Հայաստանի շախմատիստները կրկին անգամ նվաճեցին օլիմպիական չեմպիոնի տիտղոսը` հաղթող ճանաչվելով Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում:
Վճռականը հանդիպումը վերջին տուրում կայացավ Հունգարիայի հավաքականի հետ, ուր հայ շախմատիստները կարողացան 2.5:1.5 հաշվով հաղթանակ տանել` Ստամբուլում բարձրացնելով հայկական եռագույնը:
Հիշեցնենք, որ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի արդեն ռեկորդային` երրորդ հաղթանակն էր: Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը հայ շախմատիստները վաստակել են 2006-ին եւ 2008-ին:
© Medialab.am