը վկայության է կանչել ոչ միայն Արզարունուն, այլ նաև տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի  վերջնական  սեփականատեր Նարինե Հովհաննիսյանին ու բնակարանը նրան  վաճառած ոմն Արմեն Գալստյանի մատնանշած անձ Գայանե Ստեփանյանին, ով նախորդ նիստում իբրև թե չէր կարողացել ներկայանալ:

Թե ինչ կապ ունեն այս ամենի հետ վերոնշյալ Սևակ Արզարունին, Արմեն Գալստյանը և Գայանե Ստեփանյանը` այս գործով վերջին նիստերից մեկում լիովին բացահայտեց Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի հետ արդեն Լուսինե Գյուլխասյանին վաճառված բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքած վկա Արթուր Գալստյանը:

Եվ հենց հենց այստեղ է, որ ամբողջությամբ ի հայտ եկան տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը այլ անձի հանձնելու կեղծ գործարքները  և պարզ դարձավ, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը:

Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյան ընտանիքին պատկանող “Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես” ընկերությունից հայտնի Սևակ Արզարունու միջև:

Համաձայն վկա Արթուր Գալստյանի կողմից դատարանին տրված տեղեկատվության` Սևակ Արզարունին պետք է 2800 քառակուսի մակերեսով տարածք ստանար Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող “ՎՄԳ գրուպ” ՓԲԸ կողմից Դավիթաշենում կառուցվող մի բազմաֆուկցիոնալ շենքից, իսկ դրա համար որպես երաշխիք Վլադը Արզարունուն տվել է Լուսինե Գյուլխասյանին պատկանող բնակարանը և ևս մեկ բնակարան նույն շենքի նույն հարկից:

Թե ինչ է իրականում հետագայում տեղի ունեցել, կարծում ենք հաջորդ նիստում կհաջողվի դուրս բերել Արզարունու շուրթերից, քանի որ որպես երաշխիք Արզարունուն տրված բնակարանը ի վերջո այլ անձի է հանձնվել, իսկ հանձնվել է այն կոնկրետ Արմեն Գալստյանին (կամ նրա մատնանշած անձ Գայանե Ստեփանյանին), ով այս գործով վերջին դատական նիստում իրեն անմեղ ու անտեղյակ մարդու տեղ դրած փորձում էր հիմարեցնել դատարանին իր հակասական ցուցմունքներով:

Ըստ դատարանին արդեն հայտնի տեղեկատվության` երբ “Ջի Էյջ Սթորիջ Էնթփրայզս” ընկերությունում տնօրինության եկած  Նարեգ Հարթունյանը պարզել է, որ իրենց որպես երաշխիք տրված բնակարանը “ՎՄԳ գրուպին” չի էլ պատկանում, այլ վաճառված է մեկ այլ անձի` ինչ-որ Արմեն Գալստյանի:, Հարթունյանն այդ ժամանակ հանձնարարել է իր հաշվապահ Աթուր Գալստյանին գնալ և այդ բնակարանը փոխանցել որպես իրական սեփականատեր ի հայտ եկած Արմեն Գալստյանին, իսկ ավելի կոնկրետ` նրա մատնանշած անձ Գայանե Ստեփանյանին:

Եվ Արթուր Գալստյանն այդպես էլ արել է, ընդ որում` բնականաբար առանց որևէ գումարային հարաբերության: Այսինքն` նախ Լուսինե Գյուլխասյանին վաճառված բնակարանը Վլասդիսլավ Մանգասարյանը եղբոր ձեռքով անհատույց հանձնել է Արթուր Գալստյանին, իսկ հետագայում արդեն Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդ Գայանե Ստեփանյանին:

Վերոնշյալ Արմեն Գալստյանը սակայն հունիսի 7-ի դատական նիստում ոչ մի կերպ չէր համաձայնում պատմել իրականությունը: Վկա Արմեն Գալստյանի խիստ հակասական ցուցմունքները ի վերջո խիստ զայրացրեցին մեղադրող դատախազ Լևոն Չարիխիֆալակյանին: Բանն այն  է, որ այս վկան այնքան հորինեց ու խեղաթյուրեց իրականությունը, որ վերջում ինքն էլ էր մոռացել, թե ինչ է սկզբում ասել և սկսեց դրանց լրիվ հակասող այլ ցուցմունքներ տալ:

Վկա Արմեն Գալստյանի խոսքով` իրենց հայտնի չի եղել, որ բնակարանը այլ անձի է վաճառված: Այդ մասին իմացել են 2009 թվականի  հունվարի 27-ին, երբ գնացել են շենք և տեսել, որ բնակարանի դուռը փոխված է:

Արմեն Գալստյանը մեկ վստահաբար նշում էր, թե Գայանե Ստեփանյանը Արթուր Գալստյանի հետ պայմանագիր կնքելու համար նոտար է եկել բնակարանի գումարով, իսկ ինքը Գայանեի հետ գնացել է զուտ գումարը ապահով տեղ հասցնելու նպատակով:

Սակայն երբ բանը հասնում էր այն հարցին, թե ում է Գայանեն տվել գումար, եթե տվել է և ինչքան, Գալստյանը հանկարծ սկսում էր ոչինչ չհիշել, բայց միաժամանակ շարունակում էր վստահեցնել, թե պետք է որ Արթուր Գալստյանին տված լինի, բայց այդ պահը չի տեսել:

Ամենահետարքրիրն այն է սակայն, որ սեփական հորինվածքներում մոլորված Արմեն գալստյանը դատական նիստի վերջում սկսեց լիովին այլ բան ասել, այն է թե Գայանե Ստեփանյանը այդ գործարքի ժամանակ ընդհանրապես գումար չի տվել, այսինքն այն, ինչ ակնհայտ է:

Սակայն սրա փոխարեն Արմեն Գալստյանը հիմա էլ սկսեց հորինել, թե Գայանեն գումարը տվել է դեռ նախորդ գործարքի ժամանակ: Այսինքն` ստացվում է, որ Գայանե Ստեփանյանը Ռուբեն Մանգասարյանին է վճարել Արթուր Գալստյանի փոխարեն: Արմեն Գալստյանի խիստ հակասական ցուցմունքներից զայրացած մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը նշեց հետևյալը.

“Բոլորս էլ լավ գիտենք, որ բնակարանը տրվել էր որպես երաշխիք, ինչ-ինչ պարտավորությունների դիմաց, դուք էլ լավ գիտեիք, որ Արթուր Գալստյանը դրածո է եղել, մենք էլ դուք էլ գիտենք թե իրականում ինչ է եղել, էնպես որ եկեք այստեղ անտեղյակ մարդու դեր մի խաղացեք”:

Նշենք, որ հունիսի 7-ին դատարան էր ստացվել նաև Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի հոգեկան վիճակի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը, որը ևս պակաս կասկածելի բովանդակության չէր, սակայն դրան կանդրադառնանք ավելի ուշ:  Առայժմ միայն նշենք, որ ըստ դրա` դատարանում պետք է հրապարակվեն մինչդատական վարույթի ընթացքում Մանգասարյանի կողմից տրված ցուցմունքները, բայց հիմա նա ունակ չէ ճիշտ վերարտադրելու իրականությունը:

Ամբաստանյալի Էդուարդ Եսայանի պաշտպանը խնդրեց դատարանին Մանգասարյանի ցուցմունքները չդնել մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք անթույլատրելի ապացույցներ են, սակայն այդ հարցին դատարանը կանդրադառնա վճռի կայացման փուլում:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ