Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա մինչեւ հոկտեմբերի 16-ը. France24

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա մինչեւ հոկտեմբերի 16-ը. France24
Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա մինչեւ հոկտեմբերի 16-ը. France24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա մինչեւ հոկտեմբերի 16-ը։ Այդ մասին Փաշինյանն ասել է ֆրանսիական France24-ին տված հարցազրույցում։

«Բացառիկ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տեղեկացրեց, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 10-ին, կամ մեկ-երկու օր ավելի վաղ կամ ուշ։ Եւ նա հրաժարական կներկայացնի մինչեւ հոկտեմբերի 16-ը։»,-Twitter-ում գրառում է կատարել լրատվամիջոցի խմբագիրը՝ հավելելով, որ Փաշինյանի հետ ամբողջական հարցազրույցը կհրապարակվի վաղը։