Վահրամ Թոքմաջյան

Անկախությունը մեղք է

1918-ին անկախությունն ընկավ մեր գլխին։ Մենք չէինք ուզում անկախանալ։ Ավելի շուտ՝ չգիտեինք, թե դա ինչ է։ Պատմական տեքստերը և Նիկող Աղբալյանի հայտարարությունը Թիֆլիսի մամուլում՝ ձեզ ապացույց։ Բայց երբ «ստիպված» անկախացանք, մենք չգիտեինք, թե ինչպես վարվել դրա հետ։  Օրինակ՝ մեր հարևան վրացիները գրեթե միշտ իմացել են, թե երբ կարելի է լինել անկախ, երբ՝ կիսանկախ ու երբ […]

Վահրամ Թոքմաջյան

Կրթությունը փող է

Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ է անհրաժեշտ կրթության մեջ փոփոխություններ կատարելու, որակ ստանալու, արդյունավետ դպրոց ունենալու համար։ Իմ պատասխանը միշտ մեկն է՝ փող։  Հարց տվող բարեպաշտ մարդիկ, որոնք ակնկալում էին վեհ, ճոռոմաթույր պատասխաններ ազգասիրության, մանկավարժի պանծալի առաքելության և կրթության տատասկոտ ճամփի լուսավոր վերջնակետի մասին, առաջին հայացքից ապշահար են լինում նյութապաշտ ուսուցչի պատասխանից։ Նրանց մեծ […]

Վահրամ Թոքմաջյան

Մեր կռիվը

«Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս —  Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես:  Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա՛  Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա»: Տերյանի ողջ փիլիսոփայությունը թողած՝ մեր դպրոցներում հատկապես անգիր անել ենք տալիս այս տողերը։ Ասմունքողը պետք է հատկապես շեշտված ճչա բաբելոնական ախոյանիզմը հորդելու հատվածում։  Դա պետք […]

Վահրամ Թոքմաջյան

Պետությունը որբ է

Մեկնարկեցին հերթական գումարման ԱԺ աշխատանքները։ Իսկ ինչո՞ւ հերթական, որովհետև այս ռիթմի դեպքում շուտով հաշիվը խախտելու ենք, թե որ գումարման ԱԺ-ն է գործում։ Դատելով առաջին օրերի աշխատանքից՝ խուժան կինոների համաշխարհային ինդուստրիայի առաջատարները լրջագույնս պետք է պայքարեն Հայաստանի ԱԺ նիստերի հեռարձակման համար։ Տհաճ էր, ընկերնե՛ր, շատ տհաճ։ Տհաճ էր ամեն ինչ։ Տհաճ էր՝ սկսած կաթողիկոսի պահվածքից, որը […]

Վահրամ Թոքմաջյան

Զգույշ քրֆիր Հայաստանում

Զբանս հանճարոյ և ոմանց հետույքների ինքնապաշտպանական բնազդի մղումներից ելնելով, հաշվի առնելով սահմանային կատաստրոֆիկ իրավիճակը, հետպատերազմյան ճգնաժամը և մսխված հեղափոխությունը՝ 7-րդ գումարման մեծապատիվ ջոջաց բույլը գտավ ելքը՝ ազգին ցնցումներից հանելու։ Պետությունը մատաղի ուլ սարքած այրք ու տիկնայք երկնեցին՝ քֆուր չտալ, քֆուր նիխտ, քֆուր՝ քըխ։ Խուսափելով երկար-բարակ իրավական ձևակերպումներից, ասենք, որ ընդունվեց «Քֆուրի օրենքը»։ Հետայսու, սիրելի՛ ընթերցող, […]

Վահրամ Թոքմաջյան

Տարօրինակ ընտրություններ

Հայաստանում նոյեմբերի 9-ից սկիզբ առած ներքաղաքական ճգնաժամը կարծես հանգուցալուծման նշույլներ է ցուցադրում։ Տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկիրը պարտության տարած քաղաքական ուժը վստահ հաղթանակ արձանագրեց։  Վերանալով անձերից ու կուսակցություններից՝ ուշադիր ընթերցողը կհարցնի․ իսկ որտե՞ղ է տրամաբանությունը։ Տրամաբանություն իհարկե կա, բայց դա առանձին խոսակցության թեմա է։  Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է ժամանակի մեքենայով ճանապարհորդենք […]

Վահրամ Թոքմաջյան

Կեղտոտ ընտրություններ

Արտահերթ ընտրությունների քաղաքական տրանսֆերային պատուհանը փակվեց։ Հայրենիքի փրկության սրբազնագույն գործին են լծվել 4 կուսակցությունների դաշինք և 23 կուսակցություն։ Հիրավի անձնուրաց առաքելություն է։ Եթե անգամ մեր վարդագույն երազներում պատկերացնենք, որ Հայաստանում ապրում է 3.000.000 մարդ, ապա յուրաքանչյուր հազար մարդուն բաժին է ընկնում մեկ թեկնածու։ Պարապությունը և բանականությունը երբեք այսքան հակոտնյա չեն եղել։  Աննախադեպը կազմակերպում է աննախադեպ […]

Վահրամ Թոքմաջյան

Դպրոցները՝ քաղաքական «օբշչակ»

ՀՀ հանրակրթության մեջ արշալույսները խաղաղ չեն։ Գրեթե չկա ամիս, որ չլսեք հերթական սկանդալի մասին՝ պայթած որևէ դպրոցում։ Այդ սկանդալները բազմաբնույթ են, սակայն կրքերի թեժությամբ առաջատարը տնօրենի հաստիքի շուրջ ծավալվողներն են։ Ում պատկանում է տնօրենի հաստիքը, նա տիրապետում է ռեսուրսներին, նաև՝ քաղաքական։ Իսկ բնական ռեսուրսների ճոխությամբ չփայլող Հայաստանում դա օդ ու ջրի նման անհրաժեշտ է։ Տնօրենի […]

Վահրամ Թոքմաջյան

Բայդենը, Լավրովն ու Լիլիթ Հովհաննիսյանը

Մայիսի 3-ին առաջադեմ մարդկությունը նշում էր Ազատ մամուլի համաշխարհային օրը։ Ընդհանրապես մեզանում ինչ-որ օրեր նշում են միայն ճառեր ասելու, զանգ կանխելու կամ մեդալ տալու համար։ Հետահայացք անցյալին, օրվա կարևորությունը և վերլուծությունը սպառվում են այնտեղ, որտեղ, ասենք, ԱԺ ամբիոնն է։ Իսկ այդ ամբիոնից շռնդում է հերթական ճամարտակումը, և թեման փակված է ևս մեկ տարով։ Սակայն, հաշվի […]

Վահրամ Թոքմաջյան

Ժողովուրդները սխալական չեն

Ժողովուրդները հավաքական առումով չեն կարող սխալ լինել։ Կարող են սխալվել առանձին անհատներ, խմբեր, կուսակցություններ, բայց ոչ ամբողջական ժողովուրդներ։ Հատկապես քաղաքական գործընթացներում չեն կարող լինել սխալական մի պարզ պատճառով․ որևէ քաղաքական գործընթացի չեն մասնակցում ամբողջապես։ Որևէ քաղաքական գործընթացի չի մասնակցում ողջ ժողովուրդը, այլ հարց, որ գործընթացի հետևանքները կարող է զգալ ողջ ժողովուրդը, ինչպես եղավ մեզանում։ Ժողովուրդները […]

Վահրամ Թոքմաջյան

Հայաստանը մահվան մահճում

Երբ մարդիկ հասունանում են, դառնում ինքնուրույն, աշխատում են տուն ունենալ։ Մեկին դա հաջողվում է, մյուսը մինչև կյանքի վերջը վարձով է ապրում կամ ծնողների տանը, երրորդին այդ տունը նվիրում են և այլն։  Սեփական խելքի երեսից տուն ունեցողը կարող է կորցնել այդ տունը՝ տրվել հարբեցողության, թմրամոլության, այլ թուլությունների կամ պարզապես փորձանքի մեջ ընկնել։ Իսկ էժան տուն առնողներ […]

Վահրամ Թոքմաջյան

Սերժի «կոստյումն» ու Նիկոլի «դիետան»

Նախընտրական քարոզարշավը, ըստ էության և բովանդակության, սկսված է։ Պարտության ճշմարտացիության համոզվածությունը մտքում, աննախադեպության սինդրոմը թևերին ու մի հովիկաղազարյան կրծքի տակ՝ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում էր։ Եկեք ընդունենք, որ մեր բոլորի մեջ էլ միշտ կա մի փոքրիկ հովիկաղազարյան, բայց մարդկային մտավոր զարգացման հանգրվանի առհավատչյա է այդ փոքրիկ սինդրոմը ճնշելը։ Չէինք ծանրանա այդ սինդրոմի վրա, եթե նախընտրական […]

Վահրամ Թոքմաջյան

«Փչացա՞ծ, թե՞ բոշա»․ արտահերթին սպասելիս

Հայաստանյան քաղաքական ճգնաժամը շարունակում է իջնել կորի ցածրագույն կետ։ Իսկ նման իջեցումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։  Փողոցը մարդաշատ չէ, իշխանությունը չի հաղթահարել թեկուզ ներսի բարդույթները, երրորդ բևեռ չի ձևավորվում, սրան էլ գումարենք նախագահի ինստիտուտի անհասկանալի պահվածքը։ Այս իրավիճակում թևածում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության միտքը։ Իհարկե շահառու կողմերից յուրաքանչյուրն ունի իր մոտեցումները՝ իշխանությունը պատրաստ է արտահերթի՝ […]

Վահրամ Թոքմաջյան

Քաղաքական «թմրամոլները»

Հռետորաբանության մակարդակում շատ հաճախ կարող ենք լսել արտահայտություններ, երբ որոշ գործիչներ խիզախ արտաբերում են՝ «պետությունը հո որբի գլուխ չէ»։ Այդ արտահայտությունն անելուց հետո նրանք խիզախ տեսքով բարձրախոսը փոխանցում են մեկ այլ, ավելի հայրենանվեր կռինչով աչքի ընկնողի, որի պատկերացումները հայրենիքի սիրո մասին չեն անցնում մի երկու կենսական «օբյեկտ» ունենալու ընկալումից։  Այժմ, հրապարակային արձագանքելով այդ գործիչներին, վստահ […]

Վահրամ Թոքմաջյան

Արհավիրքները և դավադիր մառազմը

Այսօր Երևանը ցնցվեց անակնկալ երկրաշարժից։ Թվում էր, թե պատմական ոչ վաղ անցյալում ավերիչ ու ողբերգական հետևանքներով երկրաշարժ տեսած հասարակությունը պետք է առնվազն պատրաստ լինի բնության պատուհասին կամ գոնե ունենա տարրական գիտելիքներ։ Բայց ինչ պարզվեց։  Տեքստի մեջ բանալի բառն անակնկալն է։ Բնական աղետները սովորաբար հենց այդպես են գալիս՝ անակնկալ։ Որևէ մեկին չեն հարցնում։ Իհարկե, գիտության վերջին […]

Վահրամ Թոքմաջյան

Ում պետք է նշանակել դեսպան․ արդյոք կադրային դիվանագետը ավելի լա՞վ կպաշտպանի ՀՀ շահը

ԱԳՆ-ից կազմակերպված արտահոսքի պատճառով հանրությունը սկսեց քննարկել դեսպանների նշանակումը գործընթացի այն փուլում, երբ դա չի արվում աշխարհի որևէ երկրում։ Հայաստանը, փաստորեն, միակ երկիրն է, որտեղ կարելի է առանց որևէ հետևանքի նման գաղտնի տեղեկություն հրապարակել և մնալ անպատիժ։ Այդ տեղեկությունները տարածողը շատ լավ գիտի, որ վնասում է դեսպանի թեկնածուների բարի համբավը, հարված է հասցնում տվյալ դեսպանընկալ […]

Վահրամ Թոքմաջյան

Կրկին փորձիր կամ նոր 96-ի սպասումով

Վազգեն Մանուկյանն ակնհայտ նոստալգիա ունի 90-ականների ու շենքեր գրավելու նկատմամբ։ Այս գործչին կարծես միշտ հետապնդել է առաջինը լինելու մոլուցքը։ Սակայն ինչ-որ հանգամանքներ նրան մշտապես խանգարել են։ Առաջին դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնն էր, հետո արդեն նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, իսկ դրանից հետո Մանուկյանը կորցրեց յուր պահանջարկը և լծվեց «մշտական թեկնածուի» ազնիվ պարտականությանը։ Իհարկե՝ նախագահի, բայց ամեն […]

Վահրամ Թոքմաջյան

Լինել աննախադեպ ու չխոսել

Եկեք ընդունենք, որ ներհայաստանյան քաղաքական կյանքն ավելի հանգիստ է, երբ Փաշինյանը չի խոսում։ Կամ, գոնե՝ չի խոսում սուր թեմաների շուրջ, որոնց պակասն անցնող ժամանակահատվածում կարծես չի զգացվում։ Երբ նա չի խոսում, ընդդիմությունն էլ, ըստ էության, ասելիք չի ունենում։ Մյուս կողմից՝ դա օգտակար է դառնում հանրային առողջության համար։ Սակայն զուր են մեր ջանքերն ու մտորումները, քանի […]

Վահրամ Թոքմաջյան

Արտահերթ ընտրությունները վտանգված են

Հայաստանում կան մի քանի տեսակի ճգնաժամեր, որոնցից թերևս ամենացցունը քաղաքականն է։ Սա որևէ ողջախոհ մարդ չի կարող հերքել։ Քաղաքական ճգնաժամերն ունեն լուծումների տարբեր միջոցներ՝ իշխող թիմի ներքին տեղաշարժեր, իշխանություն–ընդդիմություն երկխոսություն, զինված հեղաշրջումներ, հեղաշրջումներ, հեղափոխություններ, քաղաքացիական պատերազմներ, արտահերթ ընտրություններ և այլն։  Մի առիթով Վանոն նկատել է. «Մեկ անգամ հեղափոխությանը մասնակցողը նորմալ մարդ է, երկրորդ անգամ մասնակցողը՝ […]

Վահրամ Թոքմաջյան

Կհավատա՞ Մոսկվան արցունքներին

Շուրջ քսան օր հայկական մեդիատիրույթը քննարկում էր Փաշինյանի հավանական այցը Մոսկվա։ Դեռ նախորդ տարվա վերջին եղան հրապարակումներ կոնկրետ ամսաթվի ու հնարավոր օրակարգի վերաբերյալ։ Այցի շուրջ հետաքրքրությունը, տարբեր տեսություններ առաջ քաշելը պայմանավորված են այն հանգամանքով, որ լինելու է հանդիպում նաև Ալիևի հետ։ Բուռն քննարկումների կիզակետում վարչապետի հանրային կապերի պատասխանատուները նոր արթնացան, ու արդեն պաշտոնապես տեղեկացանք, որ […]