«Հարսնաքարի» վայրագությունը նոր շրջադարձերի շեմին. Բողոքի ակցիաներին միանում է ԱԺ 4 խմբակցությունների պահանջը՝ Հովիկ Աբրահամյանին

«Հարսնաքարի» վայրագությունը նոր շրջադարձերի շեմին. Բողոքի ակցիաներին միանում է ԱԺ 4 խմբակցությունների պահանջը՝ Հովիկ Աբրահամյանին
«Հարսնաքարի» վայրագությունը նոր շրջադարձերի շեմին. Բողոքի ակցիաներին միանում է ԱԺ 4 խմբակցությունների պահանջը՝ Հովիկ Աբրահամյանին

«Հարսանաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վայրագությունը, որին զոհ գնաց 33-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, նորանոր շրջադարձեր է ստանում:
Չնայած երեկ ՀՖՖ նախագահ, իշխանական ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ում պատկանում է «Հարսնաքարը», հասարակական մեծ աղմուկից եւ ցասումից դրդված նախագահ Սերժ Սարսգյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, այնումամենայնիվ բողոքի ակցիաները չեն դադարել ու արդարության համար պայքարողները չեն նահանջում ներկայացված պահանջներից:
Հայրապետյանին ոչ հատուկ հուզականությամբ հայտարարությունը, որի տակ ստորագրել էր «Հարսնաքարի» սեփականատերը զարմացրեց շատերին, ուր նա խոսում էր «ինքն իրեն չներելու», եւ որ «բարոյական պարտավորության» մասին, այնուամենայնիվ այսօր բազմաթիվ հասարակական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ եւ քաղաքացիները հավաքվել էին ԱԺ-դիմաց՝ ներկայացնելու իրենց պահանջները, որոնցից գլխավորը՝ Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելն է:

Հիշեցենք, որ Վահե Ավետյանի մահը, ով ռեստորանային համալիրում գազանաբար ծեծի ենթարկվելուց հետո, կյանքի ու մահվան հետ 12 օր անգիտակից վիճակում պայաքարելուց հետո մահացավ հունիսի 29-ին, ալեկոծել է հազարավոր մարդկանց, որոնք դուրս են եկել փողոց հանուն արդարության՝ մեղավորներին պատժելու պահանջով:

«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց»,-պատգամավորական մանդատից հրաժարվելու իր հայտարարության մեջ գրում է Հայրապետյանը:

Սակայն, Ռուբեն Հայրապետյանի «զգայական» նամակը հետ չի պահել մարդկանց, ովքեր պայքարում են ամենաթողության եւ քաղաքակիրթ երկիր ունենալու համար:

Հասարակական ցասումից անմասն չեն մնացել նաեւ քաղաքական ուժերը: ԱԺ 4 խմբակցություններ՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այսօր առավոտյան դիմում են ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ուր խոսք է գնում գործի քննության մասին:

«Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի արդյունք այս դեպքը հասարակության մեջ բնականորեն առաջացրել է գերլարված իրավիճակ,-նշված է խմբակցությունների ղեկավարների ստորագրությամբ ներկայացված նամակում:

Հնարավոր անկանխատեսելի զարգացումները, հարցի հրատապությունը նկատի ունենալով, նաև օգտվելով Ազգային ժողովի պատգամավորների օրենքով նախատեսված լիազորություններից` առաջարկում ենք սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու և հարցադրումներին պատասխանելու նպատակով»:

© Medialab.am