Հովիկ Աբրահամյանի եղբայրը երկու ամսով կալանավորվեց

Հովիկ Աբրահամյանի եղբայրը երկու ամսով կալանավորվեց
Հովիկ Աբրահամյանի եղբայրը երկու ամսով կալանավորվեց

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Դատարանը օգոստոսի 11-ին բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օգոստոսի 8-ին հայտնել էր, որ Մարտի 1-ի գործի շրջանակում կատարված հետախուզական միջոցառումների շրջանակում Աբրահամյանների ընտանիքին պատկանող գործարանում հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, ձերբակալվել են Հենրիկ Աբրահամյանը և Ամբիկ Գևորգյանը, որի անունով գրանցված է գործարանը:

Ավելի ուշ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել էր՝ կա վարկած, որ այդ զենքը կիրառվել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի ժամանակ:

Օգոստոսի 10-ին Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու համար: