«Պետությունը ձախողել է պատվաստման գործընթացը. որակապես այլ բնույթի ռազմավարություն է պետք այս արհավիրքի դեմն առնելու համար». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը – Պարո՛ն Նորիկյան, ԱԱԾ–ն միայն մեկ պոլիկլինիկայից 700 կեղծ պատվաստումներ է բացահայտել, այսինքն՝ մարդիկ 10-15 հազար դրամ են վճարել և պատվաստված լինելու թուղթ են ստացել։ Արդյոք նման բացահայտումները նպաստելո՞ւ են, որ պոլիկլինիկաներն ավելի զգոն լինեն և կեղծարարությամբ չզբաղվեն։ – Նախ՝ ինձ համար շոկային է, […]

«Անհրաժեշտ է հասարակության գիտակցության բարձրացում». Ըստ մասնագետի, եթե վերաբերմունքը չփոխվի, հաջորդ 14 օրերին վարակակիրների թիվը կրկնակի կաճի

«Մեդիալաբի» հարցերին է պատասխանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը – Տիկի՛ն Աբովյան, այսօր քաղաքում ոստիկաններ անհամեմատ ակտիվ էին, աչալուրջ հսկում էին, որ առանց դիմակի քաղաքացիներ չլինեն։ Արդյոք հնարավոր չէ՞ր ավելի վաղ անցնել նման խստացումների, պարտադիր թեստավորման կամ պատվաստման։ Ձեռնարկած միջոցառումները 10 օր հետո ի՞նչ […]

«Ժամանցի վայրեր չպատվաստված անձանց թույլ չտալու մասին ԱՆ նախագիծը շատ արդյունավետ ճանապարհ է»․ Արտաշես Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային առողջության մասնագետ Արտաշես Թադևոսյանը – Պարո՛ն Թադևոսյան, առողջապահության նախարարությունը նախագիծ է մշակում, որով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար քաղաքացիները պետք է պարտադիր պատվաստման կամ թեստավորման թուղթ ներկայացնեն։ Ինչպե՞ս եք գնահատում նախարարության այս քայլը։ – Ուշացած նախագիծ է, վաղուց պետք է արվեր, որպեսզի պատվաստման գործընթացի տեմպերն այլ ընթացք ստանային։ Անհրաժեշտ նախագիծ […]

«Ամեն մահի հետ մենք էլ ենք մահանում». կորոնավիրուսի դեմ պայքարում բուժքույր Նուշիկը՝ մեր աչքի առաջ երիտասարդների մահեր են՝ 28, 32 տարեկան

«Մենք ունեցել ենք մեր աչքի առաջ երիտասարդների մահեր՝ 28 տարեկան, 32 տարեկան։ Կորոնավիրուսից մահացած 28 տարեկան աղջիկը չի ունեցել ոչ մի հիվանդություն, ու մեզ համար դա շատ մեծ ցավ էր։ Ամեն մահի հետ մենք էլ ենք մահանում»,- ասում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բուժքույր Նուշիկ Ուռումյանը։ Նուշիկ Ուռումյանը արդեն երկրորդ տարին է՝ իր մասնագիտական […]

«Պատվաստումների պահանջարկն աճել է. այժմ օրական մինչև 15 հազար պատվաստում է իրականացվում». Սվետլանա Գրիգորյան

Հայաստանում պատվաստումային գործընթացում առողջապահության կազմակերպիչները ակտիվություն են նկատում: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն ասում է՝ վերջին շրջանում պատվաստումների ցուցանիշն աճում է: Միաժամանակ ընդգծում՝ դա ամենևին էլ կապված չէ Հայաստանում «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման հետ: «Վերջին շրջանում նկատվում է պատվաստումների ցուցանիշի աճ, բայց դա կապել […]

«Անտիվաքսեր եղել են, կան ու լինելու են, և նրանց ուժ է հաղորդում պետական կառույցների ոչ պրոֆեսիոնալիզմը». Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը – Պարո՛ն Պիպոյան, Հայաստանում ապրիլ ամսից պատվաստումներ են, բայց առողջապահության նախարարը, օրինակ՝ դժգոհում է, որ այդ գործընթացին խանգարում են, և անհրաժեշտ քանակի պատվաստում հնարավոր չէ ապահովել: Ի՞նչ իրավիճակ է սա: – Շատ ցավալի իրավիճակ է: Ես երբեք չեմ կարծել, որ մեր հասարակությունը աշխարհի […]

«Սաբոտաժային միտումները, որոշ բժիշկների գաղտնի հակապատվաստումային քարոզը ստեղծել են տեղեկատվական տեռորի մթնոլորտ». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը – Պարոն Նորիկյան, այսօր կորոնավիրուսի 1300-ից ավելի դեպք է գրանցվել, իսկ մահերը հասել են 30-ի: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հանրությանը սթափեցնելու, պատվաստումների ծավալները մեծացնելու համար: – Այս չարիքի դեմն առնելու և նվազագույն կորուստներով մեր հանրության առողջապահական անվտանգությունը ապահովելուն միտված գործողությունները չեն տվել այն […]

««Մոդեռնայի» բաշխումը Երևանում այսօր կավարտվի, վաղվանից պոլիկլինիկաները պատրաստ կլինեն քաղաքացիներին հրավիրելու պատվաստման»․ Գայանե Սահակյան

«Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութի բաշխումը արդեն իսկ իրականացվում է հանրապետությունում։ Մինչև օրվա վերջ Երևանի պոլիկլինիկաներում բաշխումը կավարտվի: Այս մասին «Մեդիալաբին» ասում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։ Նշենք, որ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը երեկ՝ հոկտեմբերի 5-ին, հասել է Հայաստան: Այն Հայաստանին է նվիրաբերել Լիտվայի կառավարությունը։ […]

«Իմ ուղեղում դաջված են բոլոր այն դեպքերը, երբ տեսնում ես երիտասարդի մահ»․ բժշկի խոսքով՝ շաբաթվա ընթացքում մեկ-երկու երիտասարդի մահվան դեպքի է ականատես լինում

«Իմ ուղեղում դաջված են բոլոր այն դեպքերը, երբ տեսնում ես երիտասարդի մահ։ Էս պահին էլ մինչև 40 տարեկան մի քանի հոգի կան, որոնք ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, որտեղ ես աշխատում եմ»,- ասում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և «Աստղիկ» ԲԿ-ի թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանը։  Օրեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում […]

«Այսօր Ֆրանսիայի բնակչության 81,7%-ը պատվաստանյութի գոնե մեկ դեղաչափ ստացել է»․ Իզաբելլան՝ Ֆրանսիայում գործող սահմանափակումների մասին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բնակվող Իզաբելլա Գրիգորյանը «Մեդիալաբին» ասում է, որ չպատվաստված անձանց համար սահմանափակումները սկսել են գործել դեռևս օգոստոսի 15-20-ը ընկած շրջանից։ Իզաբելլան Ֆրանսիա է տեղափոխվել 5 տարի առաջ։ Ուսանող է, սովորում է իրավաբանական համալսարանում, ուսմանը զուգահեռ աշխատում է առևտրի ոլորտում։ Նրա խոսքով՝ առաջին սահմանափակումն այն էր, որ սրճարան, ռեստորան, մեծ առևտրի կենտրոններ մուտքը առանց […]

«Հունաստանում պատվաստված մարդիկ պահանջում են, որ կողքինն էլ պարտադիր պատվաստվի». Թերեզա Շահնազարյանը՝ գործող կանոնների մասին

«Հունաստանի Սալոնիկ քաղաքում պատվաստվելը որոշ դեպքերում պարտադիր դարձնելը հասարակության շրջանում մի պահ դժգոհությունների առիթ էր ստեղծել, մարդիկ նույնիսկ ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով, որ իրենց չպարտադրեն պատվաստվել»,- «Մեդիալաբին» ասում է Հունաստանում բնակվող 46-ամյա Թերեզա Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ Սալոնիկում այժմ բողոքի ցույցեր ևս կազմակերպվում են, սակայն այս անգամ հասարակությունը պահանջում է՝ իրենց չպարտադրել թեստավորվել, քանի որ իրենք […]

«Փոստային ինդեքսով սահմանված մեր շրջակայքում բնակչության պատվաստման տոկոսը 90-ից ավելի է»․ Ելիզավետա Բաբայանը՝ ԱՄՆ Ինդիանա նահանգից

«Եթե մարդիկ պատվաստված չլինեին, հնարավոր է՝ մենք տեսնեինք վարակման ավելի բարձր ցուցանիշ»,- ասում է ԱՄՆ Ինդիանա նահանգում բնակվող Ելիզավետա Բաբայանը։ Նրա դիտարկմամբ՝ դելտա շտամի բարձր վարակելիության պատճառով ԱՄՆ բոլոր նահանգներում վերջին ամիսներին նկատվել էր քովիդի տարածման աճ, որը սակայն պատվաստումների տեմպի աճի շնորհիվ սկսել է նվազել։ Մասնագիտությամբ քիմիկոս Ելիզավետա Բաբայանը բնակվում է Ինդիանա նահանգի Կարմել […]

«Այս անլրջացումը, վարակի մասին կեղծ լուրերն ու ապատեղեկատվությունը պատճառն են այն բազմաթիվ մահերի, որոնք տեսնում ենք». Նվարդ Մարգարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սոցիոսկոպ» ՀԿ ծրագրերի ղեկավար, հետազոտող Նվարդ Մարգարյանը – Տիկի՛ն Մարգարյան, կորոնավիրուսի տարածումից մինչ օրս չեն դադարում այս հիվանդության մասին տարածվող ամենատարբեր խոսակցություններն ու մեկնաբանությունները: Ընդհանուր առմամբ, այս համավարակի համատեքստում կարծես թե դավադրության տարբեր տեսություններ դրվեցին: Նախ կխնդրեմ ասեք, թե ի՞նչ է իրենից ենթադրում դավադիր տեսությունը, ու ի՞նչ նպատակով է այն օրակարգ […]

Հոկտեմբերից ՀՀ քաղաքացիները կստանան նաև COVID պատվաստանյութի եվրոպական QR կոդը․ «Արմեդ»-ում վերջին շտրիխներն են արվում

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը – Պարո՛ն Մանուկյան, «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգը ներդրվել է 2017 թվականից, բայց լայն հանրությանը հայտնի դարձավ կորոնավիրուսային համավարակի տարածման սկզբից։ Կներկայացնե՞ք՝ ինչ է այն իրենից ներկայացնում։ – Սկզբնական շրջանում «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգը օգտագործվում էր պետպատվերի իրականացման և վերահսկման համար, ինչպես նաև […]

«Գերմանիայում օգոստոսի 23-ից գործում է 2G և 3G կանոնը». Անահիտը Համբուրգից՝ COVID-19-ի և չպատվաստված անձանց սահմանափակումների մասին

«Գերմանիայում օգոստոսի 23-ին ընդունվեց 2G (geimpft-genesen) և 3G (geimpft-genesen-getestet) կանոնը։ 2G-ն նշանակում է, որ անձը պատվաստված է և առողջացած, իսկ 3G-ն՝ պատվաստված է, առողջացած կամ հանձնել է 24-ժամյա՝ հակամարմինների կամ 48-ժամյա ՊՇՌ թեստ»,- «Մեդիալաբին» ասում է Գերմանիայի Համբուրգ քաղաքի բնակիչ Անահիտ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ այսօր միայն 2G կամ 3G փաստաթուղթ ունեցողներն իրավունք ունեն ռեստորան, սրճարան, […]