Սահմանված առաջնային մասնագիտություններով ուսանողները կստանան 70 և ավելի հազար դրամ կրթաթոշակ. փորձագետը՝ որոշման մասին 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը – Պարո՛ն Մխիթարյան, ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը՝ պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով: Ձեր գնահատականն ու դիտարկումները խնդրեմ այս նախագծի վերաբերյալ։ – […]

«Ես նրա առաջ երկու պայման դրեցի՝ երբեք կրոնափոխ չեմ լինի, և եթե որդի ունենանք, անունը պիտի Հայկ դնեմ»․ հայ-արաբական սեր՝ Դուբայի ափերին

Արև Գրիգորյանը չէր էլ կարող պատկերացնել, որ աշխատանքի նպատակով Արաբական Էմիրություններ իր մեկնումը կարող է ճակատագրական լինել, և որ հենց այնտեղ կգտնի իր ապագա կողակցին՝ արաբ Ահմեդ ալ Ազարիին։ Այսօր հայ-արաբական նորաստեղծ ընտանիքը երազում է Հայաստան գալու և այստեղ սեփական տունը կառուցելու մասին։ «Ահմեդն անընդհատ պատկերացնում է, որ պիտի գա Հայաստան ու անընդհատ համտեսի մամայիս […]

Անզեն աչքով էլ տեսանելի է, որ անցյալ տարվա համեմատ իրանցիների հոսքն այս տարի ավելի քիչ է. Մեխակ Ապրեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը  – Պարո՛ն Ապրեսյան, Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքն ավելի շատ մշտապես եղել է Նովրուզի տոնին, այս տարի որքա՞ն է կազմել իրանցի զբոսաշրջիկների թիվը։ Այդ ցուցանիշները նախորդ տարիների համեմատ աճմա՞ն, թե՞ նվազման միտում ունեն։ – Թե ինչքան են այցելել Նովրուզի ընթացքում, այս պահին հստակ թվային տվյալներ չկան, մի […]

«Ինքս ինձ նախանձում եմ, որ տեսնում եմ այդ գեղեցկությունը»․ հազվագյուտ խոլորձների ցուցադրություն՝ բուսաբանական այգում

Հազվագյուտ խոլորձների հանդեպ սերն այս անգամ բուսասերներին բերել էր Երևանի բուսաբանական այգի՝ ցուցադրելու սեփական հավաքածուները, մարդկանց հետ կիսելու գիտելիքները բույսերի խնամքի հարցում և, ի վերջո, շոյելու նրանց աչքը վայրի ու հազվագյուտ գեղեցկությամբ։ Էկզոտիկ խոլորձների ցուցադրությունը կազմակերպվել էր բուսաբանական այգու արևադարձային և մերձարևադարձայի բույսերի ջերմոցում, այցելուների համար բաց էր երկու օր՝ մարտի 25-26-ին: Հայաստանի տարբեր անկյուններից […]

Պիտի մարդկանց աչքը չխոթես քո ուրախությունը, առավել ևս, ցոփ ու շվայտ պահերը, մանավանդ երբ ուրախանալու շատ առիթներ չունենք. արձակագիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է արձակագիր Դավիթ Սամվելյանը – Պարո՛ն Սամվելյան, այսօրվա հայաստանյան իրականությունը շա՞տ է տարբերվում գրողի ձեր իրականությունից։  – Իրականությունից դուրս կամ վեր ապրելը վաղ թե ուշ ցավոտ ապտակի է արժանացնում։ Որքան էլ փորձես փախչել, միևնույն է, առերեսվում ես դրան։ Մյուս կողմից էլ` գրողն իրավունք չունի իրեն շրջապատող իրականությունից դուրս ապրել։ Արդարության համար ասենք, […]

«Պատվաստման պահանջարկը բարձր է, ուստի պատվաստանյութի արագ սպառման հավանականությունը մեծ է»․ Սվետլանա Գրիգորյան 

Վերջին շրջանում Հայաստանում ի հայտ եկած կարմրուկի պատվաստանյութն առկա է բոլոր պոլիկլինիկաներում, իսկ պաշարներն անընդհատ համալրվում են՝ ասում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ ի պատասխան Երևանի տարբեր պոլիկլինիկաներից ստացված մտահոգիչ լուրերի, թե կարմրուկի պատվաստանյութը սպառվել է։ «Գուցե այդ պահին պատվաստանյութ չի եղել, […]

Սննդի անվտանգության որ ոլորտը ստուգես՝ համատարած խախտումներ են հայտնաբերվելու բոլոր ոլորտներում. Դավիթ Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր, ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը  – Պարո՛ն Պիպոյան, մարտի 15 -ին «Հետք»-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ 2023 թ. մարտի 2-ին փորձաքննության ներկայացված շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել։ Նման արդյունքը սպասելի՞ էր։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում սննդամթերքի ոլորտում […]

Փորձ է արվում տարրական դասարաններից հանել գնահատականը, բայց սա նաև շատ ռիսկեր է պարունակում. Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը – Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների գնահատման չափանիշները։ Որո՞նք են դրական կողմերը գնահատման այս նոր չափանիշների, որոնցով նախատեսվում է սովորողներին 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում թվանշան չնշանակել։ – Եթե իդեալի մեջ ենք նայում, իհարկե, սա գնահատման […]

Մեդիասանիտարները. «գրիչի վարպետները» տեսակավորում են «աղբը»

«Ջորջ Օրուելը սխալվել է: Մեծ Եղբայրը չի հետևում քեզ: Մեծ Եղբայրը երգում և պարում է: Կախարդական գլխարկից սպիտակ ճագարների է հանում: Ամբողջ օրը, քանի դեռ քնած չես, Մեծ եղբայրը քեզ զբաղեցնում է, շեղում է ուշադրությունդ: Նա անում է ամեն ինչ, որպեսզի դու հանկարծ չմտածես: Նա անում է ամեն ինչ, որ զբաղված լինես:  Նա անում է […]

«Մեզ մոտ արդեն կարմրուկի լոկալ բռնկում է, կա օջախ, և շատ հավանական եմ համարում, որ դեպքերը գնալով կշատանան»․ վարակաբան

Հայաստանում ի հայտ եկած կարմրուկի դեպքերը առաջիկա օրերին էապես կարող են աճել, կարծում է ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վարակաբան Հովակիմ Զաքարյանը։ Վարակաբանի խոսքով՝ իրավիճակը խիստ մտահոգիչ է, և պատկան մարմինները պետք է խստագույնս զբաղվեն վարակի հետագա կանխարգելմամբ։ «Կարմրուկի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն շատ լուրջ է, և ես մտահոգություններ ունեմ, որ իրավիճակն էլ ավելի […]

«Պատկերացրի, որ զանգ ստանամ, հարցնեն՝ որտե՞ղ ես, ասեմ՝ «Շուշիում»․ Հակոբյանները՝ Շուշիից Աբովյան՝ վերադառնալու հույսով

Արցախյան 44-օրյա պատերազմում Շուշիի իրենց տունը, այգին և ամենը կորցնելուց հետո Հակոբյաններն իրենց «Շուշին» են հիմնել հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Աբովյան քաղաքում։ Արփի Գասպարյանն ասում է՝ մի գերնպատակ ունի՝ Շուշիում «Շուշի» ունենալ և ապրեցնել։  «Սկզբում մտածում էի մեր գեղեցկության սրահի անունը դնեմ՝ «Եկ ղիշինգյաց» («Արի գեղեցկացի»), հետո մտածեցի, որ կոպիտ ա ստացվելու։ Դրանից հետո մտքովս անցավ՝ […]

Ոչ մի բանի մասին նախագիծ, որն արդյունք չի ունենալու. Պիպոյանը՝ պոլիէթիլենային տոպրակներն արգելելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը – Պարո՛ն Պիպոյան, նոր օրենքի նախագիծ է դրվել հանրային քննարկման, որով առաջարկվում է ամբողջովին արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը՝ անկախ հաստությունից։ Ինչպե՞ս եք գնահատում առաջարկվող այս նոր փոփոխությունը, որքանո՞վ է սա արդյունավետ լինելու, եթե նկատի ունենանք նախորդ տարվա համանման օրենքի կիրառումն իրականության մեջ։ […]

«Կարմրուկի տարածումը կարող է լուրջ վտանգ լինել հատկապես խոցելի խմբում գտնվող քաղաքացիների համար». մասնագետ

Բարձր ջերմություն, հազ, ցան. սրանք այն ախտանշաններն են, որ ի հայտ են եկել վերջին օրերին մտահոգությունների տեղիք տված կարմրուկի նոր դեպքերի ժամանակ։ Մասնագետներն ահազանգում են՝ վարակի այս տեսակը արդեն երկար տարիներ Հայաստանում չի եղել  և ներկայումս լուրջ սպառնալիք է հանրային առողջությանը: «Կարմրուկի նման բռնկում վերջին անգամ ունեցել ենք 2019 թվականին, երբ կարմրուկով վարակված քաղաքացին վերադարձել […]

Պոլիէթիլենային տոպրակներն ամբողջովին կարգելվեն՝ անկախ հաստությունից. օրենքի նոր փոփոխություններ են առաջարկվել

Պոլիէթիլենային տոպրակները ամբողջովին կարգելվեն՝ անկախ հաստությունից. օրենքի նման փոփոխության նախագծի մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից: Ներկայումս նախագիծը հանրային քննարկման է ներկայացված միասնական կայքում: Հիշեցնենք, որ անցած տարվա հունվարի 1-ից, բնապահպանական նկատառումներից ելնելով և բնության վրա պլաստիկի անդառնալի վնասը նվազեցնելու նպատակով, Հայաստանում օրենքի համաձայն արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը։  2022-ի հունվարի […]

«Եղբորս կորուստը կյանքիս ամենամեծ կորուստն է, իսկ սա փորձություն չեմ համարում»․ Էլինան՝ Արցախից․ «Ուժեղ ենք, չենք ընկճվում»

Էլինա Դոլուխանյանի կյանքը շուրջ 2,5 տարի է՝ ամբողջովին փոխվել է։ 44-օրյա պատերազմում ծանր կորուստներ է ունեցել, մարտի դաշտում զոհվել է եղբայրը, Շուշին, որտեղ կառուցել էին իրենց տունը, անցել է թշնամուն։  Կորուստներից հետո կյանքը Ստեփանակերտում է սկսել դասավորել և կրկին փորձություն՝ երկու ամսից ավելի է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից արգելափակելու հետևանքով Արցախում ապրող […]