«Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ». Հայտարարություն` Քեսաբի դեպքերի կապակցությամբ

«Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ». Հայտարարություն` Քեսաբի դեպքերի կապակցությամբ
«Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ». Հայտարարություն` Քեսաբի դեպքերի կապակցությամբ

Մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել Սիրիայի Քեսաբ քաղաքում  եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ: 

Տեղեկացնենք, որ ուրբաթ օրը` մարտի 21-ին, Սիրիայի ապստամբների Քեսաբ ներխուժելու հետեւանքով, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանին, հայկական համայնքը հարակից բնակավայրերով հանդերձ լիովին հայաթավել է: Ներկայումս բնակավայրը գտնվում է զինյալների կատարյալ վերահսկողության տակ: 

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրիայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց Ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը:

Մենք, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք, խստորեն դատապարտում ենք թուրքական զինուժի գործողությունները, որն, ըստ էության, նոր մարտահրավեր է՝ ուղղված Ցեղասպանության հետևանքով Մերձավոր արևելքում ձևավորված հայկական սփյուռքի դեմ:

Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խատման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնական տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»:

Սամվել Ֆարմանյան

Էդմոն Մարուքյան

Արման Սահակյան

Թևան Պողոսյան

Արթուր Գևորգյան

Նաիրա Կարապետյան

Լևոն Մարիտիրոսյան 

© Medialab.am