«Պարզ երևում է, թե ովքեր են օգտվում Քոչարյանի ֆինանսներից, այդ մարդիկ բացեիբաց պաշտպանում են նրան, և ժողովուրդը դա տեսնում է». Վահան Բադասյան

«Պարզ երևում է, թե ովքեր են օգտվում Քոչարյանի ֆինանսներից, այդ մարդիկ բացեիբաց պաշտպանում են նրան, և ժողովուրդը դա տեսնում է». Վահան Բադասյան
«Պարզ երևում է, թե ովքեր են օգտվում Քոչարյանի ֆինանսներից, այդ մարդիկ բացեիբաց պաշտպանում են նրան, և ժողովուրդը դա տեսնում է». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

– Պարո՛ն Բադասյան, Արցախի գործող ու նախկին նախագահները դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հարցով և մերժվել։ Դրանից հետո Վիտալի Բալասանյանն է հայտարարել, որ ճիշտ չէր մերժել Արցախի իշխանություններին։ Սա արդյոք չի՞ խորացնում հակասությունները Հայաստն-Արցախ հարաբերություններում։

– Չեմ կարծում, թե խորացնում է հակասությունները, պարզապես Արցախի իշխանությունները հանդիսանում են Հայաստանի նախորդ ռեժիմի շարունակությունը։ Ընդհանրապես, ռեժիմը սովոր չի, որ իրենք պատասխան տան իրենց ասածների ու արածների համար։

Նրանք միշտ կարծում էին, թե իրենք 100 տարի ապրելու են, թե իշխելու են, թե 100 տարի լինելու են «բեսպրեդել» ու միահեծան կերպով, բռնապետությամբ իշխելու են։ Հանկարծ կորցրել են բոլոր լծակները, իրենց անօրեն հարստացած գումարներով, ու հիմա բոլոր այս մարդիկ վայ գործիչներ են և մի օր պետք է հերթով պատասխան տան։ Իրենց համար, իհարկե, անսովոր են թե՛ իրենց պատասխան տալը, թե՛ իրենց խնդրանքը չբավարարելը։ Ես թեթև եմ նայում, երբ նախկինները գրում են, խոսում են դրա մասին։ Սա իրենց թույլ, անզոր ու վերջին ճիգերն են նոր Հայաստանի նկատմամբ։

Նրանք այն մարդիկ են, որ 30 տարի իշխելով, Հայաստանը Արցախի հետ գցել են այնպիսի մի շեղված օղակի մեջ, որ հանելն անհնարին է։ Նրանք թալանել են երկիրը, ունեցվածքը, ընդերքը, գետերն ու այլ հարստություններ։ Ի՞նչ կարող ենք սպասել այդպիսի մարդկանցից։ Մենք պետք է կարողանանք միավորվել և ժամկետից շուտ հեռացնել Արցախի այս իշխանություններին, բայց եթե նույնիսկ դա չկարողանանք, մեկ տարի հետո նրանք չեն լինելու։ Նրանց բոլորի մասին կխոսենք անցյալով։ Ի՞նչ լարվածության մասին է խոսքը, ինչքան ուզում է, թող լարվեն, ո՞վ պետք է դրանից լարվի։ ՀՀ իշխանությունները չեն լարվելու, իսկ իրենք առանց այդ էլ լարված են։

– Այսինքն՝ հեղափոխություն պետք է տեղի ունենար նաև Արցախո՞ւմ, որ ներդաշնակ լինեին Հայաստանի և Արցախի հարաբերությունները։

– Այո՛, պետք է տեղի ունենար հեղափոխություն նաև Արցախում, որը տեղի չունեցավ։ Այդուհանդերձ, հեղափոխության շունչը հասել է Արցախ։ Այն, որ Արցախի իշխանությունները ՀՀ իշխանավորների շարունակությունն էին և նրանց «դաբրոն» ստանալով կեղեքում էին տեղի ժողովրդին, որևէ մի ընդդիմադիր եթե հարց էր բարձրացնում, հետապնդում էին, պատժում, հիմա չեն կարողանում անել նման բաներ։

Արցախում արդեն քանի-քանի գործիչներ, երիտասարդներ կան, որ ազատ խոսում են։ Սա նշանակում է, որ հեղափոխության շունչը հասել է Արցախ։ Իրենք չեն կարող դա կասեցնել, այդ անիվը ո՛չ կասեցնել է հնարավոր, ո՛չ հետ պտտել։ Իրենք պետք է հանգիստ նստեն տեղները, արագ կերպով զիջեն իշխանությունը և խնդրեն մեղմ վերաբերվել իրենց հետ, որովհետև իրենք շատ թելերով կապված են երկրի թալանի և այլ հանցագործությունների հետ։ Նրանք մարդկանց իրավունքն են գողացել ստեղծված արդարադատական համակարգով։

– Մեղադրանքներ են հնչում, որ Արցախի իշխանություններն այստեղ սեղմում են ՀՀ իշխանությունների ձեռքը, պտտվում են ու լրագրողների մոտ քննադատում նրանց: Մասնավորապես, խոսքը Վիտալի Բալասանյանի մասին է:

– Դե, այդ մարդը ժամանակից շուտ արդեն թեկնածու է գրանցվել, կուսակցություն է բացել, ոչ թե հիմնադրել է, այլ բացել է, գրասենյակներ է բացել, կողմնակիցներ է հավաքում, քարոզարշավ է տանում: Երևի ուզում է Ռոբերտ Քոչարյանի և նրա կողմնակիցների ուշադրությունը գրավել, որպեսզի նրանց գրասենյակների կողմից ֆինանսավորվի: Պարզ երևում է, որ Ռոբերտ Քոչարյանը իր անօրինական հարստացած գումարներից մեծ արագությամբ ծախսում է մեդիա դաշտում, և պարզ երևում է, թե այսօր որ թեկնածուներն են օգտվում Ռոբերտ Քոչարյանի ֆինանսներից: Այդ մարդիկ բացեիբաց պաշտպանում են Քոչարյանին, և ժողովուրդը դա տեսնում է:  

– Կարծում եք՝ Վիտալի Բալասանյանը ժողովրդից աջակցություն չի՞ ստանա:

– Նրա կողմնակիցները նրանք են, ովքեր մտածում են, որ Ռոբերտ Քոչարյանը հերոս է և անմեղ զոհ է: Եթե իհարկե կան այդպիսի մարդիկ, նրանք պաշտպանելու են այն թեկնածուներին, որոնց Քոչարյանը ֆինանսավորում է կամ սատարում:

– Սերժ Սարգսյանն այցելել էր Արցախ, որտեղ հարցազրույց տվեց, հայտարարեց, թե կարոտել է Վազգեն Սարգսյանին, փորձում է, կարծեք թե, աջակցություն գտնել Արցախում: Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը վերադառնալու շանս ունի՞:

– Չեմ կարծում, նա երազանքների ու իլյուզիաների մեջ է: Իհարկե Սերժ Սարգսյանը կկարոտի Վազգեն Սարգսյանին, որովհետև հիշում է, թե ինչպես է Վազգեն Սարգսյանն իրեն որպես ՀՀՇ-ի անդամ տարել ու Հայաստանի ՊՆ-ում պաշտոն տվել, հետո էլ նախարար կարգել:

Իհարկե կկարոտի Վազգեն Սարգսյանին, որովհետև իրեն ու Ռոբերտ Քոչարյանին բարձր պաշտոններ տվեց: Բա առաջ ինչո՞ւ չէր կարոտում, երբ, ժողովրդի լեզվով ասած, Վազգեն Սարգսյանի «գլուխն ուտում էին»: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը երևի տևական փսիխոզով է տառապում, որովհետև նախ նա ստեց, թե որ ջոկատներն են ազատագրել Շուշին: Հիմնական ուղղությունը և հիմնական գործոնը Աշոտ Ղուլյանինն էր՝ Ասկոլկայինը, նրա գործոնով է պայմանավորված Շուշիի ազատագրումը: Ամենամեծ գործը նա է արել, բայց Սերժ Սարգսյանը Աշոտի անունը չտվեց:

Փոխարենը տվեց մարդկանց անուններ, որ կասկած է հարուցում, որ նրանք եղել են: Մինչ այդ ճիշտ ասաց, որ օպերացիան մշակել է Արկադի Տեր-Թադևոսյանը: Իսկ ինքն այդ ժամանակ ո՞վ էր, որտե՞ղ էր և ինչո՞ւ էր ինքը հաշվետու Ռոբերտ Քոչարյանին: Ես այդ ժամանակ ջոկատի հրամանատար էի և ժամանակակիցն ու ականատեսն եմ այդ դեպքերի: Ո՞վ էր Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ, ոչ մեկն էր, ոչ մի պաշտոն չուներ: Նրանք այդ ժամանակ արդեն սկսել էին իշխանության զավթմանն ուղղված սեպարատիզմը:

Մանե Հարությունյան

MediaLab.am

Սերժ Սարգսյանն իսկապես, միամտաբար ճիշտ արտահայտվեց, որ հաշվետու էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ ինչո՞ւ էր նա հաշվետու Քոչարյանին: Ինչու, օրինակ՝ հաշվետու չէր Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանին, Արթուր Մկրտչյանը նոր էր զոհվել: Գեորգի Պետրոսյանը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն էր, իսկ ո՞վ էր Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ: Ահա այստեղ ծագում է հանցագործությունների շարանը: Հիմա ես հայտարարում եմ, որ սա հանցագործություն է, և պահանջում եմ դատախազության մարմիններից զբաղվել այդ հարցով: Ռոբերտ Քոչարյանը գողակա՞ն էր, թե՞ սեպարատիստ, որ Սերժ Սարգսյանն էլ հաշվետու էր նրան, որովհետև այդ ժամանակ Քոչարյանը պաշտոն չուներ: Ես դեռ ժամանակին ասում էի, որ 1991 թվականից նրա ձեռքերն արյունոտ են, հիմա Սերժ Սարգսյանն ասում է, որ հաշվետու է Քոչարյանին: Հիմա թող քննչական մարմինները հարցաքննեն Սերժ Սարգսյանին, թե ինչո՛ւ է հաշվետու եղել Քոչարյանին, և հանցագործությունների տուտը կբացվի:

Մանե Հարությունյան

MediaLab.am