Վահրամ Թոքմաջյան

Հայաստանի մայրամուտը․ բարի գալուստ ո՞ւր

Նախապես այլ էր որոշված այս փոքրիկ ակնարկի վերտառությունը։ Այն կարող էր լինել «Հայաստանի վախճանը», «Հայաստանի վախճա՞նը», «Բարի գալուստ Ռուսաստան» կամ՝ երկուսը մեկում։ Սակայն օրվա դաժան գույներին մեր կողմից հավելում չանենք։  Արցախյան երկրորդ պատերազմի ծանր պարտության հետևանքները մենք դեռ երկար ենք կրելու։ Եթե կուզեք՝ տասնամյակներով։ Ողբերգական և ծանր կորուստների մասին շատ է խոսվել, ուստի չեմ անդրադառնա […]

Վահրամ Թոքմաջյան

Հայաստանի սահմանների ոդիսականը

Պատերազմի ծանր պարտությունից հետո հասարակությունը խուճապի մեջ է։ Թշնամին մոտեցել է ընդհուպ Կապան քաղաքին։ Ճիշտն ու սուտը, իմացությունը և չիմացությունը միախառնվել են։ Իսկ կրքերը թեժացնողների պակաս չկա։ Թեժացնում են՝ նաև հաշվի առնելով հանրության գերզգայուն տրամադրությունները, որոշ խմբերի անկրթության աստիճանը և կարճ հիշողությունը։ Պատկան մարմինները զլանում են բացատրություններ ներկայացնել, քանի որ դրա երեսը չունեն, գիտելիք չունեն, […]

Վահրամ Թոքմաջյան

Քաղաքական դաշտը որբ է

Ավստրալիայի նախկին վարչապետ Ջոն Ուինսթոն Հովարդը բազմաթիվ քաղաքական հաջողություններ գրանցած մարդ է: Այժմ վայելում է իր ծերությունը հեռավոր Սիդնեյում։ Մի առիթով Հովարդը նկատում է. «Քաղաքական գործիչը մարդ է, որը շփոթում է իր ձայնը ժողովրդի ձայնի հետ»։ Ընտրություններում պարտություններ կրած և հաղթանակած մարդը գիտի իր խոսքի արժեքը։ Գիտի նաև, թե ինչպես անել, որպեսզի սեփական մտածումը կարողանա […]

Վահրամ Թոքմաջյան

Բոլոր մեղավորները ճիշտ են

Երկու հրեա վիճում են մի այծի շուրջ։ Մեկն ասում է, որ այծն իրենն է, մյուսը պնդում է իր սեփականության իրավունքը։ Հայտարարի չեն գալիս։ Որոշում են դիմել իմաստուն րաբբիին (հրեա հոգևորական)։ Րաբբին ուշադիր լսում է երկուսին ու հռչակում իր եզրակացությունը․ «Երկուսդ էլ ճիշտ եք»։ Րաբբին իր կայացրած որոշումից գոհ վերադառնում է տուն։ Եղելությունը պատմում է կնոջը։ […]

Վահրամ Թոքմաջյան

Խորհրդային Հայաստանի ուրվականը

1920 թ. այս օրը Հայաստանը փաստացի խորհրդայնացվեց։ Հայհեղկոմը Բաքվից հասավ Իջևան և Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր: Այսպիսով՝ նոյեմբերի 29-ը ընդունվեց որպես Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օր։ Ամրագրումը եղավ դեկտեմբերի 2-ին, բայց դա, ինչպես ասում են՝ թղթաբանության հարց էր։ Ի դեպ, ճակատագրի դառը հեգնանքով, Հայհեղկոմը եկավ արևելքից ու որևէ խոչընդոտ չուներ։ Սահմանները բաց էին։ Ինչ-որ բան […]

Վահրամ Թոքմաջյան

Մի դիմում էլ դու կգրես…

Թերևս բոլորն են դիտել «Ոսկե ցլիկը» հայտնի ֆիլմը, երբ Նաջարյանը զայրանում է ու սկսում աշխատողներին հեռացնել։ Նման մի իրավիճակում էլ հիմա մենք ենք, երբ մեր «Նաջարյանն» է պաշտոններից հեռացնում նախարարներին։ Իհարկե, ոչ շաշկի խաղալու պատճառաբանությամբ։ Փորձենք հասկանալ, թե ինչին են միտված կառավարության կազմի փոփոխությունները։ Հետագա շահարկումները կանխելու համար ի սկզբանե նշեմ, որ դեռ պատերազմից առաջ […]

Վահրամ Թոքմաջյան

Փրկչին սպասելիս

Երեք դար առաջ, երբ մեր քաղաքական-հոգևոր առաջնորդները փորձում էին ազատվել թուրք-պարսկական լծից, փրկությունը փնտրում էին դրսում։ Դա սկզբից Եվրոպան էր, իսկ ավելի ուշ՝ Ռուսաստանը։  Հենց այդ ժամանակ էր, որ եկեղեցին շրջանառության մեջ դրեց «Հյուսիսի մարդու» լեգենդը։ Համաձայն այդ լեգենդի՝ Ներսես Մեծը 4-րդ դարում երազում տեսել էր, որ կգա Հյուսիսի սպիտակ մարդը և կփրկի մեզ։ Հիմա […]

Վահրամ Թոքմաջյան

Դժվար, բայց ապրել է պետք

Այս ծանր օրերին որևէ տեքստ գրելը կարող է դիտվել անշնորհակալ գործ։ Ընդհանրապես ամենաբարդը տեքստի նախաբանն է։ Ասելիքը շատ է, բառերը՝ քիչ։ Կամ, որ ավելի ճիշտ է՝ բառերն անզգույշ լինելու հատկություն ունեն։ Աղի հատկություն՝ հատկապես բաց վերքերի վրա։  Մենք վաղուց չէինք պարտվել։ Ու չէինք պարտվել այսքան ցավոտ։ Վերջին անգամ պարտվել էինք շուրջ հարյուր տարի առաջ։ Խոսքս […]

Վահրամ Թոքմաջյան

Մեզ կրթություն պետք չէ՞

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում երկրի բյուջեն: Նա տեսնում է, որ զինված ուժերին մեծ գումարներ են հատկացված, իսկ մշակույթը գրեթե անտեսված է: Այդ ժամանակ նա ասում է՝ եթե մենք չենք ֆինանսավորում մշակույթը, այդ դեպքում էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում: Սա մշակույթի արժևորման բարձրագույն օրինակ է։  Մարդկության պատմության այդ ամենաողբերգական […]

Վահրամ Թոքմաջյան

Չկա մարդասիրություն, կան շահեր

Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հայտարարությունն ի չիք դարձավ։ Մարտերը շարունակվում են։  Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջնորդվում են «կրկին փորձի՛ր» սկզբունքով, հակառակ կողմում մարդկային կյանքեր են։ Արյունոտ դաշտեր։ Բնականաբար, դա նրանց չի հուզում։ Նրանք ունեն իրենց շահերը։ Այդ շահառուների խմբում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մարդ, ով նորից […]

Վահրամ Թոքմաջյան

Մենք բարեկամներ չունենք

Մեր առօրյա խոսակցական լեզվում, գրականության մեջ, պատմության դասագրքերում հաճախ կարող ենք հանդիպել «հայ ժողովրդի մեծ բարեկամ», «հայասեր գործիչ», «մեծ մարդասեր և հայանպաստ գործիչ», «բարեկամ պետություն» ու այլ նմանատիպ ձևակերպումների։ Այս ձևակերպումները հաճախ վերաբերում են առանձին անհատների, խմբերի, երբեմն՝ պետությունների։  Ընդհանրապես մեզանում «բարեկամ» բառի գործածությունը շատ երկիմաստ է։ Մենք գրեթե բոլոր ազգականներին անվանում ենք բարեկամներ։ Բայց […]

Վահրամ Թոքմաջյան

Նոր նշաձող. ինքնորոշման իրավունքի վերջնական իրացում

Պատերազմները դիվանագիտության պարտությունն են։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ ապացուցված դարերով։ Պատերազմների արդյունքներն են նաև ամրագրում դիվանագետները։ Սույն փոքրիկ ակնարկով չեմ ցանկանում խլել տաքսիստների հացը և ներթափանցել դիվանագիտության պատմության խորխորատները։ Ընդամենը փորձենք արձանագրել այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ վարչապետ Փաշինյանի ուղերձից հետո։ Հայ հասարակությունը հանկարծ բացահայտեց, որ գոյություն ունի «Լավրովի պլան», և այն, այսպես ասած՝ մեզ […]

Վահրամ Թոքմաջյան

Կորուսյալ Ալիևը

Ալիևը փոխել է իր տոնայնությունը: Նա պատրաստ է բանակցությունների: Այդ մասին հայտարարեց ժամեր առաջ, սակայն վերջում չմոռացավ նշել, որ «ամեն դեպքում գնալու են մինչև վերջ»։ Ալիևին ստիպեց տոնայնությունը փոխել հայոց բանակը։ Որևէ այլ գործոն՝ տարածաշրջանային թե միջազգային, ԵԱՀԿ Մինսկի խումբ թե ՄԱԿ, նրան չեն կարող ստիպել։ Դա արեց մեր բանակը՝ թիկունքում ունենալով հասարակության բոլոր շերտերի […]

Վահրամ Թոքմաջյան

Սեպտեմբերի 21. պատասխանատվության օրը

Երբ դպրոցական էինք, բոլոր հանդեսներին անպայման արտասանում էին Համո Սահյանի հայտնի տողերը. Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,  Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ… Լավ ասմունքողները պետք է հուզեին հանդիսականներին։ Իսկ լավ ասմունքողներ կային։ Ես չգիտեմ, թե ինչ առիթով է գրել Սահյանն այդ բանաստեղծությունը։ Չգիտեմ նաև՝ գնացողի մտորումներո՞վ է գրել, թե՞ մնացողի վճռականությամբ։ Բայց Սահյանը […]

Վահրամ Թոքմաջյան

Իշխանության կոալիցիոն գործընկերը «մերժվածներն» են

Ազգային ժողովն ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորների։ Ընտրությանը շատերն էին սպասում, քանի որ գործ ունեինք սահմանադրական ճգնաժամի հետ, որն իր շատ բաղադրիչներով նաև ու հատկապես քաղաքական էր։ Անկեղծ ասած, ես երբեք չեմ հավատացել դատարանների անկախությանը և մոտ ապագայում հավատալու հիմքեր չունեմ։ Ինձ համար նաև աբսուրդային են տարատեսակ պատգամավոր–բրիգադիրների հնչեցրած խոր փիլիսոփայական տափակաբանությունները և սեփական քաղաքական […]

Վահրամ Թոքմաջյան

«Մարտի 1»-ի գործը՝ լակմուս

«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները դադարեցնում են դատական նիստերին իրենց ֆիզիկական մասնակցությունը: Սրանից զատ, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանն ընդարձակ ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել էր դատաիրավական համակարգին:  Դատաիրավական համակարգի թնջուկը և խնդրահարույց դրսևորումները նորություն չեն: Դա ընկած էր նաև օրակարգի հիմքում: Մարդկանց փողոց էր դուրս բերել ոչ միայն սոցիալական, տնտեսական ծանր վիճակը, այլ […]

Վահրամ Թոքմաջյան

Մենք ֆուտբոլ չունենք

Մենք ֆուտբոլ չունենք ու տևական ժամանակ չենք ունենալու: Ավելի շուտ՝ չենք զգալու կայուն հաղթանակների բերկրանքը: Այս ռիթմով իրականություն չի դառնալու Հայաստան-2050 մարտահրավերը՝ մասնակցել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը և մրցանակային տեղ զբաղեցնել: Երազելը վատ չէ: Երազանքի հմայքը դրա անիրական լինելու մեջ է նաև: Սույն գրվածքի առիթը Հայաստանի հավաքականի հերթական պարտությունն էր Ազգերի լիգայում: Այս անգամ՝ Հյուսիսային […]

Վահրամ Թոքմաջյան

«Աստղերը» սպառնում են. բռնաբարված մշակույթը

«Աստղային» կյանքին քաջածանոթ կայքերից մեկը հույժ գաղտնի տեղեկություն էր հրապարակել: Տեղեկության մեջ շշուկներ կային այն մասին, որ օրերս «աստղային» մեծ հավաք է եղել: Մասնակցել է շուրջ հարյուր «աստղ»: Ժամանակակից սեպագրերում՝ մշակույթի ներկայացուցիչներ: Մշակույթի… Խե՜ղճ մշակույթ: Տողերը կարդալիս ես պատկերացրի այդ հավաքի ողջ խորհրդավորությունն ու վսեմությունը: Հավաքվել են ինչ-որ մեկի առանձնատանը: Հավանաբար՝ Երևան քաղաքից դուրս: Ժամանել […]

Վահրամ Թոքմաջյան

Հանրակրթության անտեղյակները. Ուղեցույց

Պարետատունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության  պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Ուղեցույցի առաջին ընթերցումից ակնհայտ է, որ դրա մի շարք կետեր անիրականանալի են, որևէ աղերս չունեն այն դրսևորումների հետ, որոնք մենք այսօր տեսնում ենք: Սեպտեմբերի 15-ից սկսած մենք հայտնվելու ենք մի քաոսային իրավիճակում, սկսվելու է անվերահսկելի մի գործընթաց՝ փոխադարձ մեղադրանքներով, օբյեկտիվ քննադատություններով, էժան ձեռնածություններով […]

Վահրամ Թոքմաջյան

Ով չաշխատի, նա ուտի՞

Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է նույնիսկ պաշտոնից ազատվելու պահին: Մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամ: Ուղիղ այսքան գումար նա իր հետ տարավ՝ երկու տարի ըստ էության ոչինչ չանելու համար:  Ո՞ւր էիր Աստված, երբ պարգևատրվում էր… Չէ՛, ավելի լավ է. «Մինչ դու գնացեր և պարգևականք ընդ քեզ տարար, ավերակացն շենքեր ինչպե՞ս կառավարվեն»: […]