Վիզային կենտրոնների բացումից հետո վիզաների ստացման գործընթացը չի բարելավվում. ԳՏՀՎԿ

Վիզային կենտրոնների բացումից հետո վիզաների ստացման գործընթացը չի բարելավվում. ԳՏՀՎԿ
Վիզային կենտրոնների բացումից հետո վիզաների ստացման գործընթացը չի բարելավվում. ԳՏՀՎԿ

Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունվարին ՀՀ և ԵՄ միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն ընձեռնվեց դյուրացված կարգով ստանալ Շենգեն վիզա: Ավելին, 13 խումբ քաղաքացիներ իրավունք ստացան ստանալ անվճար վիզա: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) վերջին երեք տարիներին իրականացնում է Հայաստանի քաղաքացիների կողմից Շենգեն վիզաների ստացման իրավիճակի մշտական մոնիտորինգ (մոնիտորինգի արդյունքների հաշվետվությունները տե՛ս www.acgrc.am կայքում):

Իհարկե, վիզա ստանալու ճանապարհին մի շարք խնդիրների են բախվում ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Հայաստանում գործող եվրոպական երկրների հյուպատոսությունները, որոնք էլ տրամադրում են այդ վիզաները:  Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ  Հայաստանում գործող եվրոպական երկրների հյուպատոսությունները մեծ աշխատանք են կատարում վիզաների տրամադրման ընթացքում ծագած տեխնիկական և այլ տեսակի խնդիրների լուծման նպատակով:

Սակայն, ցավոք, պետք է նշենք, որ վիզային կենտրոնների բացումից հետո, որոնք կոչված էին հեշտացնել վիզաների ստացման գործընթացը, իրավիճակը չի բարելավվում: Հետաքրքիր է նաև, որ մեր կազմակերպության հարցումներին պատասխանել են առանց բացառության բոլոր եվրոպական երկրների հյուպատոսությունները՝ բացի վիզային կենտրոնից: Այդ կապակցությամբ ցանկանում ենք հայտարարել, որ ԳՏՀՎԿ-ն միանում է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի սույն թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ նիստին արված հայտարարությանը, որտեղ խիստ քննադատության ենթարկվեց վիզային կենտրոններից մեկի աշխատանքը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն