Ազատության հրապարակ. Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքին միացավ նաեւ ՀՅԴ-ն

Ազատության հրապարակ. Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքին միացավ նաեւ ՀՅԴ-ն
Ազատության հրապարակ. Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքին միացավ նաեւ ՀՅԴ-ն

Ազատության հրապարակում շարունակվում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքն` ընդդեմ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով ձայների թվով Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդն էր`գործող նախագահ Սերժ Սարգսյանից հետո: Երեկ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն հայտարարել է, որ այսօր կտեղեկացնի, թե ինչ են խոսել երեկ:

Մի քանի օր է ինչ Ազատության հրապարակում կրկին հնչում են «հաղթանակ» եւ «պայքար» վանկարկումները: Բազմաթիվ մարդիկ մայրաքաղաքից եւ նույնիսկ ամենահեռավոր մարզերից հույսով, որ ինչ որ բան կփոխվի հավաքվում են հրապարակում` հույս ունենալով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես եւ խոստացել է , կվերադարձնի «ժողովրդի իշխանությունը»:

Հայաստանի նախագահական ընտրությունների զանգվածային խախտումների դեմ հանրահավաքին արդեն իսկ նախորդ օրերին միացել են ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Այսօր արդեն հարթակի վրա են նապագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ինչպես նաեւ ՀՅԴ

Սպասվում է, որ հանրահավաքին ելույթ կունենա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին միացած ՀՅԴ ներկայացուցիչը:

«Մի ուրախ լուր ունեմ հայտնելու՝ այսօր մեր այս պայքարին միացել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»,-հանրահավաքի ներկաներին դիմեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի ներկայությունը ներկաները բացականչություններով ընդունեցին:

© Medialab.am