Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ավարտից հետո սպասվում էր, թե կհայտարարվի նոր վարչապետի անունը:
Սակայն, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նոր վարչապետի անունը պարզ կլինի մի երկուշաբթի երեկոյան:
Հիշեցնենք, որ վարչապետի աթոռը թափուր էր յոթ օր, այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց:
Որպես ամենահավանական վարչապետի թեկնածու վերջին օրերին շրջանառվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
© Medialab.am