Արամ Ա Կաթողիկոս . «Գործնականապես զորավիգ կանգնեք սիրիահայությանը»

Արամ Ա Կաթողիկոս . «Գործնականապես զորավիգ կանգնեք սիրիահայությանը»
Արամ Ա Կաթողիկոս . «Գործնականապես զորավիգ կանգնեք սիրիահայությանը»

Դժվարին կացության մեջ հայտնված սիրիահայերին զորավիգ լինելու պատրաստակամության մասին է բարձրաձայնել Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը: Հիշեցնենք, որ Սիրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի հետեւանքով, հայ համայնքը հայտնվել է դժվարին կացության մեջ: Չնայած առաջ եկող բազմաթիվ խնդիրներին, բազմաթիվ սիրիահայեր փորձում են ապաստան գտնել Հայաստանում: Որոշ ընտանիքները նախընտրում են այլ ուղղությունները, սակայն շատերը շարունակում են ապրել վտանգի, մահվան ու կյանքի սպառնալիքի ներքո:

« Հարկ է գործնականապես զորավիգ կանգնել սիրիահայությանը, որ նա կարողանա հաղթահարել ներկա դժվարությունները»,- հայտարարել է Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը։ Այս մասին տեղեկացնում է a1plus.am լրատվական կայքը:

Ըստ աղբյուրի, Սիրիայում տիրող անկարգությունների պատճառով տուժած սիրիահայերին օգնելու նպատակով՝ կաթողիկոսը ֆինանսական օգնություն է հատկացրել Ազգային Առաջնորդարանին։ Արամ Ա. Կաթողիկոսը հանձնարարել է նաև Կիլիկայի Կաթողիկոսական թեմին նյութական աջկացություն տրամադրել Սիրիայի ազգային վարժարաններին:

«Միջին Արևելքի գաղութների կենսունակ ու կազմակերպ պահպանումը մեր ազգի ընդհանարական և գերագույն շահերի համար շատ կարևոր է։ Լիբանանահայությունը մնաց կանգուն Լիբանանի պատերազմական ահավոր օրերին իր հավաքական կամքի, հավատքի ու միասնականության շնորհիվ ։ Նույնը պետք է անի Սիրիայի հայությունը ։ Զգայական արտահայտություններ ունենալու կամ թելադրելու ժամանակ չէ»,- ասել է Վեհափառ Հայրապետը։

Հիշեցնենք, որ առա այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն որեւէ հայտարարությամբ, աջակցող ուղերձով հանդերս չի եկել: Այս պահի դրությամբ, ինչպես տեղեկացնում են Մայր աթոռից Գարեգին Բ Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Իտալիա:

Ըստ Մայր աթոռի տեղեկատվության, այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր Աթոռի տարբեր ծրագրերի ընթացքը:

«Օգոստոսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կմեկնի Ռումինիայի հայոց թեմ, որտեղ կհանդիսապետի Սուչավայի Հաճկատար Ս. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը և հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները»,-գրում է lragir.am-ը հղում անելով Մայր աթոռի տեղեկատվությանը:

© Medialab.am