Այո’. Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Այո'. Ֆրանսիայի Սենատն  ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Այո’. Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Րոպեներ առաջ 127  կողմ, 86 դեմ ձայների հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հայող ցեղասպանությունը ժխտողները Ֆրանսիայում կդատապարտվեն, եթե իհարկե օրենքի տակ իր ստորագրությունը դնի նաեւ երկրի նախագահը:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին` դեկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

Օրենքը նախատեսում է 1 տարվա ազատազրկում, կամ 45.000 եվրո տուգանք, բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց Ցեղասպանության փաստը:

Հայերի կողմից ոգեւորությամբ ընդունված օրինագիծը, ինչպես եւ ենթադրվում էր ագերսիվ վերաբերմունքի էր արժանացել Թուրքիայի կողմից:

Թուրքիան օրինագծի ընդունման վերաբերյալ բազմիցս սպառնալիքներ և քննադատություն էր հնչեցրել Ֆրանսիայի հասցեին: Մասնավորապես Թուրքիան սպառնացել էր տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի նկատմամբ:

© Medialab.am