Սերյոժա Ավետիսյանը փորձել է դիմադրություն ցույց տալ, Արմենը եւս արթուն է եղել. մանրամասներ Գյումրիի դեպքից

Սերյոժա Ավետիսյանը փորձել է դիմադրություն ցույց տալ, Արմենը եւս արթուն է եղել. մանրամասներ Գյումրիի դեպքից
Սերյոժա Ավետիսյանը փորձել է դիմադրություն ցույց տալ, Արմենը եւս արթուն է եղել. մանրամասներ Գյումրիի դեպքից

Հայկական ժամանակ-Գյումրիում հունվարի 12-ին սպանված ընտանիքի հայրը՝ Սերյոժա Ավետիսյանը պայքարել է հանցագործի դեմ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է սպանված ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:

Սահակյանը նշել է, որ թեեւ Սերյոժա Ավետիսյանը գտնվել է անկողնում, բայց փորձագետների եզրակացությունը ցույց է տալիս, որ նա դիմադրել է:

«Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունից պարզվեց, որ Սերյոժա Ավետիսյանի վրա, բացի հրազենային վնասվածքից, կային նաև քերծվածքներ, բութ գործիքով վնասվածքներ նրա ձախ աչքի վերին կոպի շրջանում, ուսահոդի, ձախ ենթակողի և որովայնի աջ կողմնային պատի շրջաններում: Այսինքն՝ ակնհայտ երևում էր դատաբժշկական եզրակացությամբ, որ պապիկը փորձել է պայքարել:

Իսկ երբ ստացանք գենետիկական փորձաքննությունը, արդեն մեզ համար, ըստ էության, հիմնավորվեց, որ դա այդպես է, որովհետև ինքնաձիգի փողի վրա հայտնաբերվեց Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ն, ինչը նշանակում է, որ նա փողից հասցրել է բռնել: Բացի դա՝ խզակոթի վրա ևս հայտնաբերվեց Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ն, ինչն ամենայն հավանականությամբ մեզ թույլ է տալիս ենթադրել, որ կրակող անձը փորձել է խզակոթով հարվածել է նրան»,- մանրամասնել է Լուսինե Սահակյանը:

Ինչ վերաբերում է Սերյոժա Ավետիսյանի կնոջը՝ Հասմիկ Ավետիսյանին, ապա փորձաքննությամբ պարզվել է, որ Հասմիկ Ավետիսյանը արթնացած և նույնիսկ տեղաշարժված է եղել անկողնում, որովհետև նրա ոտքերը դեպի ներքև են եղել: Ավելին՝ սկզբնաղբյուրում