ԼՂՀ ԱԺ հայտարարությունը Լևոն Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ

ԼՂՀ ԱԺ հայտարարությունը Լևոն Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ
ԼՂՀ ԱԺ հայտարարությունը Լևոն Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ

ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբի հայտարարությունը` ստորեւ:

Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը և նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:

Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով և ձեռնպահ ենք մնում նաև քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լևոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաև Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրև օրինապաշտ քաղաքացի և բարձրակիրթ անձնավորություն, Լևոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը և օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:

Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն և համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ և համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լևոն Հայրապետյանի անմեղությունը:

 ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Դաշնակցություն»

«Ժողովրդավարություն»

«Հայրենիք» խմբակցություններ և

«Արցախատուն» պատգամավորական խումբ