Յոհանես Հան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել

Յոհանես Հան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել
Յոհանես Հան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել

Յոհանես Հան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել:

Այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների (Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի) հարցերին, ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։ 

Միաժամանակ պարոն Հանը չի բացառել, որ դա կարող է լինել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, այլ ավելի ուշ։

Յոհանես Հանը չմատնանշեց, թե ինչ խնդիրների արդյունքում կարող է հետաձգվել համաձայնագրի ստորագրումը, ապա կրկին ընդգծեց, որ այն միարժեքորեն կստորագրվի:

Հանձնակատար Հանը նաև նշեց, որ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների համար Հայաստանին տրվող բյուջետային աջակցության պայմանները լինելու են խիստ և թերացումներն աչքաթող չեն արվելու։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»