«Տեսնես Սուրիկ Խաչատրյանը գոնե հիմա հասկացա՞վ, որ իր 19-ամյա որդուն մարդասպան ա սարքել». Պետրոս Ղազարյան

«Տեսնես Սուրիկ Խաչատրյանը գոնե հիմա հասկացա՞վ, որ իր 19-ամյա որդուն մարդասպան ա սարքել». Պետրոս Ղազարյան
«Տեսնես Սուրիկ Խաչատրյանը գոնե հիմա հասկացա՞վ, որ իր 19-ամյա որդուն մարդասպան ա սարքել». Պետրոս Ղազարյան

Հեռուստալրագրող, «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը Գորիսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուքի սոցիալական ցանցի իր էջում:  Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Տեսնես Սուրիկ Խաչատրյանը գոնե հիմա հասկացա՞վ, որ իր 19-ամյա որդուն մարդասպան ա սարքել: Որ էտ երիտասարդի ապագան լավագույն դեպքում կրիմինալն ա, իսկ ուրիշ հոր ուրիշ դաստիարակության պարագայում գուցե շատ նորմալ պատանի լիներ, ուսում ստանար, սիրահարվեր, ընտանիք կազմեր: Երջանիկ լիներ:

Սուրիկ Խաչատրյանը և իր նման շատ իշխանավորներ կարծում են, թե իրենք հաղթել են: Բա է՞տ է հաղթանակի գինը: Բա ասում են հայրական բնազդը ամենաուժեղներից ա: Հիմա ի՞նչ` Վարդանիկի ազգուտակը, Ռուբեն Հայրապետյանի պովրները, Սուրիկի տղան ու զինված բանդան պետք է անպայման մարդ սպանեին, որ իշխանությունը դանդաղ շտապելով քայլեր անի: Սա՞ է նմաններից ազատվելու գինը:

Իսկ ընդդիմությունը: Ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ հիմա հանրահավաքներ չի անում Ազատության հրապարակում, նախագահականի դիմաց, ինչո՞ւ չի պահանջում մարզպետի, նրա բանդայի բոլոր արածների անաչառ քննություն: Ո՞ւր են աղոթողները, աղոթքը պրծա՞վ:

Հետո էլ կասեն ժողովուրդը փողը վերցնում, մեզ ձայն չի տալիս: Իսկ ինչո՞ւ տա, եթե հիմա դուք հրապարակներում չեք, չեք փորձում ցույց տալ, որ արժանապատվությունը և բարոյականությունը դեռ չեն մահացել: Էսքան անհետևողական ինչպե՞ս կարելի է լինել»:

© Medialab.am