Քաղաքական ծաղրանկարի դասընթացի հրավեր. Ներսեսյան & Վարդիկյան

Քաղաքական ծաղրանկարի դասընթացի հրավեր. Ներսեսյան & Վարդիկյան
Քաղաքական ծաղրանկարի դասընթացի հրավեր. Ներսեսյան & Վարդիկյան

«Ամբրելլա լրագրողների միջազգային ցանց» ՀԿ-ն և www.MediaLab.am լրատվական-վերլուծական կայքը հրավիրում են ծաղրանկարչության դասընթացի, որը կվարեն հայտնի ծաղրանկարիչներ Տիգրան Վարդիկյանը՝ Լեհաստանից և Վահե Ներսեսյանը՝ Ֆրանսիայից: Ընտրված մասնակիցները կմասնակցեն մեկ եռօրյա դասընթացի (2016 թ. դեկտեմբերի 22-24) և պարբերական բրիֆինգների ու օնլայն դասընթացների՝ ծրագրի հետագա 10 ամիսների ընթացքում: Լավագույները հնարավորություն կունենան ընդգրկվելու MediaLab.am-ի տարբեր նախագծերում: 

Ծրագրի նպատակը Հայաստանում քաղաքական ծաղրանկարչության մշակույթի խթանումն է: Ծրագրի ավարտին նախատեսվում է ցուցահանդես: Լավագույն ծաղրանկարները կհրապարակվեն www.MediaLab.am կայքի CartoonLab հարթակում:

Մեդիալաբի երիտասարդ ծաղրանկարիչների աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դասընթացին դիմելու համար պարտադիր է վերլուծական-քննադատական մտածողություն եւ նկարելու հմտություններ ունենալը:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2016 թվականի դեկտեմբերի 12-ը:

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքային ինքնակենսագրական (CV/resume):

Դասընթացն անվճար է, մարզերից մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

Ծրագիրը ֆինանսավորվում է Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի կողմից /European Endowment for Democracy/։

Հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով:

Խնդրում ենք Ձեր աշխատանքաjին ինքնակենսագրականը և հավելյալ նյութերն ուղարկել [email protected] հասցեով` նամակի վերնագրում նշելով՝ «Անուն Ազգանուն – Ծրագրի մասնակցության հայտ»։

Դասընթացավարների մասին.

Տիգրան Վարդիկյանը Լեհաստանում բնակվող հայտնի ծաղրանկարիչ է, ինչպես նաեւ գրքերի եւ պաստառների նկարազարդող:  Նա աշխատել է Ամերիկյան անիմացիոն «Հաննա-Բարբերա փրըդաքշընս» (Hanna-Barbera) ստուդիայի լեհական մասնաճյուղում և TopWare Interactive ընկերությունում (համակարգչային խաղերի մշակող և արտադրող), որտեղ մշակել է խաղային կերպարներ և դեկորացիաներ: Վարդիկյանը երկար տարիներ աշխատել է Dziennik Zachodni հրատարակչությունում՝ որպես նկարազարդող-խմբագիր:  Տիգրան Վարդիկյանն ավելի քան  50 ցուցահանդես է ունեցել Լեհաստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում: Վերջին տարիներին նրա հրապարակածՀայաստանի մասին ծաղրանկարները բուռն արձագանքի են արժանացել: Տիգրան Վարդիկյանի որոշ ծաղրանկարներին կարող եք ծանոթանալ այս հղումով ։

Վահե Ներսեսյանը Ֆրանսիայում բնակվող հայտնի ծաղրանկարիչ է: Վերջին տարիներին Ներսեսյանի ուշադրության կենտրոնում Հայաստանն է` իր բոլոր խնդիրներով եւ զարգացումներով ՝  կոռուպցիայից մինչեւ սոցիալական անարդարություն, օլիգարխիա, հովանավորչություն, ցոփ ու շվայտ կյանքով ապրող հոգեւորականներ եւ ավելին: Ծաղրանկարիչ լինելուց զատ, նա նաեւ գրքերի նկարազարդումների, ինչպես նաեւ անիմացիոն հոլովակների հեղինակ է:Վահե Ներսեսյանի ծաղրանկարները ընդգրկվել են միջազգային տարբեր հեղինակավոր մրցույթների եւ ցուցահանդեսների լավագույնների շարքում: «I am Charlie» 2015 միջազգային ծաղրանկարի մրցույթում, որը կազմակերպվել էր Universal Tolerance Organization (UTO) եւ նորվեգական Fritt Ord հիմնադրամի կողմից, Ներսեսյանի աշխատանքները ներկայացված 600 ծաղրանկարներից լավագույն 40-ի շարքում էին: «The Devil gas station 2014» մրցույթում, որտեղ թիրախը Ռուսաստանի եւ նախագահ Պուտինի վարած քաղաքականությունն էր, Ներսեսյանի աշխատանքները լավագույն տասնյակում էին՝ աշխարհի տարբեր երկրներից ներկայացված առնվազն 300 աշխատանքների մեջ: Վերջին տարիներին Ներսեսյանի աշխատանքները հրապարակվում են www.MediaLab.am-ում, որի համահիմնադիրն է նա: Վահե Ներսեսյանի ծաղրանկարներին կարող եք ծանոթանալ այս եւ այս հղումներով:

MediaLab.am